Օշին Ա
Օշին Ա | |
---|---|
Իշխանություն | 1308-1320 թթ. |
Ծնվել է՝ | հունվարի 10, 1283 |
Մահացել է՝ | հուլիսի 20, 1320 (37 տարեկան) |
Վախճանի վայր | Դրազարկի վանք, Կիլիկիայի Հայկական Թագավորություն |
Տոհմ | Հեթումյաններ |
գերիշխան | |
Հայր | Լևոն Գ |
Մայր | Կեռան |
Երեխաներ | Լևոն Ե |
Օշին Ա (հունվարի 10, 1283 - հուլիսի 20, 1320, Դրազարկի վանք, Կիլիկիայի Հայկական Թագավորություն), Կիլիկիայի Հայոց թագավոր 1308 թվականից։ Հեթում Բ–ի եղբայրը։ Հաջորդել է Լևոն Դ–ին։ Ազգային ուժերի պահանջով Օշին Ա առժամանակ դադարեցրել է կրոնական վեճերը, զբաղվել երկրի սահմանների ամրապնդմամբ ու շինարարական աշխատանքներով։ Մուսուլմանական պետությունների նոր սպառնալիքի և Հովհաննես XXII պապի ճնշման ներքո՝ Օշին Ա և լատինամետ կաթողիկոս Կոնստանդին Գ Կեսարացին Ադանայի ժողովում ընդունել են կաթոլիկ եկեղեցուն միանալու որոշում։ Սակայն ժողովրդի դիմադրությամբ չի իրագործվել այդ որոշումը։ Օշին Ա -ի արևմտամոլ վարքագիծը սրել է պառակտումները երկրում, թուլացրել կենտրոնական իշխանությունը։ 1318 թվականին Եգիպտոսի սուլթանության զորքերը ներխուժել են Կիլիկիա։ Հայկական զորքերը՝ Կոռիկոսի տեր Օշինի հրամատարությամբ, թշնամուն դուրս են մղել զգալի կորուստների գնով։ Հանկարծամահ եղած Օշին Ա–ին հաջորդել է նրա մանկահասակ որդի Լևոն Ե։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օշին Ա» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 550)։ |
|