Հայոց արքաների ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Սա հայոց արքաների ցանկն է.

Արքայի անունը Անվան տարբերակները Հոր անունը Թագավորության տարիներ Մանրամասներ Պատկեր
Արամե Արամ, Արամու, Արամա - մ.թ.ա. 859-մ.թ.ա. 844 Միացյալ Ուրարտու թագավորության առաջին հիշատակված արքան է։ -
Սարդուրի Ա Սարդուր, Սիդուր, Սեդուրի, Սեդուր Լուտիպրի մ.թ.ա. 844-828 Եղել է Արամե արքայի թոռը։ -
Իշփուինի Իշվուին Սարդուրի Ա մ.թ.ա. 828-մ.թ.ա. 810 Սկզբում իշխել է միահեծան, ապա որդու՝ Մենուայի հետ միասին։ -
Մենուա Մինուա Իշփուինի մ.թ.ա. 810-մ.թ.ա. 786 Ընդարձակել է պետության տարածքները, ստեղծել լայն ոռոգման ցանց։ 100px
Արգիշտի Ա - Մենուա մ.թ.ա. 786-մ.թ.ա. 764 Արգիշտի Ա-ի օրոք թագավորությունն իր հզորության գագաթնակետին էր։ Հիմնել է Էրեբունի քաղաքը։ Argishti I.jpg
Սարդուրի Բ Սարդուր, Սիդուր, Սեդուրի, Սեդուր Արգիշտի Ա մ.թ.ա. 764-մ.թ.ա. 735 Սարդուրի Բ-ն ընդարձակել է թագավորության սահմանները, հզորացրել բանակը։ Sarduri 2.png
Ռուսա Ա - Սարդուրի Բ մ.թ.ա. 735-մ.թ.ա. 714 Գահակալման սկզբնական շրջանում ճնշել է կենտրոնախույս ուժերին, ծավալել լայն շինարարական աշխատանքներ, իրականացրել վարչական վերափոխումներ, ընդարձակել պետության սահմանները։ -
Արգիշտի Բ - Ռուսա Ա մ.թ.ա. 714-մ.թ.ա. 685 Ամրապնդել է կենտրոնական իշխանությունը, վերացրել Ասորեստանի Սարգոն II թագավորի ավերիչ արշավանքի հետևանքները, հզորացրել բանակը։ -
Ռուսա Բ - Արգիշտի Բ մ.թ.ա. 685-Մոտ մ.թ.ա. 639 Ռուսա Բ-ն զբաղվել է նաև շինարարական աշխատանքներով, նպաստել տնտեսության զարգացմանը, Հրազդան գետի վրա կառուցել է ջրանցք։ -
Սարդուրի Գ Սարդուր, Սիդուր, Սեդուրի, Սեդուր Ռուսա Բ Մոտ մ.թ.ա. 639-մ.թ.ա. 625 Սարդուրի Գ-ի օրոք թուլացել է Ուրարտուի հզորությունը, և նա բարիդրացիական հարաբերություններ է պահպանել Ասորեստանի հետ։ -
Սարդուրի Դ Սարդուր, Սիդուր, Սեդուրի, Սեդուր Սարդուրի Գ Մոտ մ.թ.ա. 625-մ.թ.ա. 620 Սարդուրի Դ-ի կառավարման ժամանակ Ուրարտուն արդեն անկում էր ապրում։ -
Էրիմենա Էրմենա - մ.թ.ա. 620-605 Էրիմենան Ուրարտուն թագավորել է հաջող և անդորր։ -
Ռուսա Գ - Էրիմենա մ.թ.ա. 605-մ.թ.ա. 595 Շինարարական աշխատանքներ է ծավալել Էրեբունիում և Արգիշտիխինիլիում, որտեղ գտնվել են նրա արձանագրությունները՝ շտեմարաններ կառուցելու վերաբերյալ։ -
Ռուսա Դ - Ռուսա Գ Մոտ մ.թ.ա. 595-մ.թ.ա. 585 Հիշատակվում է Կարմիր բլուրի որոշ պեղածոների, այդ թվում՝ իր արքայադրոշմ կավե սալիկների արձանագրություններում։ -
Երվանդ Ա Սակավակյաց Օրոնտես, Որոնտես - մ.թ.ա. 570-մ.թ.ա. 560 Երվանդունիների հարստության հիմնադիր։ -
