Ուղտասար (Ասկերանի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղական համայնք
Ուղտասար
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանԱսկերան
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն641 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Ուղտասար (Ասկերանի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Ուղտասար (Ասկերանի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Ուղտասար, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում, հանրապետության արևելյան հատվածում։ Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 9 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 24 կմ հեռավորության վրա։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքը հարթավայրային է, ունի 1087,53 հա տարածք, որից 714,33 հա գյուղատնտեսական նշանակության։ Ուղտասար համայնքի սահմանային գոտով հոսում է Կարկառ գետը։ Համայնքի տարածքում առկա է թվով 1 աղբյուր` «Կուչուն»։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղտասար համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 201 մարդ, կա 40 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 165 190 191

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքում գործում են գյուղապետարան, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում են 34 աշակերտներ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  3. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 94.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.