Արփա
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Արփա | |
|---|---|
| Բնութագիր | |
| Երկարություն | |
| Ջրահոսք | |
| Ակունք | Վարդենիսի աղբյուրներ |
| Գետաբերան | Թափվում է Արաքս գետը, Իրանի սահմանի մոտ |
| Տեղակայում | |
Արփան Հայաստանի գետերից է: Այն սկիզբ է առնում Զանգեզուրի և Վարդենիսի հորդաբուխ աղբյուրներից: Վերին հոսանքում գետը դանդաղահոս է, բայց դեռ չհասած Ջերմուկ առողջարան` դառնում է արագահոս և, ճեղքելով Վարդենիսի լեռնալանջերը, գահավիժում է անտառապատ խոր կիրճը: Ջերմուկից ներքև Արփան հոսում է գալարումներով և իր ընթացքը մերթ արագ, մերթ դանդաղ շարունակում է մինչև Արենի գյուղը: Ստորին հոսանքում Արփան բաժանվում է բազմաթիվ մեծ ու փոքր առուների և ամռան ամիսներին ամբողջովին օգտագործվում է դաշտերն ու այգիները ոռոգելու համար: Արաքսի մեջ է թփվում Նախիջևանի Հանրապետության տարածքում։
Գետի երկարությունը 128 կմ է։
Արփա գետի վերին հոսանքում կառուցվել է Կեչուտի ջրամբարը, որտեղից սկսվում է Արփա–Սևան ջրատար թունելը։
Արտակարգ գրավիչ է Արփա գետի հովիտը իր վերին հոսանքում։ Այստեղ են գտնվում Ջերմուկ առողջարանը ևհամանունջրվեժը։