Տիգրան Երվանդյան - Երվանդ Ա Սակավակյաց մ.թ.ա. 560-մ.թ.ա. 535 Վարել է Հայաստանը Մարաստանի գերիշխանությունից ազատագրելու քաղաքականություն։ Unknown painter. Tigranes Orontid.jpg
Վահագն Երվանդյան - Տիգրան Երվանդյան մ.թ.ա. 530-5մ.թ.ա. 515 - -
Հիդարնես Ա - Վահագն Երվանդյան մ.թ.ա. 6-րդ դարի վերջ Հիդարնես Ա-ն հիմք դրեց Երվանդունիների արքայատոհմին նվիրված տոնակատարությունների, որոնք անց էին կացվում ողջ երկրով մեկ։ -
Հիդարնես Բ - Հիդարնես Ա մ.թ.ա. 5-րդ դարի սկիզբ Հիդարնես Բ-ի անվան հետ կապվող արձանագրություն է գտնվել Արմավիրում, որտեղ նկարագրված են նրա կին դառնալու համար անհրաժեշտ արտաքին հատկանիշները։ -
Հիդարնես Գ - Հիդարնես Բ մ.թ.ա. 5-րդ դարի կեսեր Կազմակերպել էր 1.000 շագանակագույն ձիերից բաղկացած հեծելազոր, որն ահ ու սարսափ էր ներշնչում թշնամիների մեջ։ -
Արտաշիր - Հիդարնես Գ մ.թ.ա. 5-րդ դարի երկրորդ կես Ըստ ավանդության մահից առաջ նա իր մոտ է կանչում իր որդիներին և հայտնում, որ յուրաքանչյուր Երվանդունու պարտքն է երկրում գոնե մեկ ջրանցք կառուցելն է, որը սակայն նա չհասցրեց կառուցել։ -
Երվանդ Բ Օրոնտես, Որոնտես Արտաշիր մ.թ.ա. 404-360 Եղել է սատրապ, թեև տիրապետության ժամանակ Հայաստանն ընդգրկել է ողջ Հայկական լեռնաշխարհը։ Orontes II.jpg
Երվանդ Գ Օրոնտես, Որոնտես Երվանդ Բ? 336-մ.թ.ա. 4-րդ դարի վերջ Եղել է սատրապ, մինչև մ.թ.ա. 331 թվականը, ապա հռչակել է Հայքը անկախ և դարձել արքա։ -
Երվանդ Դ Վերջին Օրոնտես, Որոնտես Երվանդ Գ մ.թ.ա. 3-րդ դարի վերջ Երվանդ Դ Վերջինը շրջապատվել է հունասեր վերնախավի ներկայացուցիչներով, խրախուսել հելլենիստական մշակույթը։ Արքունի դիվանի գործերը վարվել են հունարենով։ -
Արտաշես Ա - Զարեհ Երվանդունի մ.թ.ա. 189-մ.թ.ա. 160 Արտաշեսյանների հարստության հիմնադիր։ Artashes A.jpg
Արտավազդ Ա - Արտաշես Ա մ.թ.ա. 160-մ.թ.ա. 115 Գահակալման տարիներին եղբայրներին, բացի գահաժառանգ Տիրանից, բնակության վայր է հատկացրել Աղիովիտ և Առբերանի գավառները՝ նրանց հեռացնելով արքունի կալվածքից՝ Այրարատից։ Artavazd A.jpg
Տիգրան Ա Տիրան Արտաշես Ա մ.թ.ա. 123-մ.թ.ա. 96 Տիգրան Ա-ն ապահովելով երկրի անկախությունն ու անվտանգությունը՝ զարկ է տվել տնտեսական զարգացմանը, հատել դրամներ։ Tigran A.jpg
Տիգրան Մեծ - Տիգրան Ա մ.թ.ա. 95-մ.թ.ա. 55 Եղել է հայոց ամենահզոր արքան։ Կառավարման տասներորդ տարուց կրել է արքայից արքա գերտիտղոսը։ Կառավարման ժամանակ Հայքի տարածքը կազմել է մոտ 3 մլն քառ.կմ։ Tigranes 2.jpg
Արտավազդ Բ - Տիգրան Մեծ մ.թ.ա. 55-մ.թ.ա. 34 Տաղանդաշնորհ հայ արքա, կրել է տոհմական արքայից արքա տիտղոսը։ ArtavasdesII.jpg
