Պատարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պատարան կամ Բադարան Արցախի (ԼՂՀ) Ասկերանի շրջանի գյուղերից է:

Հայտնի է բազմաթիվ՝ մոտ 200-ից ավելի հաշվառված հուշարձաններով: Հայկական լեռնաշխարհի տարածքում հուշարձանների խտությամբ երրորդ բնակավայրն է:

Գյուղի մասին նյութական վկայությունները սկսվում են Ք.ա. 5-րդ դարից: 2010 թ. գյուղի բնակչությունը կազմում էր 850 մարդ: Գյուղը մայրաքաղաք Ստեփանակերտից 25 կմ հեռավորության վրա է գտնվում: Պատարան հարուստ է անտառներով և վայրի կենդանական աշխարհով: Գյուղի սարերից ու անտառներից է սկիզբ առնունում Պատարա և Պիծի Պատարա գետերը: