Ճուռակներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճուռակ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Բազեանմաններ
Ընտանիք Ճուռակներ
Լատիներեն անվանում
Buteoninae

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում





Ճուռակները կազմում են բազեանմանների կարգի գիշատիչ թռչունների ընտանիքը: Հայտնի է 122 տեսակ՝ տարածված ամենուրեք, բացի Անտարկտիդայից և Արկտիկայից:

ՀՀ-ում[խմբագրել]

ՀՀ-ում բնադրում են 27 տեսակ՝ անգղեր, արծիվներ, մկնաճուռակներ, ցիներ, լորաճուռակ, եվրոպական ճնճղաճուռակ, թավշաոտ ճուռակ, մեծ ճուռակ, կրետակեր, տափաստանային ճուռակ, ցախաքլորաորս, թուրքմենական ճնճղաճուռակ և այլն:

Մարմնի չափեր[խմբագրել]

Մարմնի երկարությունը 28–115 սմ է, կենդանի զանգվածը՝ 100գ–6,5կգ: Թևերը լայն են, կլորացած, փետրածածկը՝ հիմնականում մուգ կամ բաց շագանակագույնից շիկակարմիր, մուգ մոխրագույն, կուրծքը կամ մեջքը՝ մուգ շերտերով, ոտքերը՝ հիմնականում՝ դեղին, կտուցը՝ սրածայր, կեռ, մագիլները՝ սուր: Վերնակտուցի եզրը չունի ատամնավոր ելուստ: Զոհին որսում է գետնին կամ թռիչքի ընթացքում: Ճուռակների մեծ մասը չվող է: Բնադրում են ծառերի, ժայռերի վրա, գետնին: Թխսակալում է էգը կամ արուն:

Սնումը[խմբագրել]

Սնվում են մանր ողնաշարավորներով, լեշերով, փափկամարմիններով, միջատներով:

Կարմիր գրքում[խմբագրել]

Ճուռակների 11 տեսակ գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: