Ազոխ (քարանձավ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազոխի քարանձավը

Ազոխի քարանձավը (այլ, ավելի հին անվանումը՝ Որվան, Որվանի քարանձավ) գտնվում է Հադրութի շրջանում, Արցախի հարավային սահմանին մոտ։ Կրաքարե այս քարանձավը ունի շուրջ 8,000 քմ տարածություն, և պարունակում է ութ լայն այրերով 600 մ երկարությամբ խճճված անցքեր։ Այն Կովկասի հնագիտության և հնէաբանության կարևոր վայրերից է, որտեղից կուսումնասիրվի նախամարդու Աֆրիկայից Եվրոպա գաղթը՝ Հայկական լեռնաշխարհով։ [1]

1968-ին տեղի ունեցող պեղումների ընթացքին գտնված են Նեանդերթալ նախամարդու ծնոտի ոսկորների մասեր, ինչպես նաև բազմաթիվ գործիքներ։ Նախապատրաստական պեղումները վերսկսած են 1990-ական թվականներին, իսկ 2002-ից սկսված Թանիա Քինկի առաջնորդությամբ միջազգային հնագետների խումբը կատարած է լուրջ պեղումներ ուսումնասիրելու Ազոխի քարանձավը։ 2002-ին նրանք գտել են չխանգարված մուտքեր, ինչպես նաև նախամարդկային շրջանի բազմաթիվ գտածոներ, որոնց կարգին կան գործիքներ և անասունների բրածոներ՝ որոնք կրում են այս գործիքների հետքերը։[2] Գտածոների ուսումնասիրությամբ հնէաբանների խումբը ենթադրում է, թե մարդիկ Կովկասի շրջանում ապրել են շուրջ երկու միլիոն տարի առաջ։ [3]

Աղբիւրներ[խմբագրել]