Անդրկովկաս
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հարավային Կովկաս-ից)
Անդրկովկաս, նաև Հարավային Կոսկաս (վրացերեն՝სამხრეთი კავკასია, օսեթերեն՝ Фæскавказ, ադրբեջաներեն՝ Cənubi Qafqaz) — երկրամաս Ասիայում, Մեծ Կովկասի Ջրբաժան լեռնաշղթայից հարավ: Անդրկովկասում են գտնվում Կոլխիդայի ու Կուր- Արաքսյան դաշտավայրերը, Փոքր Կովկասի լեռնաշղթան, Արցախի լեռնաշղթան, Հայկական լեռնաշխարհի մի հատվածը, Թալիշի լեռները, Սևանա լիճը և այլն: Անդրկովկասում գտնվում են Հայաստանի, Վրաստանի, Արցախի, Ադրբեջանի, Հարավային Օսիայի և Աբխազիայի հանրապետությունները: Անդրկովկասը հյուսիսում սահմանակից է Ռուսաստանի հետ, իսկ հարավում Թուրքիայի և Իրանի հետ: