Արտաքսերքսես I

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արտաքսերքսես I, Աքեմեյան հարստության թագավոր Իրանում: Գահակալել է մ.թ.ա. 465-424-ին, հոր` Քսերքսես թագավորի, և ավագ եղբոր` գահաժառանգ Դարեհի, պալատական դավադրությամբ սպանվելուց հետո: 465-462-ին պատերազմել է թագապահանջ եղբոր` Վստասպի, դեմ և, հաղթելով նրան, միանձնյա իշխել: Շարունակել է պատերազմը Հունաստանի դեմ, 454-ին Նեղոսի գետաբերանում խորտակել աթենական նավատորմիղը: Սակայն 449-ին Սալամինի ճակատամարտում պարտվել է և ճանաչել Փոքր Ասիայի հունական քաղաքների անկախությունը: Թաղվել է Նակշ-ի-Ռուստեմում:


Օգտագործված աղբյուներ

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան

Ծանոթագրություններ և նշումներ