Արտաշես Բ - Արտավազդ Բ մ.թ.ա. 30-մ.թ.ա. 20 Հայաստանին է միացրել նաև Ատրպատակարանը։ Կրել է տոհմական արքայից արքա տիտղոսը։ 100px
Տիգրան Գ - Արտաշես Բ 20-մ.թ.ա. 8 Կրել է տոհմական արքայից արքա տիտղոսը։ 100px
Տիգրան Դ - Տիգրան Գ մ.թ.ա. 8-մ.թ.ա. 5
մ.թ.ա. 2-1
Կրել է տոհմական արքայից արքա տիտղոսը։ Կառավարել է խորթ քրոջ և կնոջ՝ Էրատոյի հետ։ 100px
Էրատո - Տիգրան Գ մ.թ.ա. 8-մ.թ.ա. 5
մ.թ.ա. 2-1
6-12
Կրել է տոհմական արքայից արքա տիտղոսը։ Եղել է Արտաշեսյանների վերջին գահակալը։ Queenerato.jpg
Տրդատ Ա - Վոնոն II Պարթևացի 52- մոտ 75 Հայոց Արշակունիների հարստության հիմնադիրը։ Tiridates.jpg
Սանատրուկ - - 75- 110 Սանատրուկը եղել է շինարար արքա, Հայքին է միացրել Օսրոենեն։ Sanatruces of Armenia.jpg
Աշխադար - Բակուր II 110- 113 113 թվականին գահազրկվում է պարսից թագավորի կողմից, որի հետևանքով Հայքը կործանվում է։ -
Պարթամասիր - Բակուր II 113- 114 Գահ է բարձրացվել պարսից Խոսրովի կողմից։ -
Վաղարշ Ա - Սանատրուկ 116- 144 Վաղարշ Ա-ն վերականգնել է երկրի անկախությունը և Պարթևաց Խոսրով I արքայի աջակցությամբ հռչակվել Մեծ Հայքի արքա։ -
Բակուր Ա - - 161- 162 Ձևականորեն շարունակել է կրել «Թագավոր Հայոց Մեծաց» տիտղոսը։ -
Վաղարշ Բ - Վաղարշ Ա? 186- 198 Երկրից դուրս է քշել հռոմեական կայազորը և հռչակվել Մեծ Հայքի արքա։ -
Խոսրով Ա - Վաղարշ Բ 198- 216 Պաշտանելով քրմական դասի շահերը՝ հալածել է քրիստոնեական համայնքներին։ -
Տրդատ Բ - Խոսրով Ա 216- 252 Տրդատ Բ-ն չդիմանալով հզորացող Սասանյանների հարձակումներին, հեռացել է Հռոմեական կայսրություն։ -
Խոսրով Բ - Տրդատ Բ 252- 287 Տրդատ Բ-ի որդին։ -
Տրդատ Գ Տրդատ Մեծ Խոսրով Բ 287- 330 Հայքում որպես պետական կրոն է ընդունել քրիստոնեությունը։ Tiridates III of Armenia-Baptism.jpg
Խոսրով Կոտակ - Տրդատ Գ 330- 339 Խոսրով Կոտակի օրոք ամրապնդվում է Հայոց աշխարհի պաշտպանական հզորությունը, տնտեսությունն ու քաղաքաշինությունը վերելք են ապրում։
Տիրան Տիգրան Խոսրով Կոտակ 339- 350 Թագավորության սկզբում Պարսկաստանի հետ հարաբերությունները լավ են եղել, ապա աստիճանաբար վատացել են։ -
Արշակ Բ - Տիրան 350- 370 Սկզբում թագավորել է հոր հետ, ապա նրա մահից հետո՝ միահեծան։ Arshak II of Armenia.jpg
Պապ - Արշակ Բ 370- 374 Արշակ Բ-ի որդին։ PapArmenia.jpg
Վարազդատ - - 374- 378 Սպանելով Մուշեղ Մամիկոնյանին, իր դեմ է հանում Մամիկոնյաններին և Հռոմին, ապա ստիպված ընդունել պարսից գերիշխանությունը։ King Varazdat.jpg
Արշակ Գ - Պապ 378- 387 Արշակ Գ-ի թագավորությունը եղել է անվանական, երկիրը կառավարել է Մանվել Մամիկոնյանը։ -
Խոսրով Դ - - 385- 389
414- 416
