Ջրկոտեմ (անգլ.՝ Nasturtium), հորփ կոտեմ, կաղամբազգիների (խաչածաղկավորներ) ընտանիքի բազմամյա ջրային բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 6 (այլ տվյալներով՝ 2) տեսակ։
Թարմ տերևների հյութն ու պատրաստուկները միզամուղ և լեղամուղ են։ Երիտասարդ տերևներն ու ընձյուղներն ուտելի են (պատրաստում են աղցան)։ Սերմերը ևս պարունակում են եթերայուղեր և ճարպայուղեր (24 %), կարող են փոխարինել մանանեխին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։