Առանշահիկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox prétendant à un trône.png
Առանշահիկներ
'
Երկիր Մեծ Հայք Մեծ Հայք

, Մարզպանական Հայաստան Մարզպանական Հայաստան, Հայաստանի Էմիրություն

Տիրույթներ Արցախ, Ուտիք, Աղվանք
Ծագել են Սիսակից
Ազգային պատկանելիություն Հայ
Դավանանք Քրիստոնեություն

Առանշահիկներ, հայկական իշխանական, թագավորական տոհմ Մեծ Հայքի Ուտիք և Արցախ նահանգներում, ինչպես նաև Մեծ Հայքի կողմից հովանավորվող Աղվանքում։ Հայկական ավանդական պատմության համաձայն, Առանը Սյունյաց նախահայր Սիսակի սերնդից էր, Վաղարշակ թագավորի որդին։ Հայ Արշակունիների թագավորության վերացումից հետո Առանշահիկները իրենց տոհմը հռչակեցին թագավորական։ Արդեն 6–րդ դ․–ից Առանշահիկները հիշվում են «արքայից զարմից»։ Առանշահիկներից Վաչե Բ–ն մասնակցել է Վարդանանց պատերազմին։ Աղվանից երկրամասը տնտեսական, քաղաքական և մշակութային վերելք ապրեց Վաչե Բ եղբորդի Վաչագան Բարեպաշտի գահակալման տարիներին։ Վերջինիս իշխանությունը տարածվում էր նաև Աղվանք երկրի վրա։ 7–րդ դ․–ի սկզբին Հարավային Կովկաս տեղափոխված իրանական Միհրանյաններ տոհմը դավադրաբար կոտորեցին Ուտիքի Գարդման գավառի տեր Առանշահիկներից շատերին և տիրեցին նրանց կալվածքներին։ Թեպետ Միհրանյանները շուտով քրիստոնեություն ընդունեցին և ձուլվեցին հայերին, սակայն չկարողացան խուսափել Առանշահիկների հետապնդումներից։ Աղվանից իշխան և սպարապետ կարգված Ջիվանշիրը, որը իր վարած քաղաքականությամբ հարգված էր Աղվանի հայազգի բնակչության մոտ, 683թ․–ին զոհ գնաց Առանշահիկների վրեժխնդրությանը։ 11–րդ դ․–ից արաբական նվաճումների դեմ Դիզակ և Խաչեն գավառներում ազատագրական պայքար էին մղում Առանշահիկների երկու ճյուղերը։ Առաջին ճյուղը, որի իշխանանիստն էր Գորոզ ամրոցը, 10–րդ դ․–ից ստեղծեց Դիզակի թագավորությունը։ Երկրորդ ճյուղը, որի նստավայրերն էին Խոխանաբերդը‌[փա՞ստ] և Հանդաբերդը‌[փա՞ստ], հիմք դարձավ Խաչենի իշխանական տան համար։ Առանշահիկների սերունդներից հետագայում գոյացան Խաչենի մելիքությունները։

Տես նաև[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png