Մեծ ճուռակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեծ ճուռակ
Մեծ ճուռակ
Մեծ ճուռակ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Ենթադաս Տիպիկ թռչուններ (Neognathae)
Վերնակարգ Neoaves
Կարգ Ճուռականմաններ (Accipitriformes)
Ընտանիք Ճուռակներ (Accipitridae)
Ցեղ Buteo
Տեսակ Մեծ ճուռակ (B. buteo)
Միջազգային անվանում
Buteo buteo
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Մեծ ճուռակ, (լատին․՝ Buteo buteo), ճուռակների ընտանիքի թռչուն։

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նստակյաց է, տարածված։ Մարմնի երկարությունը՝ 51-57սմէ, թևերի բացվածքը՝ 113-128 սմ, կենդանի զանգվածը՝ 0,6-1,2 կգ։ Լայն թևերով գիշատիչ թռչուն է, մարմնի գույնը ներքևից խիստ փոփոխական է՝ դարչնագույնից շիկակարմիր, շիկակարմիր - սպիտակ։ Բաց գույնի անհատների մարմինը ներքևից զոլավոր է, կրծքին կա սպիտակավուն շերտ, պոչի հիմքում՝ բազմաթիվ նեղ զոլեր, դաստակաբիծն ավելի ցայտուն է։ Երիտասարդի պոչի և երկրորդային փետուրների ակնառու երիզաշերտը բացակայում է։ Չուի ընթացքում հաճախ հանդիպում է երամներով։ Կանգը օդում անվստահ է։ Որսի վրա հարձակվում է բարձրությունից կամ հետապնդում է թռիչքի ընթացքում և անվրեպ որսում գետնին։ Բնակվում է տափաստաններում, ճահճուտներում, գետահովիտներում, անտառներում, աղբանոցներում։ Սնվում է կրծողներով, այլ մանր կենդանիներով, միջատներով, լեշերով։

Բնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնադրազույգերը հավանաբար մշտական են ողջ կյանքի ընթացքում։ Ձվադրման պատրաստ բները հայտնվում են ապրիլին։ Բույնը հարթակ է՝ ճյուղերից։ Բնադրում է ծառերին, հազվադեպ՝ ժայռաքիվերին, անտառապատ տարածքներում։ Դնում է 55 մմ տրամագծով, սպիտակ՝ կարմիր-դարչնագույն պտերով 2-4 ձու։ Հիմնականում թխսակալում է էգը՝ 32-33 օր։ Ձագերը ձվից դուրս են գալիս մայիսի վերջից հունիսի 1-ին կեսը, բնից հեռանում են հուլիսի 1-ին տասնօրյակից ամսվա վերջին, երբ արդեն ունակ են անթերեր թռիչքի։ Օգտակար է. ոչնչացնում է մանր կրծողներին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]