Ներքին Սզնեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղական համայնք
Ներքին Սզնեք
Ներքին Սզնեք
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանԱսկերան
Մակերես475,9 կմ²
ԲԾՄ1032 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն131 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Ներքին Սզնեք (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Ներքին Սզնեք (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Ներքին Սզնեք, գյուղ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքին Սզնեքը գտնվում է Ղրաբաղի լեռնաշղթայի Իշխանասարի լեռների Մեծ Քիրս և Փոքր Քիրս լեռնագագթներից դեպի արևելք ձգվող լեռնաճյուղերի լանջերի հարթավայրային մասում, Վերին Սզնեք գյուղին մոտ։ Գյուղական համայնք Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում։ Տեղաբաշխվախծ է հանրապետության հարավային հատվածում։ Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 34 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 18 կմ հեռավորության վրա։

Ներքին Սզնեք գյուղի հողային տարածությունը կազմում է 475,90 հա։

Գտնվում է ծովի մակերևույթից 1032 մ բարձրության վրա։ Ներքին Սզնեք համայնքի սահմանային գոտով հոսում է Վարանդա գետի վտակը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը Արցախյան ազատամարտին[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին գյուղում կազմավորվել է ինքնապաշտպանական, կամավորական ջոկատ, որը առանձին, իսկ 1992 թվականին Արցախի ՊԲ ստորաբաժանումների կազմում մասնակցել է Ասկերանի, Մարտակերտի, Քելբաջարի և Արցախի այլ շրջանների ու բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Գյուղի բնակիչները մասնակցել են նաև 1941-1945 թվակաների մարտերին։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի բնակչության թիվը 2005 թվականի մարդահամարի տվյալներով կազմել է 126 մարդ, իսկ 2010 թվականի տվյալներով կազմում է 141 մարդ, 34 տնտեսություն։ Գյուղի ներկայիս բնակիչների նախնիները հիմնականում բնիկներ են, որոնց մի մասը եկել է Պարսկահայաստանի Ղարադաղ նահանգի բնակավայրերից։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի բնակիչները զբաղվել և զբաղվում են հացահատիկային, կերային, բանջարանաբոստանային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, մեղվապահությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքին Սզնեք գյուղում և նրա շրջակայքում պահպանվել են՝ գյուղի մեջ 11-13-րդ դարերին կառուցված և 1849 թվականին վերակառուցված «Սբ. Աստվածածին» եկեղեցին, 11-13-րդ դարերի խաչքարերը, 18-19-րդ դարերի գյուղատեղին, 18-19-րդ դարերի գերեզմանոցը, 19-րդ դարի ջրաղացը, 19-րդ դարի աղբյուրը։ Գյուղի շրջակայքը հարուստ է ութ սառնորակ աղբյուրներով՝ «Զաքուն», «Շինիմաչին», «Հովուզին», «Տնազուրեն», «Օխեն», «Շենին տակեն», «Քարեն տակեն», «Ճիրար արխեն» անվանումներով, գործում է արտեզյան մեկ ջրհոր[1]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման մեղմ է, տաք, կիսախոնավ, տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է +10 աստիճան։ Ամառները տաք են, հուլիսի միջին ջերմաստիճանը կազմում է +16 աստիճանից +20 աստիճան, առավելագույն ջերմաստիճանը կազմում է +36 աստիճան։ Ձմեռները մեղմ ցուրտ է, հունվարի միջին ջերմաստիճանը -6 աստիճանից հասնում է մինչև -10 աստիճանի, նվազագույն ջերմաստիճանը կազմում է -15 աստիճան։ Տարեկան տեղումների քանակը կազմում է 500-600 մմ։

Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ։ Ներքին Սզնեք և Վերին Սզնեք գյուղերում գործում է մեկ միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 17 աշակերտներ[2]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մանուկյան, Մարտին (2020). Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետության Շրջանները, Քաղաքները, Գյուղերը. Երևան: ԱՍՈՂԻԿ. էջեր 123–124.
  2. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 72.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 267