Մամուռներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մամուռ քարերի վրա

Գյուղական տորտուլա[խմբագրել]

Օվալաձև գրիմիա Մամուռները կամ մամռանմանները ցամաքային, հազվադեպ՝ քաղցրահամ ջրերի ինքնասուն բույսեր են։ Բաժանվում են 3 դասի՝ անթոցերոտայիններ, լյարդամամուռներ և տերևացողունայիններ կամ իսկական մամուռներ։ Հայտնի է մամուռների 27.000, ՀՀ-ում՝ 430 տեսակ։ Մոտ 100 տեսակը Կովկասում հազվադեպ են։ Ամենատարածված տեսակներն են գյուղական տորտուլան, օվալաձև գրիմիան, արծաթափայլ թելամամուռը, ճմաձև թելամամուռը, բազմաձև մարշանցիան և այլն։

Արծաթափայլ թելամամուռ[խմբագրել]

Մամուռները հանդիպում են բոլոր լեռնային գոտիներում և բուսական համակեցություններում։ Աճում են հողի, ժայռերի, քարերի, ծառերի, տարբեր շինությունների վրա, քաղցրահամ գետերում։ Մամուռները խոտանման, հաճախ՝ անցողուն, համեմատաբար պարզ կազմությամբ, բազմաբջիջ, միամյա կամ բազմամյա բույսեր են, որոնց ասիմիլյացիոն, փոխադրող և մեխանիկական հյուսվածքները մասնակիորեն առանձնացված են։ Բազմանում են սեռական և անսեռ ճանապարհներով։ Մամուռները չորադիմացկուն բույսեր են։ Մամռածածկույթը պաշտպանում է հողի մակերևույթը չորացումից և լվացումից, արագ ներծծում և համեմատաբար երկար է պահպանում խոնավությունը, նաև շատ անողնաշարավորների բնակավայր է։ Որոշ թռչուններ (կաքավներ, մայրեհավեր, դռլոններ) մամուռներն օգտագործում են որպես կեր, ուրիշները՝ որպես հիմնական շինանյութ՝ բույն սարքելիս։ Սֆագնային մամուռներն օժտված են հակամանրէային հատկություններով։ Քարաքոսների նման մամուռները նույնպես միջավայրի աղտոտման ցուցիչ են։ Կազմում են տորֆի հիմնական զանգվածը։ Օգտագործվում են գեղազարդիչ գորգեր ստեղծելու նպատակով։

Մամուռ ծառի վրա