Ամուսնանալով պարսից արքայադստեր հետ, թագավորել է պարսիկ խնամակալի հետ։ -
Վռամշապուհ - - 380- 415 Սատարել և օգնել է Մեսրոպ Մաշտոցին ստեղծել հայոց գրերը, վերամիավորել Մեծ Հայքի երկու մասերը։ Vramshapuh.jpg
Արտաշես Գ - Վռամշապուհ 422- 428 Արշակունիների հարստության վերջին արքան։ -
Աշոտ Ա - Սմբատ Խոստովանող 885- 890 Բագրատունիների հարստության առաջին արքան։ Ashot Medz.png
Սմբատ Ա - Աշոտ Ա 890- 914 Սմբատ Ա–ի գերիշխանությունը ճանաչել են Սյունիքի իշխանները, Վասպուրականի Արծրունիները, Հայոց Աղվանքի թագավոր Համեմ Արևելցին, վրաց գահերեց իշխան Ատրներսեհը։ Սմբատ Ա արաբական ամիրաներից ազատագրել է Դվինը, հնազանդեցրել Հայոց թագավորության կազմում գտնվող մյուս արաբական ամիրայությունները, նրանց ստիպել հարկ վճարել և զորք տրամադրել։ 100px
Աշոտ Երկաթ - Սմբատ Ա 914- 928 922–ից Աշոտ Երկաթին շնորհվեց «Շահնշահ Հայոց և Վրաց» տիտղոսը։ Ashot Yerkat.jpeg
Աբաս Բագրատունի - Սմբատ Ա 928- 953 Հաջորդել է եղբորը՝ Աշոտ Երկաթին։ -
Աշոտ Գ Ողորմած - Աբաս Բագրատունի 953- 977 Աշոտ Գ–ի թագավորելու տարիներին Հայաստանն ապրում էր տնտեսական և մշակութային վերելք, երկրում տիրում էր համեմատաբար խաղաղ իրավիճակ։ -
Սմբատ Տիեզերակալ - Աշոտ Գ Ողորմած 890- 914 Սկզբում թագավորել է հոր հետ, ապա նրա մահից հետո՝ միահեծան։ Haghpat Surb Nshan.jpg
Գագիկ Ա - Աշոտ Գ Ողորմած 990- 1020 Շահնշահ հայոց, աղվանից և վրաց։ Gagik I Bagratuni.jpg
Հովհաննես-Սմբատ - Գագիկ Ա 1020- 1041 Թագավորել է Պարսկաստանին և Վրաստանին սահմանակից գավառներում։ -
Աշոտ Դ Թագավորել է Անիում և շրջակա գավառներում։
Գագիկ Բ - Աշոտ Դ 1042- 1045 Բագրատունիների հարստության վերջին արքան։ -
Ռուբեն Ա - - 1080- 1095 Ռուբինյանների հարստության հիմնադիր։ Rupoohye.GIF
Կոստանդին Ա Կոստանտին Ռուբեն Ա 1095- 1100 Օգնեց խաչակիր ասպետներին Անտիոքի, Եդեսիայի և Երուսաղեմի գրավման ժամանակ, որի համար ստացավ դքսի և մարկիզի տիտղոսներ։ -
Թորոս Ա - Կոստանդին Ա 1100- 1129 Թորոս Ա-ն հայ իշխան Գող Վասիլի զինակցությամբ Բերդուսի մոտ ջախջախել է Իկոնիայի սուլթանության նախահարձակ զորքերին և երկիրը մաքրել սելջուկ-թուրքերից։ -
Լևոն Ա - Կոստանդին Ա 1129- 1137 Խելամտորեն օգտագործելով սելջուկյան թուրքերի ու խաչակիրների միջև եղած թշնամանքը՝ Լևոնը առանձին-առանձին ջախջախեց ու վտարեց նրանց Կիլիկիայից։
Թորոս Բ - Լևոն Ա 1145- 1169 Հոր մահից հետո հաջողությամբ ազատվում է գերությունից և դառնում հայոց արքա։ -
Ռուբեն Բ - Թորոս Բ 1169 Ռուբեն Բ-ի անչափասահության պատճառով երկիրը ղեկավարում էր Թովմաս պայլը։ -
Մլեհ - Լևոն Ա 1169- 1175 1169 թվականին գահը զավթել է եղբոր ձեռքից։ -
Ռուբեն Գ - Իշխան Ստեփանե 1175- 1187 Գահ է բարձրացել հորեղբոր՝ Մլեհի դավադրական սպանությունից հետո։ -
Լևոն Բ Մեծագործ - Իշխան Ստեփանե 1187- 1219 Եղել է հզոր արքա, սիրված ժողովրդի և շրջակա երկրների ղեկավարների կողմից։ Leo II of Armenia.jpg
Զապել Զաբել, Իզաբելլա Լևոն Բ Մեծագործ 1219- 1222
1225- 1226
Ոչ սեփական կամքով ամուսնացել է Ֆիլիպի հետ, ապա լատինամոլ քաղաքականություն վարելու համար վերջինիս բանտարկել։ 1926-ին ամուսնացել է Հեթում Ա-ի հետ։ Hetoum and Zabel.jpeg
Հեթում Ա - Կոնստանդին Պայլ 1226- 1270 Հեթումյանների հարստության հիմնադիր, Զապել թագուհու երկրորդ ամուսինը։ Hethum I.jpg
Լևոն Գ - Հեթում Ա 1270- 1289 Լևոն Գ-ի գահակալման սկզբնական տարիներին Կիլիկյան Հայաստանը գտնվում էր քաղաքական անբարենպաստ վիճակում։ Leo III of Armenia.jpeg
Հեթում Բ - Լևոն Գ 1289- 1296
1299- 1301
Հեթում Բ-ն գահակալել է երկու անգամ, իսկ վերջում դարձել է պատանի Լևոն արքայի խնամակալը։ HetoumIIDrawing.JPG
Թորոս Գ 1293- 1296 1293 թվականին Թորոսի եղբայրը՝ Հեթում Բ-ն հրաժարվեց գահից ի օգուտ Թորոսի։ Սակայն 1295 թվականին Թորոսը ետ կանչեց Հեթումին և նրանք սկսեցին կառավարել միասին։ -
Սմբատ 1296- 1298 Ավագ եղբայրների՝ Հեթում Բ-ի և Թորոսի ապաշնորհ քաղաքականությունից դժգոհ Սմբատը, օգտվելով նրանց ժամանակավոր բացակայությունից, խլել է գահը և օծվել արքա։ Sempad.jpg
Կոստանդին Բ 1298- 1299 Ավագ եղբոր՝ Հեթում Բ-ի դեմ կռվում պարտվելով, Կոստանդինը ձերբակալվել և աքսորվել է Կոստանդնուպոլիս, որտեղ և մահացել է։ Kostandin II.jpg
Լևոն Դ - - 1301- 1308 Լևոն Դ-ի վարած քաղաքականության հետևանքով բեկվեց երկրի հասարակական-քաղաքական միասնությունը, Կիլիկիայի պետության հանդեպ սրվեց շրջակա մահմեդական պետությունների թշնամանքը, որոնք Լևոնի արարքը դիտում էին խաչակիրներին Արևելք հրավիրելու նոր փորձ։
Օշին - Լևոն Գ 1308- 1320 Օշին Ա-ի արևմտամոլ վարքագիծը սրել է պառակտումները երկրում, թուլացրել կենտրոնական իշխանությունը։
Լևոն Ե - 1320- 1342 Հեթումյանների հարստության վերջին արքան։ LevonV.jpg
Կոստանդին Գ Գի, Գվիդոն,
Կի
1343- 1344 Լուսինյանների հարստության հիմնադիր։ -
Կոստանդին Դ - - 1345- 1363 Ջախջախեց Կիլիկիա ներխուժած Եգիպտոսի սուլթանության առաջապահ գնդերը, իսկ աշնանը Կիպրոսի նավատորմիղի աջակցությամբ ազատագրեց Այաս նավահանգստային կենտրոնը։ Constantine III.png
Կոստանդին Ե - - 1365- 1373 Կոստանդին Ե-ի օրոք երկրի զգալի մասը զավթել էին մամլուքներն ու թուրքմենները։
Լևոն Զ - Ջիվան Լուսինյան 1374- 1375 Լուսինյանների հարստության վերջին արքան։ Bust Leon V of Armenia.jpg