Երվանդ Բ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երվանդ Բ
Երվանդ Բ Երվանդունի
Orontes II.jpg
Մեծն Հայք
Իշխանություն մ.թ.ա. 404մ.թ.ա. 360
Հաջորդող Երվանդ Գ
Ուղեկից Հռոդոգունե
Տոհմ Երվանդունի
Հայր Արտաշիր


Երվանդ Բ (ծն.թ. անհայտ– մ.թ.ա. մոտ 344), Հայաստանի սատրապ։ Սերել է Դարեհ I Մեծ Աքեմենյանների զինակից Հիդարնեսից, որը մ.թ.ա.VIդ. խնամիացել էր Երվանդունի արքայատան հետ։ Ամուսնացել է Աքեմենյան Արտաքսերքսես թագավոր դստեր՝ Հռոդոգունեի հետ։ Ըստ Քսենոփոնի, Երվանդի օրոք Հայաստանի սատրապությունն ընդգրկել է գրեթե ամբողջ Հայկական լեռնաշխարհը։ Մ.թ.ա. 386–ից հետո Երվանդը Փոքր Ասիայում վարել է տարբեր պաշտոններ, գլխավորել նրա սատրապների ապստամբությունը Արտաքսերքսես II–ի դեմ։ Ապստամբության ճնշումից հետո Երվանդը կրկին հպատակել է Արտաքսերքսեսին և ճանաչվել Միսիայի սատրապ։ Աթենքում գտնված արձանագրությունները վկայում են, որ Երվանդը ի վերջո, հանգրվանել է Հունաստանում և, հավանորեն, մահացել այնտեղ։

Արևմտյան Հայաստանի Սատրապ Տիրիվազը (386-380 մ.թ.ա.)

Աղբյուրներ[խմբագրել]

History of Armenia, E. L. Danielyan, A. A. Melkonyan, Yerevan, 2008, Zangak Publishing, ISBN 978-99941-1-425-2