Ստեփանակերտի օդանավակայան
Ստեփանակերտի օդանավակայանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդային դարպասն է: Գտվում է Ստեփանակերտից 10 կմ հեռավորության վրա, Ստեփանակերտ-Ասկերան A317 մայրուղուն հարող հատվածում Իվանյան գյուղի մոտ։
[խմբագրել] Պատմություն
Ստեփանակերտի օդանավակայանը կառուցվել է 1974թ., հիմնականում չվերթներ է ընդունել Երևանից և Բաքվից։ Արցախյան ազատամարտի սկզբում այն ծառայել է ռազմական նպատակով։ 1992 թվականին Բերձորի ազատագրումից հետո օդանավակայանը մատնվել է պարապուրդի։
2008 թ. սկսվել է օդանավակայանի նոր գլխավոր մասնաշենքի կառուցումը (ճարտարապետ՝ Տիգրան Բարսեղյան [1]): Մասնաշենքը ԼՂՀ գերբի նմանությամբ արտաքինից նմանվում է թևերը մեկնած արծվի։[2]
Օդանավակայանի վերաբացումը նախատեսված էր կատարել 2011թ. մայիսին 9-ին[3], սակայն հետագայում անորոշ ժամանակով հետաձգվում է, պաշտոնական վարկածով, զուտ միայն տեխնիկական պատճառներով, սակյան կան կարծիքներ, որ օդանավակայանի բացումը անընդհատ հետաձգվում է քաղաքական պատճառներով: Նորացվում և լայնացվում է թռիչքուղին, ինչպես նաև հարթեցվում են թռիչքուղուն հարկից մի քանի բլուրների գագաթները` ժամանակակից մեծ ինքնաթիռներ ընդունելու համար:[4]
Օդանավակայանի թռիչքուղու երկարությունը կազմում է 2 կմ, 300 մետր, լայնությունը՝ 20 մետր։ Սկզբնական շրջանում թռիչքներ են նախատեսվում Երևան-Ստեփանակերտ և հակառակ ուղղություններով։[5]
[խմբագրել] Արտաքին հղումներ
- Օդանավակայան Լեռնային Ղարաբաղում (Տեսանյութ)
- New airports are being built in Yerevan & Stepanakert Armenia (տեսանյութ)
- The Airport of Nagorno Karabakh (Republic of Artsakh) .flv (տեսանյութ (ֆր.))