Կոստանդին Բ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոստանդին Բ թագավորի դրամը

Կոստանդին Բ (ծն. և մահվան թթ. անհայտ), Հայոց թագավոր Կիլիկիայում 1298-1299- ին։ Լևոն Գ– ի որդին։ Գահակալել եղբորը՝ բռնակալ Սմբատին տապալելուց հետո։ Ավագ եղբոր՝ Հեթում Բ–ի դեմ կռվում պարտվելով, Կոստանդինը ձերբակալվել և աքսորվել է Կոստանդնուպոլիս, որտեղ և մահացել է։ Կոստանդնի անունով և պատկերով դրվագվել են ոսկե, արծաթե և պղնձե դրամներ։