Տորֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տորֆ

Տորֆ (գերմ.գերմ.՝ Torf), այրվող օգտակար հանածո, որն առաջացել է ճահճային բույսերի բնական չորացման և առատ խոնավության ու օդի դժվարեցված ներհոսքի պայմաններում ոչ լրիվ տրոհման պրոցեսում։ Տորֆի օրգանական նյութը բաղկացած է քայքայման տարբեր աստիճաններում գտնվող բուսական մնացորդներից։ Տարբերում են թույլ քայքայված, միջին քայքայվածության և խիստ քայքայված Տորֆեր։ Ըստ առաջացման պայմանների և հատկությաունների տորֆերը բաժանվում են

  • վերնատորֆի
  • ներքնատորֆի
  • միջանկյալ տիպի

Տ.-ն ունի բարդ քիմիական կազմություն, որը որոշվում է նրա ծագման պայմաններով, բուսական մնացորդների քիմ. կազմությամբ և քայքայման աստիճանով։ Տորֆի այրվող զանգվածի տարրային կազմն է.

ածխածին` 50-60%
ջրածին 5-6.5%
թթվածին` 30-40 %
ազոտ` 1-3%
ծծումբ` 0.1-1.5%

Տորֆը բարդ կիսադիսպերս բազմաբաղադրամաս համակարգ է, որին բնորոշ է բարձր խոնավությունը բնական տեղադրման վայրում, ծակոտկենությունը և սեղմվելիության բարձր գործակիցը։ Ս.-ի տեքստուրան միատարր է, երբեմն շերտավոր, ստրուկտուրան՝ սովորաբար թելավոր կամ պլաստիկ։ Գույնը դեղին է, կամ տատանվում է գորշից մինչև սև։ Թույլ քայքայված Տորֆը չոր վիճակում ունի փոքր խտություն, ջերմահազորդականության փոքր գործակից և գազակլանման մեծ ունակություն։

Բարձր դիսպերսայնության Տորֆը չորացնելիս առաջանում է մեխանիկական մեծ ամրություն ունեցող խիտ բեկորներ, որոնց ջերմատվությունը, 40% խոնավությամ դեպքում տատանվում է 2650-3120կկալ/կգ սահմաններում։ ՍՍՀՄ-ում տորֆաչահիչների ընդհանուր մակերեսը կազմում է 86,0 մլն հա , իսկ երկրբ. պաշարները՝ 166,4 մլրդ տ։ Տորֆի ոչ մեծ հանքավայրեր կան ՀՍՍՀ Վարդենիսի, Գուգարքի, Ստեփանավանի, Կալինինոյի շրջաններում։

Տորֆաբուժություն[խմբագրել]

Ցեխաբուժության եղանակ։ Տորֆի օգտագործումը բուժիչ նպատակով։ Սովորաբար օգտագործում են սանհիգենային պահանջներին համապատասխանող Տրրֆեր։ Առավել արդյունավետ է բուսական մնացորդների բարձր քայքայվածություն և 42-52C ջերմաստիճան ունեցող տորֆը, որն ունի օրգանական նյութերի բարձր պարունակություն , փոքր ջերմահաղորդականություն, մեծ ջերմունակություն։ Կիրառվում է հիմնականում ապլիկացիայի եղանակով։ Տ.-ը երբեմն զուգակցում են էլեկտրաբուժության հետ

Տորֆահանույթ[խմբագրել]

Տորֆի հանքավայրը մշակելու ժամանակ կատարվող արտադրական պրոցեսների ամբողջություն։ Տ.-ի էքսկավատորային եղանակն ընդգրկում է հում տորֆի արդյունահանումը բացահանքից, տորֆազանգվածի մշակումը և ժապավենաձև փռումը չորացման դաշտում, ֆրեզերայինը՝ հանքակուտակի փխրունացումը ,8-25մմ խորության շերտով։ Հանքավայրի մակերևույթի նախապատրաստումը կատարվում է չորացման ցանցը կառուցելուց և հանքակուտակը նախապես չորացնելուց հետո։ Անկախ հանքակուտակի օգտագործման նպատակից, նրա մակերևույթից հեռացնում են ծառային , իսկ երբեմն էլ ` մամռային բուսականությունը, հանքակուտակի մշակվոզ շերտը 25-40սմ խորությամբ ազատում փայտի ներփակումներից կամ էլ դրանք մանրացնում 8-25 մմ տրամաչափ ֆրակցիաների: Տորֆադաշտի մակերևույթը առուներով և ջրանցքներով բաժանում են որոշակի տեղամասերի, որը նպաստում է գրունտային ջրերի մակարդակի իջեցմանը և հանքակուտակի խոնավության նվազեցմանը մինչև 86-89%: Տորֆի հանքավայրի մակերևույթի նախապատրաստման բոլոր գործողությունները մեքենայացված են :Միջինացված կոնդիցիոն հատկություններով տորֆ ստանալու համար կիրառում են հանքակուտակը խառնող կամ ցամաքուրդային հարստացուցիչ մեքենաներ:ՍՍՀՄ-ում տորֆն արդյունահանում են ֆրեզերային էքսկավատորային և անբացահանք-խորքային եղանակներով:Էքսկավատորայինի նախատիպը էլևատորային եղանակն է,որով մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը արդյունահանվել է մոտ 1.3մլն տ հատակտոր տորֆ:Էլևատորային մեքենաները հում տորֆը տեղափոխում էին բացահանքից, խառնում և կաղապարում աղյուսների ձևով: Չորացման, հավաքման և բարձման գործողությունները կատարվում էին ձեռքով: 20-ական թվականներին մշակվեց տորֆի հիդրավլիկ հանույթի եղանակը: Այն կիրառվեց 1922-ից մինչև 1962-ը:Կոմպլեքսային մեքենայացված էքսկավատորային եղանակն ընդգրկում է` տորֆի արդյունահանումը հանքակուտակից շերեփային հարմարանքով, հում տորֆի վերամշակումը, նրա կաղապարումը և տորֆաղյուսակների փռումը չորացման դաշտում հավաքումն ու պահեստավորումը։ Տորֆի ֆրեզերային հանույթը ՍՍՀՄ-ում զարգացել է 40-ական թթ.։ Այն լրիվ մեքենայացված է և աչքի է ընկնում ավելի նվազ աշխատատարությամբ, մետաղատարությամբ և էներգատարությամբ։ Տորֆամեքենաներով արդյունահանված տորֆը միջին հաշվով շուրջ 6 ամիս պահպանվում է դաշտային դարսակույտերում։ Տորֆի պահպանման և ինքնաբռնկման դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը դարսակույտերի մեկուսացումն է օդից՝ հում տորֆի շերտով, 1975-ից կիրառվում է պոլիմերային փաղանթով մեկուսացումը։ Անբացահանք-խորքային եղանակով արդյունահանում են հատակտոր տորֆ՝ կոմունալ- կենցաղային կարիքների համար։ Տորֆի մեխանիկական վերամշակումը կատարվում է շնեկային, շնեկա-դանակային, պարուրակոնային, կոնային, ջարդիչ, տրորիչ և այլ տիպի բանող մասերով։

Commons-logo.svg