Ֆլավոնոիդներ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆլավոնոիդներ են կոչվում երկու արոմատիկ օղակով ֆենոլային միացությունները, որոնց հիմնական կառուցվածքն է C6-C3C6: Սրանք իրենցից ներկայացնում են բուսական գունանյութերի հսկայական դաս: Բոլոր ֆլավանոիդների հիմքում ընկած է ֆլավան կոչվող միացությունը, որը իրենից ներկայացնում է 2-ֆենիլ-բենզոլ-գամմա-պիրան:
Դասակարգումը [խմբագրել]
Կախված օքսիդացման աստիճանից դասակարգվում են.
- Քրոմանի ածանցյալներ
- Քրոմոնի ածանցյալներ
Իսկ ընդհանուր վերցրած ֆլավանոիդները լինում են 10 հիմնական տիպի.
- Կատեխիններ
- Անտոցիանիդիններ
- Լեյկոանտոցիանիդիններ
- Ֆլավանոններ
- Ֆլավանոնոլներ
- Ֆլավոններ
- Ֆլավանոլներ
- Խալկոններ
- Դեհիդրոխալկոններ
- Աուրոններ
Ֆլավանոիդների տարածումը բնության մեջ [խմբագրել]
Սրանք շատ տարածված են բուսական աշխարհում: Կարող են կուտակվոլ բույսի տարբեր օրգաններում և հիմնականում գլիկոզիդի տեսքով: Կարմիր, վարդագույն և կապույտ ծաղիկների գունավորումը պայմանավորված է նրանցում առկա աուրոններով և խալկոններով: Պտուղների գունավորման հիմք են հանդիսանում անտոցիանները: