Դիվանագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դիվանագիտությունը պետության ներկայացուցիչների միջև բանակցություններ վարելու արվեստ և պրակտիկա է։ Այն սովորաբար առնչվում է միջազգային դիվանագիտության հետ, ինչպես նաև մի շարք վիճահարույց խնդիրների շուրջ պրոֆեսիոնալ դիվանագետների միջնորդության միջոցով միջազգային հարաբերությունների վարմանը[1]։ Միջազգային պայմանագրերը, նախքան ազգային քաղաքական գործիչների կողմից հաստատվելը, անցնում են բանակցությունների փուլով։ Դեյվիդ Սթիվենսոնը հաղորդում է, որ մինչև 1900 թվականը «դիվանագետ» հասկացություն ասելով հասկանում էին նաև դիվանագիտական ծառայություններ, հյուպատոսական ծառայություններ և արտաքին գործերի նախարարության պաշտոնյաներ[2]։

Դիվանագիտություն, պաշտոնական գործունեության ձև, որը վարում են պետության ղեկավարները, կառավարություններն ու հատուկ մարմինները՝ պետության արտաքին քաղաքականությունը, արտասահմանում նրա իրավունքներն իրականացնելու, շահերը պաշտպանելու նպատակով։ Գրականության մեջ դիվանագիտությունը հաճախ բնութագրվում է որպես գիտություն արտաքին հարաբերությունների մասին։ Համապատասխանում է «դիպլոմատիա» տերմինին։ Դիվանագիտության ընդհանուր ղեկավարը պետության գլուխն է, ներկայացուցչական մարմինն ու կառավարությունը, անմիջական օպերատիվ ղեկավարը՝ արտաքին գործերի հատուկ մարմինը։ Պետության արտաքին քաղաքական ամենօրյա հարցերով զբաղվում են

Կոնկրետ հանձնարարություններ կատարելու համար գործուղվում են նաև ժամանակավոր առաքելություններ։ Դիվանագիտական գործունեությունը կարգավորվում է դիվանագիտական իրավունքի միջոցով։ Արտաքին քաղաքականությունն իրականացնելու նպատակով պետությունը դիվանագիտության միջոցով ներգործում է այլ պետությունների, նրանց պաշտոնական ներկայացուցիչների, ազդեցիկ քաղաքական շրջանների ու հասարակության, ինչպես նաև միջազգային դրությաև վրա։ Պետությաև արտաքիև քաղաքակաևության հաջողության գրավականը դիվանագիտության խելացի կազմակերպումն է, քաղաքական իրադրության ճիշտ գնահատումը։ Դիվանագիտական գործունեության ձևերը բազմազան են՝

Դիվանագիտության բնույթը[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ Ազգային ժողովի շենքը

Դիվանագիտության բնույթը, մեթոդներն ու եղանակները որոշվում են պետության քաղաքական կառուցվածքով ու սոցիալտնտեսական առանձնահատկություններով։ Նրա ձևերև ու եղանակները, պատմական պայմանների ու արտաքին քաղաքական խնդիրների փոփոխություններին համապատասխան, փոխվում են։ Դիվանագիտությունը ձևավորվել է միջպետական հարաբերությունների առաջացման հետ։ Բաբելոնը, Ասորեստանը, Խեթական թագավորությունը, Ուրարտուն, զարգացած դիվանագիտություն ունեցող առաջին ստրկատիրական պետություններն Էին։ Այդտեղ դիվանագիտությունը հիմնականում ծառայում Էր զավթողական քաղաքականությանն ու ռազմ, դաշինքի ստեղծմանը։ Դասական դիվանագիտությունը ուներ Հին Հռոմը։ Նրա դիվանագիտությունը, լինելով ռազմ, ապարատի հավելուկը, անմիջականորեև նպաստում Էր զավթողական քաղաքականությանն ու համաշխարհային տիրապետության ստեղծմանը։ Հռոմեական դիվանագետները առանց ձևականության իրենց կամքը թելադրում Էին մյուս ժողովուրդներին, կազմակերպում տեռոր, հեղաշրջումներ, հրահրում ապստամբություն։ Դիվանագիտության նպատակը հարկադրական կամ պաշտպանական դաշինքի ստեղծումն էր կամ ձախողումը։ Այդ շրջանում, երբ պետությունների տնտեսական կապերը պատահական Էին, իսկ քաղաքականն անկայուն, պրոֆեսիոնալ դիվանագիտություն գոյություն չուներ։ Ֆեոդալիզմի դարաշրջանում առավել զարգացած Էր բյուգանդական դիվանագիտությունը։ Նրա ձևերը՝ 4 մեթոդներն ու սովորույթնևրը ընդօրինակեցին Ֆրանսիան, Արաբական Խալիֆաթը, Կինյան Ռուսիան և այլ պետություններ։ Եկեղեցու ազդեցության աճին զուգընթաց առանձնահատուկ հեղինակություն Էր վայելում պապական դիվանագիտությունը։ Ցուրահատուկ է եղել Վենետիկի և իտալական այլ քաղաք-պետությունների դիվանագիտությունը, որը, պայմանավորված առևտրական գործունեությամբ, ձնավորվող նոր հասարակական հարաբերություններով, նոր համակարգ ուներ։ Ֆեոդալիզմի դարաշրջանում դիվանագիտությունը բարձր մակարդակ ուներ նաև Իսպանիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Ռուսաստանում։ Դիվանագիտությունը զարգացման նոր աստիճանի հասավ կապիտալիզմի օրոք։ Ազգերի ու ազգային պետությունների առաջացման, միջազգային տնտեսական կապերի և համաշխարհային առևտրի զարգացման հետնանքով դիվանագիտությունը ձեռք բերեց որակական նոր հատկանիշներ։ Դիվանագիտության բուրժուական սկզբունքները առավել վաղ ձևավորվեցին Նիդերլանդներում, Ֆրանսիայում, Անգլիայում։ Արդեն 15-րդ դարի կեսերից կապիտալիստական պետություններում ստեղծվել Էին կանոնավոր գործող դիվանագիտական ներկայացուցչություններ։ 19-րդ դարին կատարելագործված դիվանագիտությունյան ստեղծման պրոցեսը Եվրոպայում ավարտվեց։ Շահագործողական հասարակարգերում դիվանագիտությունը դարձել է տիրող դասակարգերի կամքի իրագործման ապարատը։ Դիվանագիտական բոլոր պատասխանատու պաշտոնները վարել նոր ներկայացուցիչները։ Հնում դիվանագիտական գործունեություն են ծավալել միապետներն ու նրանց մերձավորները։ 1815-1914 թվականների Անգլիայի արտաքին գործերի մինիստրներ եղել են պետեր։ Դիվանագիտական ծառայության ընդունվողների համար Անգլիայում սահմանված Էր գույքային ցենզ։ Ժամանակակից կապիտալիստական երկրների դիվանագետները մոնոպոլիաների հետ անմիջական կապեր ունեցող անձինք են։ Չնայած մինչմոնոպոլիստական շրջանի դիվանագիտությունը խթանել է հակաֆեոդալական, ազատագրական շարժումները (Բալկաններում, Լատինական Ամերիկայում) սակայն ընդհանուր առմամբ, ծառայել է շահագործողական հարաբերություններն ու ագրեսիան ամրապնդելուն։ Իմպերիալիզմի դարաշրջանում դիվանագիտությունը նպաստել է աշխարհը վերաբաժանելու, տնտեսական և քաղաքական գերիշխանություև ստեղծելու պետությունների պայքարին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Եգիպտոս, Խանա, Խեթական կայսրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եգիպտա-խեթական խաղաղության պայմանագիրը Հին Եգիպտոսի Նոր Թագավորության և Անատոլիայի Խեթական կայսրության միջև

Հնագույն դիվանագիտական արձանագրություններից են Ամարնա նամակները, որոնք գրվել են Եգիպտոսի 18-րդ դինաստիայի փարավոնների և Խանայի Ամուրու կառավարիչների միջև մ․թ․ա․ 14-րդ դարի ընթացքում։ Մ․թ․ա․ 1274թ․ 19-րդ դինաստիայի գահակալման օրոք տեղի ունեցած Քադեշի ճակատամարտից հետո Եգիպտոսի փարավոնը և Խեթական կայսրության կառավարիչը կնքեցին հնագույն միջազգային խաղաղության պայմանագրերից մեկը, որը կոչվում է Եգիպտա - Խեթական խաղաղության պայմանագիր և պահպանվել է քարե արձանագրությունների վրա[3]։

Հին Պարսկաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Չին-պարսկական դիվանագիտական, մշակութային և տնտեսական հարաաբերությունները թվագրվում են մ․թ․ա 500-ական թվականներին։ Պարթևական և Սասանյան կայսրությունները (ներկայիս Իրանի և Կենտրոնական Ասիայի տարածքի մեծ մասը) կապեր էին հաստատել Հաների և Թաների դինաստիայի հետ (ներկայիս Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածքը)։ Դարեր շարունակ Ասիայի երկու հնագույն քաղաքակրթությունները Մետաքսի ճանապարհի միջոցով կապված էին նաև տնտեսական և մշակութային կապերով։

Հին Հունաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոքսենիան (հուն․՝ προξενία) կարգավորում էր, երբ քաղաքացին իր հաշվին ընդունում էր օտար դեսպանների պետության կողմից տրվող տիտղոսների դիմաց։ Քաղաքացին կոչվում էր պրոքսենոս։ Տվյալ պետությունը պրոքսենոսի ծառայության համար այլ պետության քաղաքացուն շնորհում էր Պրոքսենիայի հրամանագրեր, որոնք հավասարազոր էին արտոնագրերին և որոշումներին։ Պրոքսենոսը պատվավոր հյուպատոս էր, ով պաշտպանում էր այլ պետության քաղաքացիների շահերը։

Պրոքսենոսն օգտագործում էր իր ազդեցության տակ գտնվող ցանկացած միջոց իր կողմից կամավորության հիմունքներով ներկայացվող քաղաքի հետ կապերը և դաշնակցությունը ամրապնդելու նպատակով։ Օրինակ, Սիմոնը Սպարտայի պրոքսենոսն էր և նախքան Առաջին Պելեպոնեսյան պատերազմը նա պաշտպանում էր երկու պետությունների միջև համագործակցության քաղաքականությունը։ Սիմոնը այնքան նվիրված էր Սպարտային, որ իր տղաներից մեկին կոչեց Լակեդեմոնիուս[4][5]։ Մյուս քաղաքի պրոքսենոս լինելը նրան հետ չպահեց պատերազմին իր քաղաքի կողմից մասնակցելուց, քանի որ պրոքսենոսը պետք է լոյալ լինի իր քաղաքի հանդեպ։ Այնուամենայնիվ, պրոքսենոսն ուժերի ներածին չափով անում էր ամեն ինչ կանխելու պատերազմը և վերացնելու վերջինս առաջացնող գործոնները։ Խաղաղության բանակցությունների պարագայում պրոքսենոսի կապերը և բարի կամքը թշնամի քաղաքում կարող են օգտագործվել ի շահ հայրենի քաղաքի։

Պրոքսենոսի պաշտոնը շատ հաճախ ժառանգական էր։

Արևելյան Ասիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային հարաբերությունների տեսության հնագույն ռեալիստներից է մ․թ․ա․ 6-րդ դարի ստրատեգ Սուն-Ցզին, ով հեղինակել է Պատերազմի արվեստը աշխատությունը։ Նա ապրում էր այնպիսի ժամանակաշրջանում, երբ մրցակցող պետությունները սկսում էին ավելի քիչ ուշադրություն դարձնել Ժոույի դինաստիայի (մ․թ․ա․ 1050–256 թվականներ ) մոնարխների ավանդական խնամակալությանը և սկսում էին պայքարել իշխանության և նվաճումների համար։ Այնուամենայնիվ, պատերազմող պետություններին դիվանագիտությունն անհրաժեշտ էր դաշնակիցներ ձեռք բերելու, հողեր փոխանակելու և խաղաղության պայմանագրեր կնքելու համար[6]։

Բայդենգի ճակատամարտի (մ․թ․ա․ 200 թ․ ) և Մայի ճակատամարտի (մ․թ․ա․ 133 թ․ ) միջև ընկած հատվածում Խաների դինաստիան ստիպված էր ամուսնության պայմագիր կնքել և ահռելի քանակությամբ տուրք (մետաքս, հագուստ, սննդամթերք) վճարել հյուսիսային Քսիոնգնուին, որը կոնսոլիդացվել էր Մոդու Շանյուի կողմից։ Այն բանից հետո, երբ Քսիոնգնուն Հանի կայսր Վենին հաղորդեց, որ իրենց վերահսկողության տակ է Մանչժուրիայից Թարիմ Բասիմ ընկած հատվածները, նրանց միջև մ․թ․ա․ 162 թվականին կնքվեց պայմանագիր, ըստ որի Չինական Մեծ Պարիսպից հյուսիս ընկած տարածքները պատկանում են նոմադներին, իսկ հարավային հատվածները՝ Խաների դինաստիային։ Պայմանագիրը թարմացվել է ավելի քան ինը անգամ, բայց Քսիոնգնու ցեղերին հետ չի պահել Խաների թագավորություն արշավելուց։ Իրավիճակը շարունակվեց մինչև Հաների Վու կայսեր (մ․թ․ա․ 141–87 թթ․) արշավանքները, որը կազմաքանդեց Քսիոնգնուի միասնականությունը և գրավեց արևմտյան շրջանները, նրա օրոք մ․թ․ա 104 թվականին Հաների բանակը հասավ Կենտրոնական Ասիայում գտնվող Ֆերգանա՝ պատերազմելու Յուեչիների դեմ, որոնք գրավել էին հելլենիստական հունական հատվածները։

Չինական Թաների դինաստիայի (618–907 թվականներ) օրոք կորեացիները և ճապոնացիները Չինաստանի մայրաքաղաքն ընդունում էին որպես քաղաքակրթության հանգույց։ Ճապոնացիները հաճախ դեսպաններ էին ուղարկում Չինաստան այս ժամանակահատվածում, չնայած այս միտումը մարեց 894 թվականին, երբ Թաների դինաստիան կործանման եզրին էր։ 755 - 763 թվականներին Ան Շիի կործանարար ապստամբությունից հետո, Թաների դինաստիան այլևս անկարող էր վերանվաճել Կենտրոնական Ասիան և Թարիմ Բասինը։ Տիբեթական կայսրության հետ մի քանի կոնֆլիկտներից հետո Թաների դինաստիան հրադադար և խաղաղության պայմանագիր կնքեց նրանց հետ 841 թվականին։

Պարբերական ընծայաբերման դիմանկարներ - 6-րդ դարի չինական նկար, որ պատկերում է տարբեր էմիսարների և դեսպանների։ Դիմանկարները գտնվել են Պարսկաստանում, Լանգլուսակայում, Բեկչեում (ժամանակակից Կորեայի մաս), Կուչայում, Վոում (Ճապոնիա) և հեփթաղների մոտ։

11-րդ դարում Սուների դինաստիայի օրոք (960–1279 թվականներ) գործում էին այնպիսի հնարամիտ դեսպաններ, ինչպիսիք էին Շեն Կուոն և Սու Սինը, ովքեր դիվանագիտական հաջողություններ գրանցեցին հյուսիսում գտնվող Լիաոների դինաստիայի հետ հարաբերություններում։ Դիվանագետները ապահովում էին Սուների կայսրության սահմանները քարտեզագրության մասին իրենց գիտելիքների և հին արխիվները խեղաթյուրելու միջոցով։ Վիետնամի հետ 1075-1077 թվականներին պատերազմական գործողություններից հետո, Սուների և Լի դինաստիան 1082 թվականին խաղաղության պայմանագիր կնքեցին՝ փոխանակելու պատերազմում գրավված տարածքները։

Դեռևս մինչև Թաների և Սուների դինաստիան չինացիները պատվիրակներ էին ուղարկում Կենտրոնական Ասիա, Հնդկաստան, Պարսկաստան։ Չինական դիվանագիտության մյուս կարևոր իրադարձություններից է 13-րդ դարում Ժոու Դագուանի դիվանագիտական առաքելությունը Կամբոջա։ Դիվանագիտությունը կարևորագույն դեր էր խաղում և անրաժեշտություն էր չինական հայտնագործություննեի փուլում։ Չինացիները պատվիրակներ էին ուղարկում նաև Հնդկական օվկիանոսի ավազան, Հնդկաստան, Պարսկաստան, Արաբական խալիֆայություն, Արևելյան Աֆրիկա, Եգիպտոս։ Սուների դինաստիայի օրոք չինացիները սկսեցին ակտիվանալ ծովում՝ ունենալով ծովային տեխնոլոգիաներ, մասնավոր նավերի սեփականատերեր և առափնյա շրջաններում տնտեսական ներդրողներ։

Մոնղոլական կայսրության օրոք (1206–1294 թվականներ) ստեղծեցին ներկայումս պայցզա կոչվող դիվանագիտական անձնագրի համանմանությամբ իր։ Դրանք լինում էին երեք տեսակի (ոսկե, արծաթե, պղնձե)՝ կախված պատվիրակի կարևորության աստիճանից։ Պայցզա կրող պատվիրակը առանց որևէ դժվարության կարող էր կայսրության տարածքում պահանջել սնունդ, տրանսպորտ, կեցության վայր։

17-րդ դարից սկսած չինական Քիների դինաստիան կնքեց մի շարք պայմանագրեր Ցարական Ռուսաստանի հետ, մասնավորապես Ներչինսկի պայմանագիրը 1689 թվականին, Այգունի պայմանագիրը և Պեկինի կոնվենցիան 19-րդ դարում։

Եվրոպայի հզորությունը և դիվանագիտության եվրոպական մոդելը 18-19-րդ դարերում տարածվեցին ողջ աշխարհում, իսկ ասիական պետությունները սկսեցին որդեգրել եվրոպական դիվանագիտական համակարգերը։

Հին Հնդկաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Հնդկաստանն ուներ դիվանագիտության երկարատև ավանդույթներ։ Պետականության և դիվանագիտության վերաբերյալ հնագույն տրակտատ համարվող Արտհաշաստրան վերագրվում է Կաուտիլիային, ով Մաուրյաների դինաստիայի հիմնադիր Չանդրագուպտա Մաուրյայի խորհրդականն էր։ Այն ցույց է տալիս, թե ինչպես է հնարամիտ թագավորը դաշինքներ կնքում և փորձում շախ և մատ անել իր թշնամիներին։ Այս տրակտատը պարունակում է նաև խորհուրդներ պատվիրակների համար, օրինակ «նա պետք է քնի մենակ»։ Թագավորի համար բարձրագույն առաքինությունն այն է, որ իր թագավորությունը բարգավաճի[7]։

Օսմանյան Կայսրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օսմանյան տարազով ֆրանսիացի դեսպան, հեղինակ ՝ Անտոնի դե Ֆավրեյ, 1766 թվական, Պերայի թանգարան, Ստամբուլ

Օսմանյան կայսրության (Իտալիայում առավել հայտնի որպես Բարձր Դուռ ) հետ հարաբերությունները հատկապես կարևոր էին Իտալական պետությունների համար[8]։ Ջենովայի Հանրապետության և Վենետիկի համար ծովի դերը հետզհետե նվազում էր, փոխարենը ավելի ու ավելի էր կարևորվում Օսմանյան Կայսրության հետ բարիդրացիական հարաբերությունների պահպանումը[8]։ Իտալական և Օսմանյան կայսրություններում ծնված առևտրականների, դիվանագետների, և հոգևորականներին շփումները նպաստեցին դիվանագիտության և հանրային քաղաքականության նոր ձևերի առաջացմանը։ Սկզբնական շրջանում դիվանագետի հիմնական գործառույթը բանակցություններ վարելն էր, սակայն աստիճանաբար նա վերածվեց մի անհատի, որը ներկայացնում է պետությունը քաղաքական հարաբերությունների բոլոր ասպեկտներում։ Ակնհայտ էր, որ բոլոր պետությունների ղեկավարները պետք է զարգացնեին իրենց դիվանագիտական հմտությունները շնորհիվ այն բանի, որ Օսմանյան Կայսրությունում ձևավորվել էր հզոր քաղաքական միջավայր[8]։ Կարելի է եզրակացնել, որ վաղ շրջաններում դիվանագիտությունը գլխավորապես առնչվում էր Օսմանյան մշակույթի հետ կոմֆորմիզմի հասնելուն։

Հնդկաստանի դիվանագիտական անձնակազմը

Եվրոպա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Հունաստան և հելլենիստական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին հունական քաղաք-պետությունները պատվիրակներ էին ուղարկում բանակցելու հատուկ խնդիրների շուրջ, ինչպես օրինակ պատերազմի և խաղաղության կամ կոմերցիոն հարաբերությունների շուրջ, սակայն չունեին մշտական դիվանագիտական ներկայացուցիչներ։ Այնուամենայնիվ, ներկա ժամանակներում դիվանագիտական ներկայացուցիչներին տրվող գործառույթների մի մասը կատարում էին պրոքսենոսները։ Երբեմն նաև դիվանագիտական հարաբերությունների էին վարում Աքեմենյան Պարսկաստանի հետ, չնայած վերջինս հետզհետե չէր կարողանում դիմակայել Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներին, որը նույնպես հմուտ դիվանագետ էր։ Նա ամուսնացավ Բակտրիացու հետ այդ տարածքը նվաճելու նպատակով։ Դիվանագիտությունը պետականության անհրաժեշտ գործոն էր նաև հելլենիստական թագավորությունների համար, որոնք Մերձավոր Արևելքում բազմաթիվ պատերազմներ էին վարում և նույնիսկ խաղաղության պայմանագրեր կնքում ամուսնական դաշինքների միջոցով։

Բյուզանդական կայսրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլղարիայի կառավարիչ Օմուրթագը պատվիրակություն է ուղարկում բյուզանդական կայսր Մայքլ II-ի մոտ (Madrid Skylitzes, Biblioteca Nacional de España, Madrid).

Բյուզանդական կայսրության հիմնական մարտահրավերներից էր պահպանել բարիդրացիական հարաբերություններ հարևանների հետ, ներառյալ վրացիները, իբերիացիները, գերմանացիները, բուլղարները, սլավոնացիները, հայերը, հոները, ֆրանկները, լոմբարդացիները և արաբները։ Այս բոլոր հարևանները, ի տարբերություն Բյուզանդիայի, չունեին ֆորմալացված իրավական համակարգ։ Քաղաքական ինստիտուտներ ստեղծելու հարցում նրանք կախված էին կայսրությունից։ Մինչդեռ դասական գրողները հակված են տարբերակում մտցնել խաղաղության և պատերազմի միջև, Բյուզանդական դիվանագիտությունը պատերազմի մի տարատեսակ էր։ 7-րդ դարում կորուստների պատճառով բյուզանդական կանոնավոր բանակի թիվը հասել էր 120,000-140,000, հետևաբար կայսրության անվտանգությունը ամբողջովին կախված էր դիվանագիտությունից[9]։

Բյուզանդիայի «Բարբարյանների բյուրոն» առաջին արտասահմանյան հետախուզական կազմակերպությունն էր, որը ամենատարբեր աղբյուրներից ինֆորմացիա էր հավաքում կայսրության թշնամիների մասին[10]։ Վերջինիս հիմնական գործառույթն էր ապահովել, որ պատվիրակները ստանան համապատասխան խնամք և պետական աջակցություն, սակայն այն ուներ նաև անվտանգության ապահովման գործառույթ։ Ռազմավարության մեջ կարելի է գտնել խորհուրդներ օտարերկրյա դեսպանությունների վերաբերյալ․ «Մեզ մոտ ուղարկված պատվիրակները պետք է ընդունվեն ըստ արժանվույն։ Նրանց սպասարկող անձնակազմը պետք է անընդհատ վերահսկողության տակ լինեն, որպեսզի չկարողանան մեր մարդկանցից ինֆորմացիա կորզել»[11]։

Միջնադարյան և վաղ ժամանակակից Եվրոպա[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայում դիվանագիտությունը ծնունդ է առել Իտալիայում վերածննդի շրջանում, երբ 13-րդ դարում բացվեցին առաջին դեսպանությունները[12]։ Միլանը առաջատար դիրք էր զբաղեցնում, հատկապես Ֆրանչեսկո Սֆորցայի օրոք, ով մշտական դեսպանություններ էր բացում Հյուսիսային Իտալիայի քաղաք-պետություններում։ 14-րդ դարից ի վեր Տոսկանան և Վենետիկը նույնպես դարձան դիվանագիտության ծաղկող կենտրոններ։ Հենց Իտալիայում են ձևավորվել ժամանակակից դիվանագիտության շատ ավանդույթներ, ինչպես օրինակ դեսպանի կողմից հավատարմագրերի ներկայացումը պետության ղեկավարին։

Ժամանակակից դիվանագիտության կանոնները[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիայից դիվանագիտության ավանդույթը տարածվեց աշխարհով մեկ։ Միլանը առաջինն էր, որ 1455 թվականին ներկայացուցիչ ուղարկեց Ֆրանսիայի դատարան։ Այնուամեայնիվ, Միլանը մերժեց հյուրընկալել Ֆրանսիացի ներկայացուցիչներին՝ վախենալով, որ նրանք լրտեսներ են և կմիջամտեն իրենց ներքին գործերին։ Հետզհետե Ֆրանսիան և Իսպանիան սկսեցին ներգրավվել իտալական քաղաքականության մեջ, հետևաբար պատվիրակներին ընդունելը դարձավ անհրաժեշտություն։ Շուտով խոշոր եվրոպական պետությունները սկսեցին փոխանակվել ներկայացուցիչներով։ Իսպանիան առաջինը ուղարկեց մշտական ներկայացուցիչ։ Այնուամենայնիվ, Սրբազաան Հռոմեական կայսրը չէր ուղարկում մշտական ներկայացուցիչներ, քանի որ նրանք չէին կարող ներկայացնել բոլոր գերմանական թագավորների շահերը (նրանք տեսականորեն ենթակա էին կայսրերը, սակայն իրականում անկախ էին)։

1500-1700 թվականներին ժամանակակից դիվանագիտության կանոնները սկսեցին փոփոխության ենթարկվել[13]։ Բարձրագույն կոչումը դեսպանն էր, որը ազնվական էր։ Դեսպանների համար կային խիստ կանոններ, ինչպես օրինակ ունենալ մեծ նստավայր, անցկացնել խնջույքներ, կարևոր դեր խաղալ հյուրընկալող պետության դատական կյանքում։ Հռոմում Ֆրանսիացի և Իսպանացի ներկայացուցիչներն ունեին ավելի քան հարյուր մարդուց բաղկացած շքախումբ։ Փոքր պետությունները ուղարկում էին պատվիրակներ, որոնց աստիճանը ավելի ցածր էր։ Լիազոր նախարարը միջանկյալ դիրք էր զբաղեցնում դեսպանի և պատվիրակի միջև։

Դիվանագիտությունը բավական բարդ գործ էր, նույնիսկ ավելի բարդ, քան այսօր։ Տարբեր պետությունների դեսպանները դասակարգվում էին ըստ առաջնահերթության, պետությունները՝ ըստ սուվերենի տիտղոսի, օրինակ կաթոլիկ ազգերի համար Վատիկանի պատվիրակը ամենաառաջնահերթն էր, նրան հաջորդում էին թագավորությունների, դքսությունների և կոմսությունների ներկայացուցիչները։ Ամենացածր աստիճանում գտնվում էին հանրապետությունների ներկայացուցիչները։

Դեսպանները շատ հաճախ ազնվական էին, ովքեր փորձ չունեին միջազգային ասպարեզում և ցանկություն չունեին կարիերա ստեղծել դիվանագիտության ոլորտում։ Նրանց աջակցում էին դեսպանատան աշխատակազմը։ Նրանք պրոֆեսիոնալներ էին և շատ դեպքում շատ ավելի բանիմաց, քան հյուրընկալող պետության պաշտոնատար անձինք։ Դեսպանատան աշխատակազմում ներառված էին շատ աշխատակիցներ, ներառյալ լրտեսները։ Դեսպանատներում աշխատանքի էին ընդունվում համալսարանի շրջանավարտներ, ինչը հանգեցրեց նրան, որ Եվրոպայում ակտիվացան միջազգային իրավունքի, ֆրանսերենի և պատմության ուսուցանումը։

Միաժամանակ, գրեթե բոլոր եվրոպական պետություններում նշանակվեցին մշտական արտաքին գործերի նախարարներ՝ համակարգելու դեսպանությունների աշխատանքը։ Նախարարներից շատերի պարտականությունները ներքին էին։ Բրիտանիան մինչև 1782 թվականը ուներ երկու դեպարտամենտներ, որոնք գործառույթները շատ հաճախ համընկնում էին։ Ֆրանսիայի դեսպանատունը 1780-ական թվականներին ուներ ընդամենը 70 աշխատակից։

Ժամանակակից դիվանագիտության տարրերը դանդաղորեն տարածվեցին դեպի Արևելյան Եվրոպա և Ռուսաստան։ Ֆրանսիական հեղափոխությունը և հետագա պատերազմները խոչընդոտեցին դիվանագիտության բնականոն զարգացմանը։ Վերացվեցին դիվանագիտական որոշ աստիճաններ, Նապոլեոնը մերժեց ընդունել դիվանագիտական անձեռնմխելիությունը՝ բանտարկելով բրիտանացի դիվանագետների։

