Թաթուլ Կրպեյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թաթուլ Կրպեյան
Թաթուլ Ժորժիկի Կրպէեան
TATUL.jpg
Արցախյան ազատամարտի հերոս
ԱԱՀ՝ Թաթուլ Կրպեյան
Բնագիր
ԱԱՀ՝
Թաթուլ Ժորժիկի Կրպէեան
Ծննդյան օր՝ ապրիլ 21, 1965
Ծննդավայր՝ Արեգ, ՀԽՍՀ,
Վախճանի օր՝ Ապրիլ 30, 1991
Վախճանի վայր՝ Գետաշեն
Քաղաքացիություն՝ {{{2}}} ԽՍՀՄ({{{2}}} ՀԽՍՀ)→
{{{2}}} Հայաստան
Ազգություն հայ
Կրոն Հայ Առաքելական Եկեղեցի
Գրքեր՝ Թաթուլ. բանաստեղծություններ
Ամուսին՝ Իրինա Բարսեղյան-Կրպեյան
Ծնողներ՝ Ժորժիկ Կրպեյան, Սեդա Կրպեյան
Պարգևներ և
մրցանակներ՝
ՀՀ ազգային հերոս
Երեխաներ՝ Ասպրամ Կրպեյան

Թաթուլ Կրպեյան, Արցախյան պատերազմի մասնակից, ՀՀ ազգային հերոս։ Արցախյան ազատամարտի ժամանակ՝ 1990թ. սեպտեմբերից մինչև 1991 թ. մայիս ամիսը, եղել է Գարդմանքի Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատարը։

Կենսագրություն[խմբագրել]

Թաթուլը ծնվել է 1965թ. ապրիլի 21-ին Հայաստանի Թալինի շրջանի Արեգ գյուղում։ Տարրական և միջնակարգ կրթությունն ստացել է Թալինի Տեխնիկական դպրոցում, որն ավարտել է գերազանցությամբ։ Խորհրդային Միության բանակում ծառայելուց հետո ընդունվել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետ։ Համալսարանի չորրորդ կուրսում Թաթուլը միացել է Հայկական ազատագրական շարժմանը։ Թաթուլը այդժամ անգամ կարևորում էր ուսումը և այդ օրերին պատմություն էր դասավանդում Գետաշենի երկու դպրոցներում։ Թաթուլը նաև Արցախը Հայաստանի հետ վերամիավորելուն ուղղված «Միացում» կազմակերպության անդամ էր։

1990թ. սեպտեմբերին Թաթուլը մեկնեց Արցախ, որտեղ վիճակը շարունակում էր վատանալ։ Իր իսկ հիմնած զինված խմբով 1990թ. սեպտեմբերից մինչև 1991թ. մայիս ղեկավարել է Գետաշենի ենթաշրջանի (Գետաշեն-Մարտունաշեն) ինքնապաշտպանությունը՝ ընդդեմ ադրբեջանական զինված ուժերի և ոստիկանական խմբավորումների։ Հիրավի, թեժ էին մարտերը սակայն քաջ հայորդին վայրկյան անգամ չէր մտաժում հող զիջելու մասին։ Թաթուլն ասում էր. «Ինչո՞ւ եք վախենում մահից։ Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնելու։ Հողի, ազգի համար։ Ես ոչ մի անգամ չեմ գնա Երևանի օդանավակայանում իջնեմ, ասեմ՝ Գետաշենը հանձնեցի։ Ես այստեղ կը մեռնեմ, այդ բանը չեմ անի...»։ Վերջին անգամ, երբ գալիս է Երևան, գնալիս ասում է հետևյալը. «Գիտեմ, որ Երևան այլևս չեմ գա, ինձ կբերեն...»։

Քաջի մահով ընկել է 1991թ. ապրիլի 30-ին՝ «Օղակ» գործողության ժամանակ։ 1996թ. սեպտեմբերի 20-ին արժանացել է ՀՀ բարձրագույն՝ Ազգային հերոսի կոչման։ Թաթուլը թաղված է հայրենի Արեգ գյուղում, որը հերոսի պատվին վերանվանվել է Թաթուլ։ Գյուղում կանգնեցված է տուֆակերտ հուշարձան, որի ճարտարապետն է Տարիել Հակոբյանը։ Թաթուլ մարդը, զինվորը, ռազմագետն ու պատմաբանը նաև գիտեր խոսել բանաստեղծի լեզվով։

Օղակ գործողություն[խմբագրել]

1991թ. գարնանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուսիսային շրջաններում ավելի էր սրվում պատերազմական իրադրությունը։ 1991թ. ապրիլին խորհրդային և ադրբեջանական իշխանություններն այս գյուղերի դեմ ուղղված ռազմական գործողություն սկսելու որոշում ընդունեցին։

Մոսկվայում ստեղծված մարդու իրավունքների «Մեմորիալ» կենտրոնը վերականգնել է այդ օրերի իրադարձությունները։ 1991թ. ապրիլի 30-ին Չորրորդ բանակը, իսկ քիչ ավելի ուշ՝ ադրբեջանական «ՕՄՕՆ»-ը հարձակվեցին Շահումյանին մոտ գտնվող Գետաշենի վրա։ Օմօնականները, հարձակվելով տների վրա, սկսեցին թալանել և կողոպտել դրանք. միևնույն ժամանակ հարձակման ենթարկվեցին տեղի բնակիչները։ Մահացածների մեծ մասը տասնութից տասնինը տարեկան էր[1]։

Aquote1.png Թաթուլին շատ լավ եմ հիշում։ Ասես Սասնոյ ֆիդայի լիներ՝ թիկնեղ, գանգուր մազերով, թավ մորուքով։ Զինված ջոկատը ղեկավարելուց զատ՝ ուսուցչություն էր անում տեղի երկու դպրոցներում։ Նրա առաքելությունը սոսկ կռվելուց ավելին էր[2] Aquote2.png


Քաղվածքներ[խմբագրել]

Թաթուլը հաճախ էր կրկնում, որ «Գետաշենը կդատարկվի միայն իր դիակի վրայով»[3]։ Վերջին անգամ Երևանում գտնված ժամանակ Թաթուլ ասել է բառացիորեն հետևյալը. «Գիտեմ, որ Երևան այլևս չեմ գա, ինձ կբերեն...»։ ‌[փա՞ստ]

Թաթուլ Կրպեյանի կերպարը արվեստի մեջ[խմբագրել]

  • Թաթուլ Կրպեյանին (և ընկերներին) են նվիրված Ռաֆայել Սահակյանի «Արծվապաշտ երկիր» փաստագեղարվեստական վեպը, «Կարոտից խելառը» տեսաֆիլմը[4], ինչպես նաև «Լեռան լանջին» (հեղ.՝ Ներսիկ Իսպիրյան) և «Մայրամուտ իջավ» (հեղ.՝ աշուղ Գևորգ) երգերը։
  • Աշոտ Բաբայան Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար (1993թ.), նվիրված Թ. Կրպեյանին

Աղբյուրներ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են