Էրատո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էրատո (այլ կիրառումներ)
Էրատո
Մեծ Հայքի Թագուհի
Էրատոն
Իշխանությունմ.թ.ա. 8մ.թ.ա. 5
մ.թ.ա. 21
612
Ծնվել է՝անհայտ
Մահացել է՝անհայտ
Երկիր Հայաստան
ՏոհմԱրտաշեսյան
գերիշխան
ՀայրՏիգրան Գ

Էրատո, Հայոց թագուհի մ.թ.ա. 8-ից 5 թվականներին և մ.թ.ա. 2-ից մ.թ. 1 թվականներին։ Արտաշեսյան արքայատոհմի վերջին գահակալը, Տիգրան Գ-ի դուստրը։ Եղբոր՝ Տիգրան Դ-ի հետ ժառանգեց հոր գահը։ Հռոմի Օգոստոս կայսրը մ.թ.ա. մոտ 5 թ. բռնությամբ Հայոց գահին նստեցրեց Արտավազդ Գ-ին, իսկ Տիգրան Դ-ն և Էրատոն այդ ժամանակ խույս տվեցին դեպի Պարսկաստան և քաղաքական ապաստան գտան այնտեղ։ Հայերն ապստամբեցին և Պարթևստանի Հրահատ Ե արքայի սատարմամբ՝ մ.թ.ա. 2 թ Էրատոն և իր եղբայր Տիգրան Դ-ն վերահաստատեցին Հայոց գահին։ Մ.թ. 1 թ Հայաստան ներխուժած հյուսիսի լեռնականների հետ ընդհարման ժամանակ Տիգրան Դ զոհվեց։ Էրատոն հրաժարվեց թագավորելուց։ Հռոմից դժգոհ հայ ավագանին մ.թ. մոտ 6 թ վերստին գահին նստեցրեց Էրատոյին, որը, սակայն, մ.թ. 12-ին գահազրկվեց։ Էրատոյի և Տիգրան Դ-ի անունով պահպանվել են պղնձե դրամներ[1]։

Տիգրան Դ-ի օգնական մ. թ. ա. 8-ից մ. թ. ա. 1-ը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ. թ. ա. 8-ից 5-ը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հելլենիստական սովորույթների համաձայն Էրատոն ամուսնանում է Տիգրանի հետ։ Մ. թ. ա. 8 թ.-ին մահանում է նրա հայր Տիգրան Գ-ն, իսկ Տիգրան Դ-ն դառնում է Հայոց թագավոր։ Էրատոն նրան օգնում էր տարբեր հարցերում։ Թեև նրանց թագավորներ է դարձնում Օգոսստոս Օկտավիանոսը, նրանք դաշնակցում էին Պարթևստանի հետ և շարունակում էին հակահռոմեական քաղաքականությունը։

Նրանց դուստրը հետագայում ամուսնանում է Վիրքի թագավորի՝ Փարսման I-ի հետ։ Նրանք ունենում են երեք որդի` Միհրդատ I Իբերացի, Ռադամիստուս և Ամազասպուս (Ամազասպաս), որոնք հայտնի են Հռոմում գտնված հունարեն արձանագրությունից։

Հռոմը և Պարթևստանը անընդհատ մրցակցում էին, թե ում հետ Մեծ Հայքը պետք է դաշնակցեր։ Հռոմին դուր չէր գալիս, որ Մեծ Հայքը դաշնակցում էր Պարթևստանի հետ։ Պարթևստանը, վախենալով Հռոմի սպառնալիքներից՝ սկսել լայնածավալ պատերազմ, որոշում է խզել Մեծ Հայքի հետ դաշնակցությունը։ Այդպիսով՝ Հռոմը որոշում է չպատերազմել Պարթևստանի հետ, և Պարթև իշխանները հանգստանում են։

Ֆեստուս Ռուփուսը պատմում է, որ Տիգրան Մեծ Դ-ն և Էրատոն մեծ հույսեր էին ներշնչում։ Նա նաև շեշտում է, որ Մեծ Հայքը Տիգրան Մեծ Դ-ի և Էրատոյի ժամանակ շատ հզոր էր։

Տիգրան Դ-ի և Էրատոի հեռացումը, Արտավազդ Գ-ի գահ գալը, Մ. թ. ա. 5 թ.[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդված՝ Արտավազդ Գ

Մ. թ. ա. 5-ին, վախեցած Տիգրան Դ-ի և Էրատո-ի իշխանությունից, Օգոստոս Օկտավիանոսը հեռացրեց նրանց և թագադրեց Արտավազդ Գ-ին։ Արտավազդը վարում էր հռոմամետ քաղաքականություն՝ չէր հետևում հին հայկական սովորույթներին։ Նրա իշխանության ժամանակ Մեծ Հայքը ապրում էր ոչ լավ տարիներ։ Մ. թ. ա. 2 թ.-ին դժգոհ ժողովուրդը բողոքում է Արտավազդի դեմ։ Օգտվելով հնարավորությունից՝ Տրգրան Դ-ն և Էրատոն բարձրանում են գահ, իսկ Արտավազդը հեռանում է։ Օկտավիանոսի ծրագիրը ձախողվեց։


Մ. թ. ա. 2-ից Մ. թ. 1-ը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ. թ. ա. 2-ից հետո Տիգրանը և Էրատոն վերադարձան։ Նրանք շարունակեցին վարել նրանց քաղաքականությունը, բայց հյուսիսից ներխուժած քոչվոր ցեղերը սկսեցին անընդհատ հարձակվել Մեծ Հայքի վրա։ Այդպիսի պատերազմերից մեկի ժամանակ Տիգրան Դ-ն մահացավ։ Էրատոն հրաժարվեց գահից։ Այսպիսով՝ ավարտվեց Արտաշեսյանների իշխանությունը Մեծ Հայքում։

Տիգրան Ե և Էրատո[խմբագրել | խմբագրել կոդը]

6 թ. Օգոստոսը վերանայեց իր արտաքին քաղաքականությունը և հերոսական թագավոր Տիգրան Ե-ին նշանակեց որպես Հայաստանի թագավոր։ Տիգրան Ե-ն կապված էր Արտաշեսյան արքայատոհմի հետ, քանի որ նրա մոր տատը եղել էր հայ արքայադուստր, որը, հնարավոր է, եղել է Արտավազդ Բ-ի դուստրը և ամուսնացել Կապադովկիայի արքայի հետ։

6 թ.-ին Տիգրան Ե-ն դարձավ հայոց թագավոր։ Նրա գահակալությունից դժգոհ՝ հայ ազնվականները ապստամբեցին Տիգրան Ե-ի դեմ։ Նույն հայ ազնվականները վերականգնեցին Էրատոյին` վերադարձնելով հայկական գահը։ Էրատոն ցանկանում էր համագործակցել Հռոմի հետ՝ ամուսնանալով Տիգրան Ե-ի հետ։

Հետագայում Էրատոյի ճակատագիրը անհայտ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՏԻԳՐԱՆ Դ ԵՎ ԷՐԱՏՈ». www.ankakh.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 16-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 89