Կեչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կեչի
Betula pendula 001.jpg
Կեչի (Betula pendula)
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Հաճարածաղկավորներ
Ընտանիք Կեչազգիներ
Ցեղ Կեչի
Լատիներեն անվանում
Betula
L. (1753)
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 19478
NCBI 3504
EOL 44475

IPNI13475-1

Կեչի (լատ.՝ Bétula), կեչազգիների ընտանիքի տերևաթափ միատուն ծառ է, երբեմն՝ փռվող թփիկ։ Հայտնի է շուրջ 120 (այլ տվյալներով՝ 140) տեսակ՝ հիմնականում տարածված Հյուսիսային կիսագնդի բարեխառն և ցուրտ գոտիներում։ Տեսակների ընդհանուր թիվի մոտ 100[1] է կամ մի փոքր ավելի շատ:[2]

Կեչին կարևոր տեղ է զբաղեցնում սլավոնական, սկանդինավյան մշակույթում: ՀՀ-ում հանդիպում է 3 տեսակ (ելունդավոր, թավոտ և Լիտվինովի)՝ վերին լեռնային գոտիներում։ Ամենատարածվածը Լիտվինովի կեչին է, որը Սևանի ավազանում և Մարմարիկի հովտում (1800-2400 մ բարձրություններում) առաջացնում է մերձալպյան անտառներ՝ կեչուտներ։

Հետերոտիպ հոմանիշներ[3]

Կենսաբանական նկարագիր[խմբագրել]

Կեչի, Բուսաբանական նկարազարդում «Köhler’s Medizinal-Pflanzen» գրքից, 1887

Ցածրաբուն, հիմնականում սպիտակավուն կեղևով ծառ է, բարձրությունը՝ մինչև 20(երբեմն՝ 30) մ։ Տերևները հերթադիր են, պարզ, ամբողջական, ատամնաեզր։ Ծաղիկները կատվիկներ են։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։ Պտուղն ընկուզանման է, միասերմ։ Կեչին ապրում է 50-80 տարի։ ՀՀ-ում աճող տեսակները էկոլոգակենսաբանական առումով մոտ են միմյանց. լուսասեր են, ցրտադիմացկուն, հողի նկատմամբ՝ խիստ պահանջկոտ։ Բազմանում է սերմերով ու մացառներով։

Ծաղկի բանաձև՝ Male black symbol.svg\ast P_2 \; A_2 \; G_0 և Venus symbol.svg\ast P_0 \; A_0 \; G_{(\underline2)}[4] Երիտասարդ ծառերի ճյուղերը շագանակագույն են, իսկ երբ ծառը դառնում է 8-10 տարեկան ճերմակում են: Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը սպիրակ է, անջատվում է բարակ շերտով: Ընձյուղները կարմրագորշավուն են: Տերևները ձվաձև, ռոմբաձև են կամ եռանկյունի ձվաձև, 3,5-7 սմ երկարությամբ և 2,5-5-5 սմ լայնությամբ, սրածայր,կրկնակի ատամնեզր: Ծաղիկները կատվիկներ են: Սերմերն ունեն 2 թևեր: Ծաղկում է ապրիլի վերջերին, պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբերին:

Կիրառություն[խմբագրել]

Betula platyphylla 01-10-2005 14.55.38.JPG
Betula pumila.jpg
Ветка Betula pumila
Betula raddeana RB2.JPG
Серёжки Betula raddeana
Frucht Bpub.jpg

Բնափայտն սպիտակ է, կիրառվում է նրբատախտակի, մանրատախտակի, ծանր իրերի արտադրության մեջ։ Գեղազարդիչ է։ Կեչու պտուղը պարունակում է աղաղանյութեր, եթերայուղեր, ճարպեր,C վիտամին։ Պատրաստուկներն օգտագործվում են որպես լեղամուղ, ճիճվամուղ, վերքերն ապաքինող միջոց։ Կեչիների մեծ մասի կեղևը պարունակում է սպիտակ օրգանական պիգմենտ՝ տրիտերպենոիդ բետուլին: Հայաստանի տարածքում հանդիպող Թավոտ կեչու (Betula pubescens) կեղևում բետուլինը կազմում է 44 %: Բողբոջները պարունակում են մոտ 3—5 % եթերային յուղեր, ինչպես նաև խեժանյութեր, ալկալոիդներ, ասկորբինային թթու, ֆլավոնիդներ և ճարպաթթուներ: Տերևներում կան եթերային յուղեր, կումարիններ, դաբաղանյութեր, ֆլավոնիդներ:

Վեգետացիայի շրջանի վերջում կեչիները կուտակում են շաքարանյութեր: Գարնանը, մինչև տերևների բացվելը, երբ սկսվում է հեղուկի շարժը ծառի մեջ, շաքարանյութերը սկսում են բարձրանալ դեպի վեր: Եթե այդ ընթացքում բնի վրա անել կտրվածքներ, ապա հյութը կհոսի դուրս: Կեչու հյութի հավաքելը հյուծում է ծառը, ինչպես նաև ճեղքերից կարող են ներթափանցել հիվանդածին միկրոօրգանիզմներ և ախտահարել ծառը: Հյութը հավաքելուց հետո պետք է ծառի վրայի ճեղքերը փակել կավով:

Տարածում և էկոլոգիական վիճակ[խմբագրել]