1815 թվականի Վիենայի կոնգրեսով ստեղծվեց դիվանագիտական աստիճանների միջազգային համակարգը։ Ազգերի միջև առաջնահերթության մասին վեճերը առաջին անգամ քննարկվեցին Աիքս-լա-Շապելեի կոնգրեսում։ Այս ժամանակահատվածում այնպիսի դերակատար, ինչպիսին է գերմանական կանցլերը, հայտնի դարձավ միջազգային դիվանագիտության համար։

Դիվանագետները և պատմաբանները հաճախ արտաքին գործերի նախարարությունները կոչում են իրենց հասցեով։ Օրինակ, Բալհաուսպլաց (Վիենա), Քուե Դորսե (Փարիզ), Վիլհելմշտրազե (Բեռլին), Ֆոգի Բոթթոմ (Վաշինգտոն)։ Մինչ 1917 թվական կայսերական Ռուսաստանում դա Սանկտ-Պետեբուրգում գտնվող Պեվչեսկի կամուրջն էր։ Իտալայի նախարարությունը կոչվում է Կենսուլտա[14]։

Դիվանագիտական անձեռնմխելիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմության ընթացքում եղել են դեպքեր, երբ դիվանագետները սպանվել են, ինչը սովորաբար ընկալվում է որպես պատվի կոպիտ ոտնահարում։ Չինգիզ Խանը և մոնղոլները պահանջում էին պաշտպանել դիվանագետների իրավունքները, և նրանք վրեժխնդիր էին լինում այն պետություններից, որոնք խախտում էին այդ իրավունքները։

Դիվանագիտական իրավունքները սահմանվել են 17-րդ դարի կեսերին Եվրոպայում և այնուհետ տարածվել ողջ աշխարհում։ Այս իրավունքները ամրագրվել են 1961 թվականի Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիենայի կոնվենցիայով, որը պաշտպանում է դիվանագետներին իրենց առաքելության կատարման ընթացքում հետապնդման ենթարկվելուց։ Եթե դիվանագետը հյուրընկալող պետությունում ծանր հանցանք է կատարում, կարող է ճանաչվել պերսոնա նոն գրատա (անցանկալի անձ)։ Այսպիսի դեպքերում անձը դատական հետաքննություն է անցնում սեփական երկրում։

Դիվանագիտական հաղորդակցությունը նույնպես կարևոր է, և դիվանագետները երկար ժամանակ իրավունք են ունեցել առանց ստուգման մի պետությունից մյուս պետություն տեղափոխել փաստաթղթեր։ Նման մեխանիզմ է այսպես կոչված «դիվանագիտական պայուսակը»։ Չնայած դեսպանատներին առավել բնորոշ է ռադիո և թվային հաղորդակցությունը, դիվանագիտական պայուսակները դեռևս շատ հայտնի են և որոշ պետություններ, ինչպես օրինակ ԱՄՆ-ը որոշ կոնտեյներներ հռչակում են որպես դիվանագիտական պայուսակ[15]։

Ռազմական գործողությունների ժամանակ դիվանագետները անձնական անվտանգության նկատառումներից ելնելով հետ են կանչվում, ինչպես նաև այն դեպքում, երբ հյուրընկալող պետության հետ հարաբերությունները բարիդրացիական են, սակայն ներքին այլախոհները վտանգ են սպառնում։ Դեսպանները և այլ դիվանագետներ շատ հաճախ հետ են կանչվում՝ արտահայտելու դժգոհությունը հյուրընկալող պետության նկատմամբ։ Երկու դեպքում էլ, ցածրաստիճան դիվանագետները շաևրունակում են իրենց աշխատանքը։

Լրտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիվանագիտությունը սերտորեն առնչվում է լրտեսության կամ հետախուզության հետ։ Դեսպանատները կենտրոններ են ոչ միայն դիվանագետների, այլև լրտեսների համար, և որոշ դիվանագետներ ընկալվում են որպես լրտեսներ։ Օրինակ, ռազմական կցորդի հիմնական գործառույթն է ուսումնասիրել տվյալ պետության ռազմական գործերը։ Նրանք չեն էլ փորձում թաքցնել իրենց այս դերը, և միջոցառումներին, ինչպես ռազմական շքերթներ, օդային ցուցահանդեսներ, մասնակցում են հյուրընկալող պետության հրավերով։ Կան նաև դեսպանատներում գործող թաքնված լրտեսներ։ Այս անձանց տրվում են կեղծ պաշտոններ դեսպանատանը, սակայն նրանց խնդիրն է ապօրինաբար ինֆորմացիա հավաքել։ Շատ դեպքերում դեսպանատներից դուրս գործող լրտեսները հավաքում են փոքր թվով հետախույզներ, և նրանց ինքնությունը հայտնի է ընդդիմությանը։ Հայտնաբերվելու դեպքում այսպիսի դիվանագետները կարող են հեռացվել դեսպանատնից, սակայն շատ դեպքերում հակահետախուզությունը նախընտրում են չհեռացնել նրանց և պահել մշտական վերահսկողության տակ։

Լրտեսների կողմից հավաքագրված ինֆորմացիան կարևոր տեղ է զբաղեցնում դիվանագիտության մեջ։ Սպառազինությունների մասին պայմանագրերը անհնար կլինեին առանց արբանյակային հետախուզության և գործակալների։ Լրտեսությունից ստացված ինֆորմացիան անհրաժեշտ է դիվանագիտության գրեթե բոլոր ձևերում, սկսած առևտրային պայմանագրերից մինչև սահմանային վեճեր։

Խնդիրների դիվանագիտական լուծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիվանագիտական վեճերի և խնդիրների լուծման ընթացքում առաջացել են տարբեր ընթացակարգեր։

Իրավարարություն և միջնորդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգերը շատ հաճախ դիմում են միջազգային իրավարարության, երբ առկա է լուծման կարիք ունեցող հատուկ խնդիր։ Շատ դեպքերում նման գործընթացների համար չկան ֆորմալ ընթացակարգեր։ Նրանք հիմնականում պետք է ենթարկվեն միջազգային իրավունքին և արդարությանը առնչվող սկզբունքներին և արձանագրություններին։

Երբեմն սա կրում է ֆորմալ իրավարարության և միջնորդության բնույթ։ Նման դեպքերում հրավիրվում է դիվանագետների խումբ՝ լսելու բոլոր կողմերին և միջազգային իրավունքի վրա հիմնված եզրակացություն տալու։

Ժամանակակից աշխարհում այս աշխատանքները կատարում են Հաագայի Արդարության Միջազգային Դատարանը կամ այլ ֆորմալ հանձնաժողովներ, գործակալություններ և տրիբունալներ, որոնք գործում են ՄԱԿ հովանու ներքո։ Ներքևում բերենք որոշ օրինակներ․

  • Հայ-Հերբերտ պայմանագիրը, որը ընդունվեց երբ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան դիմեցին միջազգային միջնորդության Կանադայի և ԱՄՆ-ի սահմանի հարցի շուրջ։

Կոնֆերանսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում որոշումներ ընդունվում էին միջազգային կոնֆերանսներ հրավիրելու միջոցով։ Նման դեպքերում քիչ են թե՛ կանոնները, թե՛ դիմումները միջազգային իրավունքին։ Այնուամենայնիվ, ենթադրվում է, որ մասնակիցները պետք է ղեկավարվեն միջազգային արդարության, տրամաբանության սկզբունքներով։

Անտոն ֆոն Վերներ, Բեռլինի կոնգրեսը (1881)․ 1878 թվականի հուլիսի 13 -ի ավարտական հանդիպումը Ռայխի դեսպանատանը

Բերենք ֆորմալ կոնֆերանսների օրինակներ

  • Վիենայի Կոնգրես (1815) - Նապոլեոնի պարտությունից հետո առաջացան լուծման ենթական բազմաթիվ դիվանագիտական խնդիրներ, ինչպես Եվրոպայի քաղաքական քարտեզի ձևավորում, քաղաքական ինքնավարության ձգտող տարբեր էթնիկ խմբերի և ազգությունների քաղաքական և նացիոնալիստական նկրտումները, Եվրոպական ուժերի տարբեր հավակնություններին լուծում տալը։
  • Բեռլինի Կոնգրես (Հունիսի 13 – հուլիսի 13, 1878) - Եվրոպական հզոր գերտերությունների և Օսմանյան Կայսրության առաջատար պաշտոնատար անձանց հանդիպումը Բեռլինում։ Կոնգրեսը նպատակ էր հետապնդում վերակազմակերպել պայմանները Բալկաններում ռուս-թուրքական պատերազմից հետո։

Բանակցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբեմն ազգերը բանակացային գործընթացներ են կազմակերպում՝ լուծելու որևէ վեճ կամ խնդիր։ Սրանք նման են վերոնշյալ կոնֆերանսներին այնքանով, որ չկան տեխնիկապես սահմանված կանոններ և ընթացակարգեր։ Այնուամենայնիվ, կան սկզբունքներ և նախադեպեր, որոնք ուղենիշային են նման ընթացակարգերի համար։

Քեմփ Դեյվիդի համաձայնագրի կնքումը նշելիս, պատկերում՝ Մենախեմ Բեգին, Ջիմի Քարտեր, Անվար Ալ Սադաթ

Բերենք օրինակներ․

Դիվանագիտական ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրատիսլավայի Պալուգյայ Պալատը - Սլովակիայի Հանրապետության Արտաքին և Եվրոպական կապերի նախարարության շենքերից (Սլովակիան որպես անկախ պետություն միջազգային հանրության կողմից ճանաչվել է 1993 թ․ հունվարին)

Որոշելու համար, թե արդյոք տվյալ պետությունը անկախ է թե ոչ, կարևոր գործոն է դիվանագիտական ճանաչումը։ Ճանաչում ստանալը շատ հաճախ դժվար է, նույնիսկ այնպիսի պետությունների համար, որոնք ամբողջովին ինքնիշխան են։ Հոլանդական հանրապետության՝ անկախություն ձեռք բերելուց հետո նույնիսկ ամենամոտ դաշնակիցները տասնամյակներ շարունակ մերժում էին ընդունել վերջինիս անկախությունը։ Ներկայումս կան մի շարք անկախ միավորներ, որոնք չունեն դիվանագիտական ճանաչում, օրինակ Թայվան կղզում գտնվող Թայվանի (Չինաստանի) Հանրապետությունը։ 1970-ական թվականներից ի վեր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պահանջով դադարել են ճանաչել Թայվանի Հանրապետությունը։ Ներկայումս, ԱՄՆ և այլ պետություններ դե ֆակտո դեսպանատների միջոցով ոչ պաշտոնական կապեր են պահպանում Թայվանի հետ, ինչպես օրինակ Թայվանի Ամերիկյան Ինստիտուտը։ Նմանապես, Թայվանի դե ֆակտո դեսպանատները հայտնի են այնպիսի օրինակներով, ինչպես Թայպեյի Տնտեսական և Մշակութային Ներկայացուցչության Գրասենյակ։ Նախքան 1979 թվականը ԱՄՆ ճանաչում էր Թայվանի Հանրապետությունը որպես ողջ Չինաստանի միակ և լեգիտիմ կառավարություն, սակայն ՉԺՀ հետ դիվանագիտական կապեր հաստատելուց հետո այս կապերը խզվեցին։

Պաղեստինի Ազգային Իշխանությունն ունի իր դիվանագիտական ծառայությունը, որքան էլ որ Պաղեստինի ներկայացուցիչները շատ արևմտյան պետություններում օժտված չեն դիվանագիտական անձեռնմխելիությամբ։

Անկախության ձգտող չճանաչված տարածքներից են նաև Աբխազիան, Լիբերլանդը, Տրանսնիստրիան, Սոմալիլենդը, Հարավային Օսեթիան, Լեռնային Ղարաբաղը, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը։ Չունենալով Թայվանի չափ տնտեսական և քաղաքական կարևորություն՝ այս տարածքները համեմատաբար դիվանագիտորեն մեկուսացված են։

Մոնտեվիդեոյի Կոնվենցիան հռչակում է․ «Պետության քաղաքական գոյությունը անկախ է մնացած պետությունների ճանաչումից»։

Ոչ պաշտոնական դիվանագիտություն։[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարեր շարունակ, ոչ պաշտանական դիվանագիտությունն օգտագործվել է տերությունների միջև հաղորդակցման նպատակով։ Շատ դիվանագետներ ջանքեր են գործադրում հավաքագրելու աայլազգի այնպիսի անհատների, ովքեր կարող են օգնել ոչ պաշտոնապես մուտք գործել պետության ղեկավարություն։ Որոշ իրավիճակներում, ինչպես օրինակ ԱՄՆ և ՉԺՀ հարաբերություններում դիվանագիտությունը վարվում է կիսապաշտոնական խողովակներով՝ օգտագործելով միջնորդներ ինչպես, օրինակ, հետազոտական կենտրոնների ակադեմիական անդամներն են։ Սա տեղի է ունենում, երբ պետությունները ցանկանում են արտահայտել իրենց նկրտումները կամ առաջարկել դիվանագիտական իրավիճակի լուծման մեթոդներ, սակայն չեն ցանկանում պաշտոնական դիրքորոշում հայտնել։

Երկրորդ ուղու դիվանագիտությունը ոչ պաշտոնական դիվանագիտության յուրահատուկ տեսակ է, որտեղ ոչ պաշտոնատար անձինք (գիտնականներ, պաշտոնաթող քաղաքացիական և ռազմական գործիչներ, հանրային դեմքեր, սոցիալական ակտիվիստներ) ընդգրկվում են բանակցային գործընթացի մեջ կոնֆլիկտի լուծման կամ էլ վստահության ամրապնդման համար։ Երբեմն կառավարությունները հովանավորում են նման երկրորդ ուղու փոխանակումները։ Երբեմն կառավարությունները կարող են որևէ կապ չունենալ կառավարությունների հետ կամ չվայելել վերջինիս վստահությունը․ այս փոխանակումները անվանվում են երրորդ ուղու դիվանագիտություն։

Որոշ դեպքերում պաշտոնաթող անձինք շարունակում են զբաղվել ոչ պաշտոնական դիվանագիտական գործունեությամբ։ Երբեմն կառավարությունները հավանություն են տալիս նման գործունեությանը, հատկապես այն դեպքերում երբ ցանկանում են նախնական կապեր հաստատել թշնամական պետության հետ ոչ պաշտոնապես։ Մնացած դեպքերում նման ոչ պաշտոնական դիվանագետների քաղաքական օրակարգը տարբերվում է գործող կառավարության քաղաքական կուրսից։ Նման դիվանագիտություն էին վարում ԱՄՆ նախագահ Ջիմի Քարթերը և Բիլ Քլինթոնը, Իսյալելցի դիվանագետ և նախարար Յոսի Բեիլինը։

Փոքր պետությունների դիվանագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեխիայի ( սկզբնապես Չեխոսլովակիայի) դեսպանատունը Բեռլինում

Դիվանագիտական հետազոտությունների և միջազգային հարաբերությունների ոլորտում փոքր պետությունների դիվանագիտությունը հետզհետե ավելի ու ավելի մեծ ուշադրության է արժանանում։ Փոքր պետությունների վրա ազդում են իրենց սահմաններից դուրս տեղի ունեցող այնպիսի զարգացումներ, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, ջրային անվտանգությունը և գլոբալ տնտեսության փոփոխությունները։ Դիվանագիտությունը այն միակ միջոցն է, որի միջոցով փոքր պետությունները կարող են համոզված լինել, որ իրենց նպատակները համապատասխան ուշադրության են արժանանում գլոբալ հարթակում։ Ասվածը փաստում է այն մասին, որ փոքր պետությունները շահագրգռված են խորացնելու միջազգային համագործակցությունը։ Սահմանափակ ռեսուրսների պայմաններում էֆեկտիվ դիվանագիտության վարումը յուրահատուկ մարտահրավերներ է առաջացնում փոքր պետությունների համար[16][17]։

Տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն կազմակերպությունների և կառավարությունների կողմից կիրառվող տարբեր դիվանագիտական կատեգորիաներ և ռազմավարություններ, որոնք ունեն իրենց առավելությունները և թերությունները։

Կանխարգելող դիվանագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանխարգելող դիվանագիտությունը գործողություն է, որը միտված է կանխել կոնֆլիկտների առաջացումը, կամ էլ գոյություն ունեցող վեճերը կոնֆլիկտների վերաճելուց կամ էլ սահմանափակել դրանց տարածումը։ Սառը պատերազմից ի վեր միջազգային հանրությունը կենտրոնացած է եղել կանխարգելող դիվանագիտության վրա։

Հանրային դիվանագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրային դիվանագիտությունը փորձում է հաղորդակցության միջոցով ազդել հասարակությունների, ոչ թե անմիջականորեն կառավարությունների վրա։ Այս հաղորդակցությունը կարող է կրել քարոզչության, կամ քաղաքացիական դիվանագիտության ձև, երբ երկու կամ ավելի ազգերի քաղաքացիներ հաղորդակցվում են։ Տեխնոլոգիական առաջընթացները և թվային դիվանագիտության հայտնագործումը թույլ է տալիս անմիջապես հաղորդակցվել օտար հանրության հետ։ Հետզհետե աշխարհի լիդերները և դիվանագետները օգտագործում են Ֆեյսբուքյան դիվանագիտությունը և Թվիթերյան դիվանագիտությունը[17]։

Փափուկ ուժ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փափուկ ուժը, որը երբեմն Ժոզեֆ Նայի բնորոշմամբ կոչվում է սրտի և մտքի դիվանագիտություն, հարաբերությունների, հարգանքի, նույնիսկ հիացմունքի ձևավորումն է ազդեցությոըն ձեռք բերելու նպատակով, ինչը հակադրվրվում է ավելի հարկադրական մոտեցումներին։ Շատ հաճախ փափուկ ուժը շփոթում են պաշտոնական դիվանագիտության հետ, սակայն այն առնչվում է ոչ պետական, մշակութային առումով գրավիչ գործոններին, որոնք կարող են մարդկանց տրամադրել ապրումակցել օտար մշակույթին՝ ելնելով վերջինիս արտադրանքներից, ինչպես օրինակ Ամերիկյան զվարճանքի ինդուստրիան, դպրոցները և երաժշտությունը։

Տնտեսական դիվանագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսական դիվանագիտությունը օտարերկրյա աջակցության կամ տնտեսական դիվանագիտության այլ ձևերի օգտագործումն է որպես տնտեսական օրակարգ ձևավորելու միջոց։

Հակապարտիզանական դիվանագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակապարտիզանական դիվանագիտությունը կամ էքսպեդիցիոն դիվանագիտությունը, որը ձևավորվել է Իրաքում և Աֆղանստանում քաղաքացիական-ռազմական կայունացմանը նպաստող դիվանագետների կողմից, ունի դիվանագետներ մարտավարական և օպերացիոնալ մակարդակներում, ավանդական դեսպանություններից դուրս և նույնիսկ ռազմական կամ խաղաղապահ զորքերի մոտ։ Հակապարտիզանական դիվանագիտությունը խորհուրդներ է տրամադրում տեղական հրամանատարներին, հաղորդակցվում տեղական լիդերների հետ, բարելավում կառավարման փորձերը, գործառույթները և ազդեցությունը[18]։

Հրետանավակային դիվանագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրետանավակային դիվանագիտությունը ռազմական ուժի ցուցադրությունն է մնացածների վրա ազդելու նպատակով։

Պետք է նշենք, որ քանի որ հրետանավակային դիվանագիտությունն ընկած է խաղաղության և պատերազմի սահմանին, հաղթանակը կամ պարտությունը կարող է հանգեցնել հանգեցնել փոփոխությունների քաղաքական և հոգեբանական ասպեկտներում․ թույլ և ուժեղ պետությունների միջև առճակատումը կարող է ավելի ուժեղի համար ընկալվել որպես պարտություն։ Վերոնշյալը դրսևորվեց Պուեբլոյի միջադեպի ժամանակ, երբ առճակատում էին ԱՄՆ-ը և Հյուսիսային Կորեան։

Հանդարտեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդարտեցումը զիջումներ կատարելն է ագրեսորին բախումից խուսափելու նպատակով։ Հանդարտեցումը չի համարվում ժամանակակից դիվանագիտության լեգիտիմ գործիք, քանի որ այն չկարողացավ կանխել Երկրորդ համաշխարհային պատերազմը։

Միջուկային դիվանագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջուկային դիվանագիտությունն առնչվում է միջուկային տարածման և միջուկային պատերազմի կանխարգելմանը։ Միջուկային դիվանագիտության ամենահայտնի (նաև ամենահակասական) փիլիսոփայություններից է փոխադարձ երաշխավորված ոչնչացումը։

Դիվանագիտական վերապատրաստման ինստիտուտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի Օստոժենկա 53/2 հասցեում գտնվող ՌԴ Արտաքին Գործերի Նախարարության Դիվանագիտական Ակադեմիան

Շատ պետություններ իրենց դիվանագետների համար ապահովում են վերապատրաստումներ և նույնիսկ ստեղծում վարչակազմեր այդ նպատակի համար։ Գոյություն ունեն մասնավոր ինստիտուտներ՝ նման Եվրոպական Միության և ՄԱԿ-ի հետ կապված վարչակազմերին։

Գեր Վան Էլք, Դիվանագիտության համաչափություն, 1975, Գրոնինգեր թանգարան

Դիվանագիտության արդի եղանակներն ու մեթոդները[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուրժուական դիվանագիտության արդի գործունեության եղանակներն ու մեթոդերը խիստ ընդարձակվել են՝ ստրկացուցիչ փոխառությունների տրամադրում, տնտեսական «օգնություն», դիվերսիոն և լրտեսական գործունեություն, աշխարհի վերաբաժանման վերաբերյալ գաղտնի համաձայնություն նն։ Մեթոդների կիրառման բազմազանությամբ բուրժուական դիվանագիտությունը աչքի է ընկել հատկապես ԽՍՀՄ-ում և սոցիալիստական երկրների դեմ մղվող պայքարում։ Էությամբ ու խնդիրներով միանգամայն այլ բնույթ ունի սոցիալիստական դիվանագիտություն, որի հիմնական նպատակը պատերազմի բացառումն Է, խաղաղ գոյակցության հաստատումը, ազգային անկախության, իրավահավասարության և ազատ ինքնորոշման ճանաչումը։ Նրան խորթ է արտաքին քաղաքական խնդիրների իրականացումը՝ աշխատավորների շահերի շրջանցմամբ։ Միջազգային հարաբերություններում սովետական հանրապետությունը արտաքին քաղաքական կուրսը պաշտոնապես հռչակել է Հաշտության մասին դեկրետով։ Վ. Ի․ Լենինի անմիջական մասնակցությամբ են մշակվել սովետական Դիվանագիտության սկզբունքները, արտաքին գործերի ժողկոմատի խնդիրներն ու գործունեության կարգը։ Սովետական դիվանագիտությունը ստեղծման օրից, խաղաղ գոյակցության համար պայքարը դարձրել է գործունեության ծրագիր։ Երիտասարդ սովետական պետության ճկուն դիվանագիտության շնորհիվ տապալվեցին Սովետական Ռուսաստանը դիվա–նագիտական մեկուսացման ենթարկելու կապիտալիստական պետությունների պլանները։ Արդեն 1920-1930-ական թվականներին ԽՍՀՄ-ը պաշտոնապես ճանաչեց կապիտալիստական պետությունների մեծ մասը։ Հետագա տարիներին ԽՍՀՄ-ի դիվանագիտությունը ծառայում է արտաքին քաղաքականության բնականոն վիճակի պահպանմանը, կոլեկտիվ անվտանգության ստեղծման, համընդհանուր և լրիվ զինթափման, երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հակահիտլերյան կոալիցիայի ստեղծման, ֆաշիստական Գերմանիայի դեմ հաղթանակն ապահովելու նպատակին։ Սովետական դիվանագիտության մեծ ավանդ ունի ետպատերազմյան շրջանի միջազգային անվտանգության և դիվանագիտության, հատկապես ՄԱԿ-֊ի կանոնադրության հիմունքների որոշման, սոցիալիստական միջազգային հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում։ Ղեկավարվելով խաղաղ գոյակցության սկզբունքով՝ ԽՍՀՄ աշխարհի համարյա բոլոր պետությունների հետ կնքել է պայմանագրեր։ Գաղութային կարգի քայքայման և անկախ պետությունների առաջացման շնորհիվ միջազգային հարաբերությունների մթնոլորտը փոխվել է ի վնաս իմպերիալիզմի։

Դիվանագիտությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձևավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի դրոշ

Դիվանագիտությունը Հայաստանում ևս ձևավորվել է պետականության սկզբնավորմանը զուգընթաց՝ մյուս պետությունների,ցեղերի ու ժողովուրդների հետ քաղաքական, տնտեսական հարաբերություններ հաստատելու ընթացում։ Հին և միջնադարյան Հայաստանի միջազգային պայմանագրերի, պետական գրագրությունների, հավատարմագրերի օրինակներ պահպանվել են արտասահմանյան երկրների դիվաններում։ Հայ Դիվանագիտության մասին տվյալներ են պարունակում տարեգրությունները, հռոմեական, հունական, արաբաբական, պարսկական և այլ աղբյուրները։ Հայկական պետությանը մտահոգել է երկրի հզորության ամրապնդումն ու բազմապատկումը, աշխարհակալ պետությունների հետ հավասարակշռության ստեղծումն ու պետական ինքնուրույնության պահպանումը։ Զորեղ պետությունների քաղաքական ու ռազմական, բախումների հանգուցակետում հայկական պետությունը փորձելով օգտագործել հակառակորդ կողմերի հակասությունները, դաշնակցել է մեկ այս, մեկ մյուս կողմի հետ։

Հայաստանը օտարերկրյա աղբյուրներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանը օտար պետությունների հետ ռազմաքաղաքական դաշնակցային հարաբերություններ է հաստատել դեռնս մեր թվարկությունից առաջ 4-րդ դարից։ Քսենոփոնի «Կյուրոպեդիա»-ում հիշատակվում է մեր թվարկությունից 550-ական թվականներից Աքեմենյան արքա Կյուրոսի հետ հայոց թագավոր Տիգրանի վարած քաղաքական բանակցությունների մասին։ Դիոդորոս Սիկիլիացու վկայությամբ, Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո նրա անձնական քարտուղարը Մակեդոնիայի զորապետների ժողովում հրապարակևլ է հայոց Երվանդ Բ թագավորի նամակը։ Ենթադրվում Է, որ Արմավիրի հունական արձանագրություններից մեկում (մեր թվարկությունից առաջ) տվյալներ կան հայոց արքունիքում սելնկյան դեսպանին ընդունելու վերաբերյալ։ Երվանդունիները դաշնակիցներ են որոնել Սելևկյաների դեմ, հովանավորել հակասելեկյան ուժերը Մարաստանում և Կապադովկիայում։ Արտաշեսյանները դիվանագիտությունը դարձրել են պետական գործունեության բնագավառ։ Հայ դիվանագիտությունը աչքի է ընկել հատկապես Տիգրան Բ Մեծի և Արտավազդ Բ-֊ի օրոք։ Երվանդունիների և Արտաշեսյանների շրջանում։

Դիվանագիտության նպատակը աքեմենյան և սելևկյան տիրույթներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիվանագիտության նպատակը աքեմենյան և սելևկյան տիրակալների վարչական գործունեության հետևանքների վերացումն էր, ՝հայկական հողերի միավորումը մեկ միասնական պետության մեջ, իսկ Արշակունիների, հետագայում նաև Բագրատունիների շրջանում՝ պետական ինքնուրույնության սահմանների ամբողջականության ապահովումը։ Երկրի արտաքին քաղաքական խնդիրները Տիգրան Բ Մեծը լուծել է այս կամ այն երկրի հետ կայուն դաշնակցություն հաստատելու, իսկ երբեմն՝ տարածքային ժամանակավոր զիջումների միջոցով։ Երբ սրվեցին պարսկահռոմեական հակասությունները, Պարթև Արշակունիների հետ կնքված զինակցությամբ հայ Արշակունիներին հաջողվեց ստիպել Հռոմին զորքերը դուրս բերել Հայաստանից, Տրդատին ճանաչել թագավոր, նույնիսկ պատերազմներից ավերված երկրի տնտեսությունը վերականգնելու միջոցներ տրամադրել։

Տրդատ Գ-ի օրոք դիվանագիտական կարևոր քայլ էր քրիստոնեության հռչակումը որպես պետական կրոն (301 թվական), որով Հայաստանը տարամերժվեց Պարսկաստանից ու Հռոմից՝ դրսևորելով ինքնուրույն քաղաքական գործունեություն ծավալելու վճռականություն։ Հաշվի առնելով արտաքինքաղաքական իրադրությունը՝ հայ դիվանագիտետները վարել է նաև զինված չեզոքության քաղաքականություն։ Այդ չեզոքությունը, ինչպես և ռազմաքաղաքական դաշինքից դուրս գալն ու մուտք գործելը դիտվել է որպես ուժերի հավասարակշռությունն ապահովելու անհրաժեշտ պայման։ Հավասարակշռության պահպանման, պատերազմներից խուսափելու՝ քաղաքական գործիչների մտահոգության մասին է վկայում Արտավազդ Ե-ի նամակը պարսից Շապուհ 1֊-ին, որով նա դիվանագիտական նրբությամբ պահանջել է ազատ արձակել հռոմի կայսր Վալերիանոսին՝ գիտակցելով Պարսկաստանի և Հռոմի միջև հակասությունների սրման վնասակար հետևանքները Հայաստանի համար (Տրեբելիոս Պոլիոն, «Վալերիանոսի մասին»)։ Անկախության, ազգային ինքնուրույնության համար Պարսկաստանի դեմ պայքարը Հայաստանում հատկապես սրվել էր 5-րդ դարում։ Հայ նախարարները պարսիկների կրոնափոխության պահանջին դիմակայելու նպատակով դաշնակցել են վրացիների ու աղվանների, բանակցություններ վարել Բյուզանդիայի ու հույների հետ։ Նվարսակի պայմանագիրը (484 թվական) ապահովեց Հայաստանի ինքնուրույն զարգացումը, Դվինի 506 թվականի և 554 թվականի ժողովներում քաղկեդոնականությունը մերժելու շնորհիվ՝ հայ եկեղեցու, Հայաստանի քաղաքական անկախությունը ինչպես նաև արաբ, տիրապետության շրջանում 652 թվականին Թեոդորոս Ռշտունու գլխավորությամբ կնքված հայարաբական պայմանագրով՝ Հայաստանի ներքին ինքնուրույնությունը։ ճկուն դիվանագիտութ֊յան արդյունք էր 885 թվականին Հայաստանի անկախության նվաճումը և Աշոտ Ա Բագրատունուն թագավոր հռչակելը։ «Պայման խաղաղության» դաշնագրով Հայաստանի անկախությունը ճանաչեց նաև Բյուզանդիան, որտեղ այդ ժամանակ իշխում էր Մակեդոնական կամ Հայկական դինաստիան։ Աշոտ Ա կարողացել է բնականոն հարաբերություններ պահպանել Բյուզանդիայի և Արաբական խալիֆայության հետ։ Դիվանագիտական միջոցներով ֆեոդալական կենտրոնախույս ձգտումների դեմ հաջող պայքար են ծավալել Աշոտ Բ Երկաթը, Աշոտ Գ Ողորմածը, Գագիկ Ա։ 11-րդ դարում ծավալվել է Կիլիկիայի հայկական պետությունում։

Դիվանագիտությունը Կիլիկիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

11-րդ դարում ծավալվել է Կիլիկիայի հայկական պետությունում, այնտեղ գլխավորում էր Մեծ իշխանը (հետագայում՝ թագավորը)։ Նա է ընդունել և հղել դեսպաններ ու դեսպանություններ, հայտարարել պատերազմ, կնքել հաշտություն կամ դաշինք։ Թագավորի օգնականը ջանցլերն էր։ Դիվանագիտական վավերագրերը կազմվել են հայերեն և պայմանադիր կողմի լեզուներով (հունարեն, լատիներեն, իտալալերեն, ֆրանսերեն, արաբաբերեն)։ Դիվանագիտությունը, որպես կանոն, գործել է կրոնական սահմանափակումներից անկախ, իսկ անհրաժեշտության դեպքում կրոնն օգտագործել քաղաքական նպատակներով։ Չնայած Հռոմն ու Բյուզանդիան, իսկ խաչակիրների ժամանակ եվրոպական պետություններն ու Հռոմի պապը մերժում էին այլադավան երկրների հետ քաղաքական դաշինքը, հայ քաղաքական գործիչները, նկատի ունենալով խաչակիրների ագրեսիայի հնարավորությունը, անհրաժեշտ էին համարում դաշնակցությունը այլադավանների հետ։ Իկոնիայի և Եգիպտոսի հետ հաշտ ապրելու անհաջող փորձերից հետո Կիլիկիայի հայկական պետությունը ձգտել է նրան հակադրել արևմտյան պետություններին և մոնղոլական իշխանություններին՝ օգտագործելով այսպես կոչված «Դաշանց թուղթ»-ը։ Հիմնական նպատակը համարելով ոչ միայն ինքնուրույնության ապահովումը, այլև պետականության մնացուկների պահպանումը, նրանց միավորումը մեկ ընդհանուր պետության սահմաններում՝ Կիլիկիայի հայկական պետությունը դիվանագիտական գործունեությունը ծավալում էր ողջ հայության անունից։ Օտար պետությունների հետ հարաբերությունները բարելավելու, պատերազմը կանխելու համար ակտիվ գործունեություն է ցուցաբերել եկեղեցին։ Ամիրա Աֆշինի հետ, որը, խախտելով հավատարմության երդումը, ներխուժել էր Հայաստան, խաղաղությունը վերականգնելու բանակցություններ է վարել կաթողիկոս Գևորգը։ Կաթողիկոս Պողոս ԱԼևոն Զ-ին խորհուրդ էր տալիս օգտագործել Մելիք էլ-Մշրաֆ Շաբանի հետ համագործակցելու բոլոր հնարավորությունները՝ խոչընդոտելու համար նրա ներխուժումը Հայաստան։ Նույնիսկ խաչակրաց արշավանքների շրջանում հայ եկեղեցին այլադավան երկրների հետ քաղաքական դաշինքի ստեղծումն անհրաժեշտություն է համարել։ Իսլամադավան պետությունների հետ համագործակցելու համար եվրոպական պետությունները հաճախ դիմել են Հայաստանի միջնորդությանը։ Հայկական դիվանագիտությունը ղեկավարվել է պետությունների միջև ավանդական դարձած սկզբունքներով։ Ըստ Սմբատ Սպարապետի, միջազգային ճանաչում ստացած այդպիսի սկզբունքներ էին՝ «Մեծ սեր»-ը և «Անարատ սեր»-ը։

Հայ դիվանագիտության նվաճումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ դիվանագետները ձգտել են դրանք տարածել քոչվոր ցեղերի մեջ, քարոզել քրիստոնեական գաղափարներ՝ Աստծու անունից համոզելով չթալանել, չսպանել, ագահություն չանել, ուրիշի գույքին չտիրել։ Երբ բարոյական ազդակներն արդյունք չեն տվել, նրանք ձեռնարկել են ավելի գործուն միջոցներ։ Կիլիկիայի հայ թագավորները ոչ միայն ձգտում էին դաշնակցել մոնղոլների հետ և նրանց համախմբել գլխավոր թշնամիների՝ սելջուկ թուրքերի և եգիպտական մամլուքնեբի դեմ, այլև նույնիսկ քրիստոնեություն տարածել նրանց մեջ։ Մոնղոլական բանակին սննդամթերք մատակարարելու, ապա և զորք տրամադրելու պարտավորությամբ, հայ դիվանագետներին հաջողվել է կանխել մոնղոլների մուտքը Կիլիկիա։ Առատ նվիրատվությունները, արտաքնապես մոնղոլների գերիշխանության ճանաչումը ասպատակություններից խուսափելու կարևոր միջոցներ էին։ Հայ դիվանագիտությունը շատ դեպքերում պատերազմը համարել է աղետ, պետությունների միջև վեճերի լուծման ծայրահեղ միջոց։ «Բարի ծառայությունը», «իրավացիությունը», միջնորդությունը, հատկապես բանակցությունները քաղաքական հարաբերությունների կարգավորման միջոց է համարվել։ Կրոնի հարցեր շոշափող բանակցություններին մասնակցել են քահանայապետներ՝ հաճախ թագավորի ղեկավարությամբ։ Արտաքին քաղաքական տարաձայնությունները լուծելու համար հայ թագավորները երբեմն դիմել են այլ պետությունների միջնորդությանը, երբեմն էլ՝ իրենք հանդես եկել միջնորդի դերում։ Մամլուքների նոր արշավանքը կանխելու նպատակով դեսպանների միջոցով հաշտության պայմանագիր կնքելու հնարավորությունը բացառված համարելով՝ Լևոն Գ թագավորը ստիպված դիմել է «տաճարականներ» օրդենի ղեկավարի միջնորդությանը։

Արդեն 12-րդ դարի վերջին Կիլիկիայի հայկական պետությունում գործում Էին արտասահմանյան առաջին հյուպատոսությունները։ Ենթադրվում Է, որ այդ ժամանակ Կոստանդնուպոլսում, Ջենովայում, Վենետիկում և ծովային առևտրի արտասահմանյան այլ կև այլնտրոններում գործել են հայկական հյուպատոսություններ։ Կապիտալիզմի կազմավորման շրջանում Հայ դիվանագետները գլխավորում Էր եկեղեցին, որը ազգի մասնատվածության, քաղաքական և տնտեսական անբարենպաստ պայմաններում հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի հաջողությունը պայմանավորում էր միայն արտաքին օգնությամբ։ Հայաստանի անկախության համար ակտիվ գործունեություն են ծավալել գաղթավայրերի հայ վաճառականները, օտարերկրյա պետությունների արտաքին հարաբերությունների մարմինների հայ դիվանագետները։ 1862 թվականի Զեյթունի ապստամբության ժամանակ արևմտահայ քաղաքական գործիչները (Տեր Սարգսյան, Կ․ Շահնազարյան, Գ․ Աբարդյան ) ապստամբ զեյթունցիներին թուրք, դաժանություններից փրկելու և Զեյթունի ինքնավարությունը ճանաչելու հովանավորություն են խնդրել Նապոլեոն 2-րդից։ 19-րդ դարի 2-րդ կեսին որոշ հայ քաղաքական շրջաններ սկսում են կողմնորոշվել դեպի եվրոպական տերությունները՝ նրանց քաղաքականության հետ կապելով արևմտահայերի ազատագրության բախտը։ Արևմտահայ գործիչների (Ն․ Վարժապետյան, Մ․ Խրիմյան, Նուբար փաշա, Մ․ Չերազ ) դիվանագիտական անձեռնահասությունը դրսևորվեց հատկապես 1877-1878 թվականներին ռուս-թուրքական պատերազմի և նրաև հաջորդած շրջանում։ Այդ պատվիրակությունը գործունեությունը շարունակեց նաև առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (կամավորական խմբերի կազմակերպում անգլոֆրանսիական զորքերի կազմում, հակագերմանական ագիտացիա և այլն) և նրա ետևից հետո՝ մասնակցելով 1919-1920 թթ.-ի Փարիզի հաշտության կոնֆերանսին, իսկ ապա և որոշ փոփոխությամբ (պատվիրակության ղեկավար Գ․ Նորատունկյան)՝ Լոնդոնի և Լոզանի կոնֆերանսներին։ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը տնօրինում էին կառավարությունն ու արտաքին գործերի նախարարությունը, որը ներկայացուցիչներ ուներ տարբեր երկրներում։ Դաշնակցական կառավարությունը արտաքին քաղաքական հարցերում կողմնորոշվել է դեպի Անտանտն ու ԱՄՆ-ը։ Նրա Դիվանագիտության արգասիքն էին Բաթումի (1918) և Ալեքսանդրապոլի (1920) ստորացուցիչ պայմանագրերը, որոնք վտանգի տակ էին դնում հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը նաև Արևելյան Հայաստանում։ Անդրֆեդերացիայի (1922 թ.մարտ), ապա և ԽՍՀՄ (1922 թ.դեկտեմբեր) կազմավորումից հեաո, երբ Սովետական Հայաստանը մտավ պետական նոր միավորումների մեջ, նրա միջազգային պայմանագրային իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև արտաքին քաղաքական իրավասությունները իրավահաջորդության կարգով անցան Սովետական Միության կառավարությանը, որն իրականացնում է սովետական բոլոր միութենական հանրապետությունների և ժողովուրդների շահերից բխող միասնական արտաքին քաղաքականություն։ Դիվանագիտությունը մինչ այսօր զարգացման փուլում է և օր օրի զարգանում է։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ, Միացյալ Թագավորության, Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Չինաստանի, Եվրոպական Միության և Իրանի արտաքին գործերի նախարարները Լոզանում Իրանյան միջուկային ծրագրի վերաբերյալ համապարփակ պայմանագրի մասին բանակցելիս (2015 թվականի մարտի 30 )

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ronald Peter Barston, Modern diplomacy, Pearson Education, 2006, p. 1
  2. David Stevenson, "The Diplomats" in Jay Winter, ed. The Cambridge History of the First World War: Volume II: The State (2014) vol 2 p 68.
  3. «Ancient Discoveries: Egyptian Warfare». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 27-ին. «Egyptian monuments and great works of art still astound us today. We will reveal another surprising aspect of Egyptian life--their weapons of war, and their great might on the battlefield. A common perception of the Egyptians is of a cultured civilization, yet there is fascinating evidence which reveals they were also a war faring people, who developed advanced weapon making techniques. Some of these techniques would be used for the very first time in history and some of the battles they fought were on a truly massive scale.»
  4. The History of the Peloponnesian War by Thucydides, Donald Lateiner, Richard Crawley, page 33. 0-486-43762-0
  5. Who's who in the Greek world by John Hazel, page 56. 0-415-12497-2
  6. Loewe, Michael; Shaughnessy, Edward L., eds. (1999). The Cambridge History of Ancient China: from the origins of civilization to 221 B.C. Cambridge University Press. էջ 587. ISBN 978-0-521-47030-8. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 1-ին. «The writings that preserve information about the political history of the [Warring States] period [...] define a set of idealized roles that constitute the Warring States polity: the monarch, the reforming minister, the military commander, the persuader/diplomat, and the scholar.»
  7. See Cristian Violatti, "Arthashastra" (2014)
  8. 8,0 8,1 8,2 Goffman, Daniel. "Negotiating with the Renaissance State: The Ottoman Empire and the New Diplomacy." In The Early Modern Ottomans: Remapping the Empire. Eds. Virginia Aksan and Daniel Goffman. Cambridge: Cambridge University Press, pp. 61–74.
  9. Gabriel 2002, էջ. 281; Haldon 1999, էջ. 101.
  10. Antonucci 1993, էջեր. 11–13.
  11. Dennis 1985, Anonymous, Byzantine Military Treatise on Strategy, para. 43, p. 125
  12. Historical discontinuity between diplomatic practice of the ancient and medieval worlds and modern diplomacy has been questioned; see, for instance, Pierre Chaplais, English Diplomatic Practice in the Middle Ages (Continuum International Publishing Group, 2003), p. 1 online.
  13. Gaston Zeller, "French diplomacy and foreign policy in their European setting." in The New Cambridge Modern History (1961) 5:198-221
  14. David Stevenson, "The Diplomats" in Jay Winter, ed. The Cambridge History of the First World War: Volume II: The State (2014) vol 2 p 68.
  15. «Diplomatic Pouches». www.state.gov (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 12-ին.
  16. Corgan, Michael (2008 թ․ օգոստոսի 12). «Small State Diplomacy». e-International Relations.
  17. 17,0 17,1 «Tutt, A. (2013), E-Diplomacy Capacities within the EU-27: Small States and Social Media». www.grin.com. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
  18. Green, Dan. "Counterinsurgency Diplomacy: Political Advisors at the Operational and Tactical levels." , Military Review, May–June 2007. Արխիվացված 14 Հուլիս 2014 Wayback Machine

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Black, Jeremy. A History of Diplomacy (U. of Chicago Press, 2010) 978-1-86189-696-4
  • Berridge, G. R. Diplomacy: Theory & Practice, 3rd edition, Palgrave, Basingstoke, 2005, 1-4039-9311-4
  • Cunningham, George. Journey to Become a Diplomat: With a Guide to Careers in World Affairs FPA Global Vision Books 2005, 0-87124-212-5
  • Dorman, Shawn, ed. Inside a U.S. Embassy: How the Foreign Service Works for America by American Foreign Service Association, Second edition February 2003, 0-9649488-2-6
  • Callieres, Francois De. The Practice of Diplomacy (1919)
  • Hayne, M. B. The French Foreign Office and the Origins of the First World War, 1898–1914 (1993);
  • Hill, Henry Bertram. The Political Testament of Cardinal Richeleiu: The Significant Chapters and Supporting Selections (1964)
  • Jackson, Peter "Tradition and adaptation: the social universe of the French Foreign Ministry in the era of the First World War", French History, 24 (2010), 164–96;
  • Kissinger, Henry. A World Restored: Metternich, Castlereagh, and the Problem of Peace: 1812-1822 (1999)
  • Henry Kissinger. Diplomacy (1999)
  • Kurbalija J. and Slavik H. eds. Language and Diplomacy DiploProjects, Mediterranean Academy of Diplomatic Studies, Malta, 2001, 99909-55-15-8; papers by experts.
  • Macalister-Smith Peter, Schwietzke, Joachim, ed., Diplomatic Conferences and Congresses. A Bibliographical Compendium of State Practice 1642 to 1919 W. Neugebauer, Graz, Feldkirch 2017 978-3-85376-325-4
  • MacMillan, Margaret. Paris 1919: Six Months That Changed the World (2003).
  • Garrett Mattingly, Renaissance Diplomacy Dover Publications, 978-0-486-25570-5
  • Maulucci Jr., Thomas W. Adenauer's Foreign Office: West German Diplomacy in the Shadow of the Third Reich (2012).
  • Nicolson, Sir Harold George. Diplomacy (1988)
  • Nicolson, Sir Harold George. The Congress of Vienna: A Study in Allied Unity: 1812-1822 (2001)
  • Nicolson, Sir Harold George. The Evolution of Diplomatic Method (1977)
  • Otte, Thomas G. The Foreign Office Mind: The Making of British Foreign Policy, 1865–1914 (2011).
  • Rana, Kishan S. and Jovan Kurbalija, eds. Foreign Ministries: Managing Diplomatic Networks and Optimizing Value DiploFoundation, 2007, 978-99932-53-16-7
  • Rana, Kishan S. The 21st Century Ambassador: Plenipotentiary to Chief Executive DiploFoundation,2004, 99909-55-18-2
  • Roeder, Larry W. "Diplomacy, Funding and Animal Welfare", Springer, Hamburg, 2011
  • Ernest Satow. A Guide to Diplomatic Practice by Longmans, Green & Co. London & New York, 1917. A standard reference work used in many embassies across the world (though not British ones). Now in its fifth edition (1998) 0-582-50109-1
  • Seldon, Anthony. Foreign Office (2000), history of the British ministry and its headquarters building.
  • Steiner, Zara S. The Foreign Office and Foreign Policy, 1898–1914 (1969) on Britain.
  • Stevenson, David. "The Diplomats" in Jay Winter, ed. The Cambridge History of the First World War: Volume II: The State (2014) vol 2 ch 3, pp 66–90.
  • Fredrik Wesslau, The Political Adviser's Handbook (2013), 978-91-979688-7-4
  • Wicquefort, Abraham de. The Embassador and His Functions (2010)
  • Jovan Kurbalija and Valentin Katrandjiev, Multistakeholder Diplomacy: Challenges and Opportunities. 978-99932-53-16-7
  • Rivère de Carles, Nathalie, and Duclos, Nathalie, Forms of Diplomacy (16th-21st c.), Toulouse, Presses Universitaires du Midi, 2015. 978-2-8107-0424-8. A study of alternative forms of diplomacy and essays on cultural diplomacy by Lucien Bély et al.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 403