Վռամշապուհ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Վռամշապուհ | |
| Մեծ Հայքի Արքա | |
|---|---|
![]() |
|
| Իշխանություն | 389–414 |
| Նախորդ | Խոսրով Դ |
| Հաջորդող | Շապուհ |
| Տոհմ | Արշակունիներ |
Վռամշապուհ (ծն.թ. անհայտ–414), Հայոց Արշակունի թագավոր 389-ից կամ 400-ից։
Գահակալություն [խմբագրել]
Հաջորդել է եղբորը՝ Խոսրով Դ–ին։ Գահակալել է համեմատաբար խաղաղ ժամանակաշրջանում, հաշտ ու բարեկամական հարաբերություններ պահպանել ինչպես Սասանյան Պարսկաստանի, այնպես էլ Հռոմեական կայսրության հետ։ 404–ից ոչ վաղ մեկնել է Հայկական Միջագետք, հաշտարար–միջնորդի դերով կարգավորել պարսկա-հռոմեական վեճերը։ Այնտեղ էլ նա հայ և ասորի մտավորականներից տեղեկացել է հայկական հին նշանագրերի մասին, որը կարևոր դեր է խաղացել հայ նոր գրերի ստեղծման գործում։ Վռամշապուհը մեծապես աջակցել է Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևին և Մեսրոպ Մաշտոցին՝ հայ նոր գրերի ստեղծման և լուսավորական ձեռնարկումներին։ Վռամշապուհին նաև հաջողվել է միավորել Մեծ Հայքի երկու մասերը:
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը հիմնված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
