Ազատ ու անկախ Արցախ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազատ ու անկախ Արցախը 1992-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմնն (ազգային օրհներգն) է։ Խոսքերի հեղինակն է Վարդան Հակոբյանը, կոմպոզիտոր՝ Արմեն Նասիբյան։
[խմբագրել] Երգի բառերը
- Ազատ ու անկախ Արցախ,
- Քո տուն-ամրոցը կերտեցինք,
- Պատմությունը մեր երկրի,
- Մեր սուրբ արյամբ մենք սերտեցինք։
- Դու բերդ ես անառիկ,
- Բարձունք սրբազան, վեհ անուն,
- Մասունք աստվածային,
- Քեզնով ենք հավերժանում։
- Դու մեր լույս հայրենիք,
- Երկիր, հայրենյաց դուռ սիրո.
- Ապրիր դու միշտ խաղաղ,
- Մեր հին ու նոր Ղարաբաղ։
- Քաջերն ենք մենք հայկազուն,
- Մռավ ենք, Քիրս ենք ու Թարթառ,
- Մեր վանքերով լեռնապահ՝
- Անհաղթելի մի բուռ աշխարհ։