Ասկերան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ասկերան
District court in Askeran.jpg
Ասկերանի դատարանը
39°56′00″ հս. լ. 46°50′00″ ավ. ե. / 39.933333° հս. լ. 46.833333° աե. ե.
Երկիր ԼՂՀ
Քաղաքապետ Թաթուլ Շեկյան
Այլ անվանումներ Խաչեն
Բնակչություն 2,180 մարդ (2009)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն ասկերանցի
Ժամային գոտի UTC+4, ամառը UTC+5
Հեռախոսային կոդ +374 47 (6)
##Ասկերան (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Ասկերանը քաղաք է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արևելյան մասում, Ասկերանի շրջանի վարչական կենտրոնն է: Գտնվում է 14 կմ դեպի հյուսիս-արևելք հեռավորության վրա Ստեփանակերտից, Քարքար գետի ձախ ափին:

Բովանդակություն

Պատմություն [խմբագրել]

Մինչև խորհրդային կարգերի հաստատումը Ասկերանը գյուղ էր Ռուսական կայսրության Շուշիի գավառում: 1978-ից մինչև 1991 թվականները Ադրբեջանական ԽՍՀԼեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ասկերանի շրջանի վարչական կենտրոնն էր, իսկ 1991 թվականից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի կենտրոնը:

Բնակչություն [խմբագրել]

1970 թվականին Ասկերանի բնակչությունը կազմում էր 700 մարդ, որոնց մեծամասնությունը հայեր էին: Ըստ 2005 թվականի մարդահաշվին քաղաքում բնակվում էր 1967 մարդ[1]: Իսկ 2009 թվականին քաղաքի բնակչությունը արդեն կազմում էր 2,180 մարդ:

Տեսարժան վայրեր [խմբագրել]

Արտաքին հղում [խմբագրել]

Ծանոթագրություններ [խմբագրել]