Վաղարշակ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
|
|
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը։ |
Վաղարշակ I (ծն. և մահվան թթ. անհայտ), Հայոց ավանդական թագավոր։ Հայոց պատմիչները Վաղարշակին համարում են Պարթևաց Արշակունի թագավոր Արշակ Մեծի կամ Միհրդատ I Մեծի (մ.թ.ա.171-138) եղբայրը։ Վերջինիս օգնությամբ 31 տարի գահակալելով Հայաստանում՝ մայրաքաղաքն ու գահանիստը դարձել է Մծբինը։ Մովսես Խորենացին առասպելական Վաղարշակին է վերագրում վարչական, քաղաքական, ռազմական, տնտեսական և մշակութային բազմաթիվ բարենորոգումները։ Վաղարշակի կարգադրությամբ է ասորի քուրմ Մար-Աբաս Կատինան բաբելոնյան աղբյուրների հիման վրա գրել Հայոց Պատմությունը: Վաղարշակի պատմականությունը կասկածի է ենթարկվել XIXդ. 2-իդ կեսից և տակավին մնում է գիտնականների տարակարծությունների ու վեճերի առարկա։ Ուսումնասիրողներից ոմանք Վաղարշակին փորձել են նույնացնել Տրդատ I–ին։