Կիրճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զիոնի կիրճը Յուտա նահանգում

Կիրճ (շատ լեզուներում` Կոնյոն - իսպ.՝ cañón բառից, «խողովակ, կիրճ»), խորը տեղաբաշխված գետի հովիտ շատ զառիվեր, հաճախ ուղղահայաց լանջերով և նեղ հատակով, սովորաբար ամբողջությամբ զբաղված է լինում գետի հունով:

Ամենամեծ կիրճը երկարությամբ և խորությամբ մեծերից մեկն է Կոլորադո գետի Մեծ կիրճը (անգլ.՝ Grand Canyon) ԱՄՆ-ում (երկարությունը ավելին քան 446 կմ, խորությունը մինչև 1 600 մ):

Պարտնախ գետի կիրճը: Ալպեր

Երկրորդը խորությամբ աշխարհում և ամենամեծը Եվրոպայում, Տարայի կիրճն է Չերնոգորիայում (երկարությունը 82 կմ, խորությունը մինչև 1 300 մ):

Աշխարհում երկրորդ կիրճը և երկարությամբ և լայնությամբ, դա Ֆիշ-Ռիվեր գետի կիրճն է (Նամիբիա, երկարությունը` 161 կմ, լայնությունը` 27 կմ, խորությունը` 550 մ):

Ամենախորը կիրճը աշխարհում համարվում է Կոտուասի կիրճը (Պերու), նրա խորությունը կազմում է 3 535 մետր:

Տես նաև [խմբագրել]

Commons-logo.svg