Թթենի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թթենի
Գիտական դասակարգում
Թագավորություն: Բույսեր
Կարգ: Ծածկասերմանի
Դաս: Երկշաքիլ
Կարգ: Գույնզգույն
Ընտանիք: Թթենազգի
Ցեղ: '''Թթենի'''
Լատիներեն անվանում
Morus Vieillot, 1816
Տեսակներ
  • Տես հոդվածը

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 174698
NCBI 3497

Թթենի կամ թթի ծառ (լատիներեն՝ Morus) — ազգը բույսերի ընտանիքր թթային, բաղկացած է 10—16 տեսակի տերևաթափ ծառերից, տարածված է Ասիայի Աֆրիկայի և Հյուսիսային Ամերիկայի տաք, միջին և միջարևադարձային գոտիներում: Թթենին լայն տարածում ունի Հայաստանում և Արցախում, այն նաև աճում է Ռուսաստանում Ուկրաինայում, Ադրբեջանում և Մոլդովայում:

Երիտասարդ տարիներին արագ աճող ծառ է, սակայն աստիճանաբար դանդաղեցնում է աճը և հազվադեպ է աճում 10—15 մետրից ավել: Տերևները հաջորդական են, պարզ, հաճախ բահաձև, հատկապես երիտասարդ թուրմերի վրա, ծայրերից ատամնավոր. Պտուղըբարդ պտուղ, բաղկացած ողնաձողից, աճած շրջծաղկից մսային, 2—3 սմ երկարությամբ, կարմիրից մուգ-մանուշակագույն : Հայաստանում նաև լայն տարածված է սպիտակ տեսակը, ուտելու համար պիտանի՝ որոշ տեսակներ քաղցր են և ունեն հաճելի բուրմունք: Թթենին ապրում է մինչև 200 տարի, հազվադեպ մինչև 300—500 տարի:

Երևանում պտուղը հասունանում է մայիսի կեսերից հունիսի կեսերը, որոշ մուգ սև կարճահասակ տեսակը պտղաբերում է հունիսի կեսերից մինչև օգոստոս: Հասունանում է նաև ավելի սառը կլիմայական գոտիներում՝ օրինակ Սևանա լճի շրջակայքում՝ հ ասունանալով օգոստոս-սեպտեմբերին:

[խմբագրել] Կիրառությունը

Հայաստանում թթենու պտուղը՝ թութը, օգտագործում են որպես թեթև ամառային սնունդ: Պատրաստում են դոշաբ: Հայտնի է «Ղարաբաղի թթի օղին»: Թթենու տերևները մետաքսի թրթուռի սնունդ են հանդիսանում, որի կոկոնից պատրաստում են մետաքս: Ղարաբաղում հայտնի են մետաքսի պատրաստման ձեռներեցներ: Թթենին օգտագործում են երաժշտական գործիքներ պատրաստելիս:

[խմբագրել] Նկարներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով