Ձնծաղիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձնծաղիկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ծնեբեկածաղկավորներ (Asparagales)
Ընտանիք Շքանարգիզազգիներ (Amaryllidaceae)
Ենթաընտանիք Amaryllidoideae
Տրիբա Galantheae
Ցեղ Ձնծաղիկ (Galanthus)
L., 1753
Տարածվածություն

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Ձնծաղիկ (լատին․՝ Galanthus), գալանտուս, ձմեռնածաղիկ, սպիտակածաղիկ, արանգ-պարանգ, շքանարգիզազգիների ընտանիքի բազմամյա, սոխուկավոր խոտաբույսերի ցեղ։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է Տավուշի մարզում (Իջևան, Աչաջուր գյուղ), աճում է ստորին լեռնային գոտում, կաղնու-բոխու անտառներում (1100 մ բարձրներում)։ Անդրկովկասյան բնաշխարհիկներ են։ Հայտնի է մոտ 20 տեսակ՝ տարածված Փոքր Ասիայում, Կենտրոնական և Հարավային Եվրոպայում, Կովկասում, 1 տեսակը՝ Լիբանանում։ Աճում է հիմնականում նախալեռնային և լեռնային անտառներում կամ բարձրլեռնային մարգագետիններում։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Galanthus elwesii
Galanthus nivalis 'Viridapice'

Տերևները մեծ մասամբ երկուսն են, գծաձև։ Ծաղիկները մեկական են, խոնարհված։ Ծաղկում է վաղ գարնանը։ Պտուղը տուփիկ է։ Որոշ (այդ թվում ՀՀ-ում աճող) տեսակներ դեղաբույսեր են, պարունակում են ալկալոիդներ։ Ալպիական ձնծաղիկ տարածված է ստորին լեռնային գոտու կաղնու – բոխու և հաճարենու անտառներում, կենու պուրակներում, նոսր թփուտներում և այլն, անդրկովկասյան ձնծաղիկի՝ ստորին և միջին լեռնային գոտիների կաղնու – բոխու և միայն բոխու անտառների փուխր բուսահողերում։ Այս տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է մոտ 20, ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ ձնծաղիկ ալպիական (G. alpinus), ձնծաղիկ անդրկովկասյան (G. transcaucasicus), ձնծաղիկ Արտյուշենկոյի (Տ. artjuschenkoae)։

Գեղարվեստական գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Артюшенко З. Т.. Критический обзор рода Galanthus L. // Ботанический журнал. М.-Л.։ 1966, 51։1443.
  • Артюшенко З. Т. Амариллисовые СССР. — Л.: Наука, 1970. — С. 41—83. — 179 с.
  • Головкин Б. Н. и др. Декоративные растения СССР. — М.: Мысль, 1986. — 320 с.
  • Диев М. М. Галянтусы. — М.: КМК, 2014. — 168 с. — 1000 экз. — ISBN 978-5-87317-936-7
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձնծաղիկ» հոդվածին։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձնծաղիկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձնծաղիկ» հոդվածին։
Ընթերցե՛ք «ձնծաղիկ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 711