Հագարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հակարի (այլ կիրառումներ)
Հագարի
Բնութագիր
Երկարություն170 կմ
Ավազանի մակերես2570 կմ²
Ջրի ծախս16,2 մ³/վ
Գետաբերանի տեղակայումԱրաքս
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերՈրոտան, Աղավնո, Զանքանակյան, Մունջուղ, Ահմեդլի և Աղօղլան
ԵրկիրԱրցախի Հանրապետություն
ԵրկրամասՔաշաթաղի շրջան

Հագարի, գետ Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում՝ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Որոտան գետի ձախ և ամենամեծ վտակն է։ Ունի 113 կմ երկարություն և 2570 կմ² ավազան։

Սկիզբ է առնում Արցախի բարձրավանդակից՝ Դալիդաղ կոչվող լեռնազանգվածի հարավային լանջից։ Հոսում է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք, խոշոր վտակը Հոչազն (Հոչանց) է (63 կմ)։ Սնումը խառն է, հորդացումը տեղի է ունենում մայիս-հունիսին ամիսներին։ Տարեկան միջին ծախսը կազմում է 16,2 մ/վ է, հոսքը՝ 510 միլիոն մ³։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հագարի գետը հայտնի է նաև Ագար, Ագարա, Ագարա գետ, Ագարակի գետ, Ագարակու գետ, Ագարի, Ակարաչայ, Ակերա, Ակիրա, Աղավնո, Աղավնո գետ, Աղվան, Աղվանի, Աղվանից գետ, Աղվանո, Աղվանո գետ, Առան, Աքերաչայ, Աքյարա, Հագարչայ, Հագարու, Հագարու գետ, Հակար, Հակարի գետ, Հակարչայ, Հաքարլու, Հաքարու գետ, Հակարչայ, Հաքար, Հաքարա, Հաքարաչայ, Հաքարլու, Հաքարու գետ[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 299 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 40