Անողնաշարավորներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jelly cc11.jpg Lucanus-cervus-femininum.jpg
Nerr0328.jpg European brown snail.jpg
Անողնաշարավոր կենդանիներ (լատ.՝ Invertebrata)

Անողնաշարավորներ (լատ.՝ Invertebrata), քորդա կամ ողնաշար չունեցող կենդանիներ։ Անողնաշարավորներ են երկրագնդի վրա ապրող կենդանիների մեծ մասը։ Տերմինը առաջարկվել է Ժան-Բատիստ Լամարկի կողմից, որպես միջատները և որդերը միավորող անվանում։ Անողնաշարավոր են համարվում այն կենդանիները, որոնց մոտ բացակայում է ողնաշարը: Խումբը ընգրկում է կենդանիների բոլոր տեսակների շուրջ 97%-ը` բացի քորդավորների տիպի ողնաշարավորների ենթատիպից (ձկներ, երկկենցաղներ, սողուններ, թռչուններ, կաթնասուններ և այլն)։

Ունենալով ընդհանուր բազմաբջիջ, էուկարիոտ նախնի, բոլոր տիպերը ընգրկում են անողնաշարավոր կենդանիներ, բացառությամբ` քորդավորների տիպի։ Չնայած սրան, քորդավորների տիպի 3 ենթատիպերից 2-ը նույնպես անողնաշարավոր են (գլխաքորդավորները և պարեգոտավորները)։ Այս երկուսը և մնացած անողնաշարավորները ունեն միայն մեկ հոմեոզիսային գեների կուտակում, այն դեպքում, երբ ողնաշարավորները ունեն այդ գեների մի քանի կրկնօրինակ։ Պալեոկենդանաբանության և պալեոկենսաբանության մեջ անողնաշարավորների բրածո մնացորդները ուսումնասիրող ուղղությունը անվանվում է` անողնաշարավորների հնէաբանություն:

Ուսումնասիրման պատմություն[խմբագրել]

Կարլ Լիննեյը այս կենդանիները բաժանեց 2 խմբի` միջատներ (insecta) և որդեր (vermes)։ Ժան-Բատիստ Լամարկը 1793 թվականին առաջին անգամ օգտագործեց անողնաշարավոր տերմինը և 2-ի փոխարեն նրանց բաժանեց 10 խմբերի` սարդակերպեր, խեցգետնակերպեր` Լիննեյի «միջատներ» ճյուղից և փափկամարմիններ, օղակավոր որդեր, ճառագայթավորներ, բեղոտանիներ, աղեխորշավորներ, ինֆուզորիաներ` Լիննեյի «որդեր» ճյուղից։ Այժմ անողնաշարավորները բաժանվում են շուրջ 30 տիպերի մեջ, ընգրկելով այնպիսի պարզ օրգանիզմներ, ինչպիսին են` սպունգները և տափակ որդերը, ինչպես նաև բարդ կազմավորված օրգանիզմներ ինչպիսին են` հոդվածոտանիները, փափկամարմինները:

Անողնաշարավորների ուսումնասիրությունը Հայաստանում[խմբագրել]

Հայաստանում անողնաշարավորների ուսումնասիրությամբ հիմնականում զբաղվում են ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության ինստիտուտում։ Մեծ ներդրում ունեն անողնաշարավորներ Տեր-Պողոսյանը, է. Դավթյանը, Ս. Յաբլոկով-ԽնձորյաՆը, Մ. Տեր-Մինասյանը, Ս. Մովսիսյանը և ուրիշներ։

Նշանակություն[խմբագրել]

Անողնաշարավորներ տարածված են ամենուրեք՝ քաղցրահամ ջրերում, ցամաքում, հողի շերտերում և այլն։ Շատերը բույսերի և կենդանիների մակաբույծներ են։ Անողնաշարավորների բրածո մնացորդները կարևոր նշանակություն ունեն երկրաբանական շերտերի հասակը որոշելիս, որը նպաստում է օգտակար հանածոների (նավթ, կավիճ, քարածուխ) հայտնաբերմանը։ Կարևոր եև բնության մեջ նյութերի և էներգիայի շրջապտույտում։ Բացառիկ մեծ է անողնաշարավորների նշանակությունը մարդու համար։ Նրանց կենսագործունեության արգասիքները (մոմ, մետաքսաթել, ներկանյութեր) ունեն տեխիկատնտեսական նշանակություն, օգտագործվում են որպես սնունդ, միաժամանակ կեր են թռչունների, ձկների ու այլ կենդանիների համար։ Կան նաև վնասակար տեսակներ՝ վարակիչ հիվանդությունների հարուցիչների տարածողներ, գյուղատնտեսական բույսերի, սննդամթերքների վնասատուներ։

Տարածվածությունը[խմբագրել]

Հայտնի է անողնաշարավորների մոտ 1.260 հազար տեսակ. նախակենդանիներ՝ 25-30 հազար, սպունգներ՝ 5 հազար, աղեխորշավորներ՝ 9 հազար, տարբեր որդեր՝ 46 հազար, փափկամորթներ՝ 128 հազար, հոդվածոտանիներ՝ 1.066 հազար (1 մլն միջատներ), մամռակենդանիներ՝ 2,7 հազար և այլն։ Բնության մեջ տարածված անողնաշարավորների թիվը հավանաբար շատ ավելի մեծ է, քանի որ ամեն տարի նկարագրվում են անողնաշարավորների բազմաթիվ նոր տեսակներ։

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել]

Հայաստանում տարածված են նախակենդանիներ (15 հազար), որդեր (մոտ 580 տեսակ), հոդվածոտանիներ (9 հազար, որից 8 հազար՝ միջատներ), փափկամարմիններ (155 տեսակ)։

Տիպերը[խմբագրել]

Դրոզոֆիլ պղաճանճ (Drosophila melanogaster), համարվում է բազմաթիվ հետազոտությունների սուբյեկտ.

Օգտագործված աղբյուրներ[խմբագրել]

  • Рупперт Э.Э. Зоология беспозвоночных: функциональные и эволюционные аспекты. Т. 1: Протисты и низшие многоклеточные. – 2008. – 484 с. Т. 2: Низшие целомические животные. – 2008. – 437 с.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png