Բզեզներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բզեզներ
Բզեզներ
Macrodontia ցեղի արուն
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Հոդվածոտանիներ
Դաս Միջատներ
Կարգ Բզեզներ
Լատիներեն անվանում
Coleoptera
Ենթակարգեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 109216
NCBI 7041
EOL 345

Բզեզները (լատ.՝ Coleoptera) կամ կարծրաթևները կազմում են միջատների ամենամեծ կարգը (խումբը)։ Հայտնի է 400.000 տեսակ, որոնցից մոտ 5000-ը հանդիպում են նաև Հայաստանի Հանրապետությունում։

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Վերնաթևերը կարծր են, սովորաբար՝ ուռուցիկ, ծառայում են մարմինը պաշտպանելու համար։ Ներքևի թևերը բարակ են, ջղավորված, ապահովում են թռիչքը։ Բերանի օրգանները ծամող են, հազվադեպ՝ ծծող։ Ունեն մի քանի հատվածներից բաղկացած շոշափուկներ։ Աչքերը բարդ են, շատ մեծ, հազվադեպ՝ կույր։ Բեղիկները 11-հատվածանի են, թաթերը՝ 3-5։ Բաժանասեռ են՝ լրիվ կերպարանափոխությամբ, ձվածին, հազվադեպ՝ կենդանածին։

Հաճախ կարծում են, թե բզեզները միայն սև են։ Իրոք, սև բզեզներ շատ կան, բայց կան նաև կարմիր, կապույտ, երկնագույն, կանաչ, դեղին և, նույնիսկ, արծաթագույն ու ոսկեգույն բզեզներ։ Կան մեծ՝ մինչև 15 սմ երկարությամբ բզեզներ, կան և շատ փոքրիկները, որոնց կարելի է զննել միայն խոշորացույցով։ Բզեզների կարելի է հանդիպել ամենուր՝ օդում, ջրում, հողում, քարայրերում։ Բզեզները միմյանցից տարբերվում են ոչ միայն չափերով ու գույնով, այլև ապրելակերպով ու վարքով։ Մեծամասնությունը գիշատիչ է, մի մասը սնվում է բույսերով, որոշները՝ սնկերով։

Բզեզների ընդհանուր հատկանիշներից է թևերի համանման կառուցվածքը։ Վերնաթևերը կարծր են (այստեղից՝ կարծրաթևներ անվանումը), ծածկում են բզեզի ներքին թևերը և փափուկ փորիկը։ Թռիչքի ժամանակ վերնաթևերը բարձրանում են՝ տեղ տալով ներքին թևերին։ Ներքևի թևերը նուրբ են, ջղավորված, թափանցիկ։ Դրանք թռչելու համար են։ Երբեմն հանդիպում են ներքին չզարգացած թևերով բզեզներ, որոնք չեն կարողանում թռչել։ Սովորաբար լավ են նկատվում բզեզների վերնաթևերը։ Բզեզներն ունեն մի քանի հատվածից բաղկացած շոշափուկներ։ Աչքերը շատ մեծ են, հազվադեպ՝ կույր։

Բզեզների բազմացումը

Բազմացում և զարգացում[խմբագրել]

Բզեզները բազմանում են ձվադրությամբ, հազվադեպ կենդանածին են։ Տարեկան տալիս են 1 կամ մի քանի սերունդ։ Շատ տեսակներ խնամում են նորածին սերնդին։

Կուսածնությունը բնորոշ է 4 ընտանիքների։ Բ-ի մեջ մակաբուծականությունը հազվադեպ է։ Մեծամասնությանը հատուկ է արտաքին մարսողությունը. կերը մարսվում է դրսում՝ թքի հետ արտազատված ֆերմենտների օգնությամբ, ապա ներծծվում։ Շատ տեսակների բնորոշ է խնամքը սերնդի նկատմամբ։ Լուսատտիկ բզեզի էգերի սեռական ազդանշանումը հաղորդվում է յուրօրինակ լուսատու օրգաններով, որոնցով կարող են օժտված լինել նաև արուները կամ թրթուրները։ Տարածված են ամենուրեք՝ օդում, ջրում, հողում, քարայրերում։ Տարեկան տալիս են 1 կամ մի քանի սերունդ։ Ձմեռում են հասուն անհատները, երբեմն՝ թրթուրները կամ ձվերը։

Սննդառություն[խմբագրել]

Մեծամասնությունը գիշատիչ է, մյուսները՝ բուսակեր, սնկակեր և այլն։ Կան տեսակներ, որոնք լուրջ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը (Հայաստանում առավել տարածված է կարտոֆիլի վնասատու կոլորադյան բզեզը), անտառային և պահեստային տնտեսություններին, որոշ բզեզներ ճիճվային հիվանդությունների միջնորդ տերեր են, սնկիկայիև, բակտերային, վիրուսային հիվանդությունների փոխանցողներ։ Շատ տեսակներ օգտակար են, ոչնչացնում են վնասակար անողնաշարավորներին։

Նշանակություն[խմբագրել]

Բզեզների մեծ մասը վնասատու է. փչացնում են բնափայտը, մթերքները, անտառային, պտղատու, բանջարանոցային, հացազգի բույսերը (Հայաստանի Հանրապետությունում առավել տարածված է կարտոֆիլի կոլորադյան բզեզը)։ Միաժամանակ նրանք ճիճվային, սնկային, մանրէային, վիրուսային հիվանդությունների փոխանցողներ են։ Սակայն կան բզեզների օգտակար տեսակներ, որոնք ոչնչացնում են վնասատու միջատներին, տզերին, կողինջներին (խխունջներ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png