Կեչուտները ձևավորում են յուրահատուկ էկոհամակարգ: Տարբեր թրթուռներ և բզեզներ, այդ թվում նաև Եվրոպայի ամենամեծ բզեզը՝ եղջերուն, նախընտրում են հենց կեչու ծառը: Կեչու տերևներով են սնվում նաև մայիսյան բզեզները, որոնց քանակության աճը կարող է վնասել կեչու պոպուլյացիային: Սնկերի որոշ տեսակներ աճում են միայն կեչուտներում (Leccinum scabrum), (Leccinum holopus), (Lactarius necator), (Lactarius torminosus): Վնասված կեչիները կարող են ախտահարվել մակաբույծ սնկերով (Inonotus obliquus):

Դասակարգում[խմբագրել]

  ընտանիք կեչազգիներ   մոտ 100 տեսակ  
         
  Կարգ Հաճարածաղկավորներ     դաս Կեչի     f1
               
  Բաժին Ծաղկավոր բույսեր կամ Ծածկասերմեր (համաձայն APG II Համակարգի դասակարգման)     7 ընտանիք     e2    
             
  ծաղկավոր բույսերի 44 կարգ, որոնցից հաճարածաղկավորներին ավելի մոտ են Վարդածաղկավորները, դդմածաղկավորները, Բակլածաղկավորները   ես 5 դաս   f2
     

Տեսակներ[խմբագրել]

DosenmoorBirken1.jpg

Սորտեր[խմբագրել]

Betula-pendula-dalecarlica2.jpg

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. World Checklist of Betula. The Board of Trustees of the Royal Botanic Gardens, Kew.
  2. Флора Восточной Европы, т. 11. / Под ред. Н. Н. Цвелёва. М.—СПб: Тов-во научных изданий КМК. 2004. — с. 65.
  3. World Checklist of Selected Plant Families. The Board of Trustees of the Royal Botanic Gardens, Kew. Published on the Internet; http://www.kew.org/wcsp/ accessed 11 November 2006; 19:30 GMT
  4. Андреева И. И., Родман Л. С. Ботаника. — 3-е, перераб. и доп. — М.: Колос, 2005. — С. 407. — 528 с. — ISBN 5-9532-0114-1

Գրականություն[խմբագրել]

  • Синадский Ю. В. Береза. Ее вредители и болезни / Отв. ред. П. И. Лапин; АН СССР; Гл. ботанич. сад. — М.: Наука, 1973. — 218 с.
  • Корчагина И. А. Семейство берёзовые (Betulaceae) // Жизнь растений. В 6-ти т / под ред. А. Л. Тахтаджяна. — М.: Просвещение, 1980. — Т. 5. Ч. 1. Цветковые растения. — С. 311—324. — 300 000 экз.
  • Данченко А. М. Популяционная изменчивость берёзы / Отв. ред. В. Л. Черепнин; АН СССР, Сиб. отд-ние, Ин-т леса и древесины им. В. Н. Сукачёва. — Новосибирск: Наука, Сиб. отд-ние, 1990. — 202 с. — ISBN 5-02-028957-4
  • Данченко А. М., Трофименко Н. М. Экология семенного размножения берёзы / Отв. ред. Воробьёв В. Н.; Рос. АН, Сиб. отд-ние, Ин-т экологии и природ. комплексов. — Новосибирск: Наука, Сиб. изд. фирма, 1993. — 182 с. — ISBN 5-288-00236-2
  • Ботаника. Энциклопедия «Все растения мира»: Пер. с англ = Botanica / ред. Д. Григорьев и др. — М.: Könemann, 2006 (русское издание). — С. 142—144. — ISBN 3-8331-1621-8
  • Пономарёв Н. А. Берёзы СССР. — М.: Гослестехиздат, 1932. — 247 с.
  • Черняева Г. Н., Долгодворова С. Я., Бондаренко С. М. Экстрактивные вещества берёзы / Отв. ред. Чудинов Б. С.; АН СССР, Сиб. отд-ние, Ин-т леса и древесины им. В. Н. Сукачёва. — Красноярск, 1986. — 122 с.
  • Иллюстрированный определитель растений Ленинградской области / Под ред. А. Л. Буданцева и Г. П. Яковлева. — М.: Товарищество научных изданий КМК, 2006. — С. 167. — 700 экз. — ISBN 5-87317-260-9
  • Лесная энциклопедия. В 2-х т / Гл. ред. Г. И. Воробьев. Ред. кол.: Н. А. Анучин, В. Г. Атрохин, В. Н. Виноградов и др. — М.: Сов. энциклопедия, 1985. — Т. 1.
  • Животные и растения. Иллюстрированный энциклопедический словарь. — М.: Эксмо, 2007. — С. 117—119. — доп, тираж 5 000 экз. — ISBN 5-699-17445-1
  • Растительные ресурсы России: Дикорастущие цветковые растения, их компонентный состав и биологическая активность / Отв. ред. А. Л. Буданцев. — СПб.—М.: Товарищество научных изданий КМК, 2008. — Т. 1. Семейства Magnoliaceae — Juglandaceae, Ulmaceae, Moraceae, Cannabaceae, Urticaceae. — С. 164—176. — 700 экз. — ISBN 978-5-87317-472-0

Արտաքին հղումներ[խմբագրել]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png