Դահրավ
Դահրավ, գյուղ ԼՂՀ Ասկերանի շրջանում` շրջկենտրոնից 16 կմ հարավ-արևմուտք` 800 մետր բարձրության վրա։ Տարածքը` 2044 հեկտար։ Բնակչությունը` 220 (2003թ.)։ Զբաղվում են անասնապահությամբ, երկրագործությամբ և փայտամշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, բուժկետ։
Գյուղում են Ս. Հովհաննես եկեղեցին (19-րդ դար), խաչքար (13-րդ դար), շրջակայքում` մատուռ (11-րդ դար), հին եկեղեցիների ավերակներ (11-րդ և 13-րդ դարեր), Րաֆֆու աղբյուր-հուշարձանը:
Դահրավը Արցախյան պատերազմում[խմբագրել]
1989-ին գյուղում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատար` Սլավիկ Առուշանյան), որի հիմքի վրա ստեղծվել է դասակ, ապա` վաշտ (հրամանատար` Է. Խաչատրյան)։ Ջոկատը առանձին, իսկ 1992-ից Ասկերանի պաշտպանական շրջանի կազմում մասնակցել է Ասկերանի շրջանի գյուղերի ինքնապաշտպանական և Շուշիի, Լաչինի, Քելբաջարի, Աղդամի, Ֆիզուլիի (Հորադիզ), Մարտակերտի շրջանների ազատագրական մարտերին։ Գյուղից ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատևվել է Է. Խաչատրյանը, «Արիության համար» մեդալով` Ռ. Ներսիսյանը, Ա. Սարգսյանը, Մ. Համբարձումյանը, Մ. Խաչատրյանը, Ս. Հովակիմյանը, Ա. Դանիելայնը, Վ. Բարսեղյանը, Վ. Միքայելյանը: Գյուղից զոհվել է 7 ազատամարտիկ։[1]
Ծանոթագրություններ[խմբագրել]
- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 175։
|
|
||
|---|---|---|
| Վարչական կենտրոն՝ Ասկերան | ||
| Գյուղեր | Ակնաղբյուր | Այգեստան | Աստղաշեն | Ավետարանոց | Արանզամին | Արմենակավան | Բադարա | Բերքաձոր | Դահրազ | Դահրավ | Դաշուշեն | Իվանյան | Լուսաձոր | Խանաբադ | Խանձք | Խաչեն | Խաչմաչ | Խնածախ | Խնձրիստան | Խրամորթ | Ծաղկաշատ | Կարմիրգյուղ | Հարավ | Հիլիս | Հովսեփավան | Մադաթաշեն | Մխիթարիշեն | Մոշխմհատ | Նախիջևանիկ | Ներքին Սզնեք | Նորագյուղ | Շոշ | Ուղտասար | Ջրաղացներ | Ռև | Սառնաղբյուր | Սարդարաշեն | Սարուշեն | Սղնախ | Վարդաձոր | Վերին Սզնեք | Փառուխ | Քյաթուկ | Քռասնի | |