Գոմշասար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոմշասարի տեսքը նույնանուն լեռնանցքից

Գոմշասար (Արիության լեռ), լեռ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուսիսային մասում, բարձրությունը՝ 3,724 մ։ Մտնում է Մռավսարի լեռնաշղթայի մեջ և Արցախի ամենաբարձր գագաթն է՝ Փոքր Կովկասի լեռնահամակարգի կենտրոնական մասում։

Կազմված է հրաբխածին ապարներից, կատարային մասը ժայռոտ է, լավ է արտահայտված վերընթաց լանդշաֆտային գոտիականությունը՝ լեռնատափաստաններից մինչև ձնամերձ գոտի։

Լեռնագագաթին կան հնագույն սառցապատման հետքեր, նախկին սառցադաշտային կրկեսում այժմ էլ պահպանվում են ձյանբծեր։