Կլոդ Մութաֆյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլոդ-Արմեն Մութաֆյան
ֆր.՝ Claude Mutafian
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 27, 1942(1942-07-27)[1] (81 տարեկան)
ԾննդավայրԿլամար
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԱզգությունՀայ
ԿրթությունՓարիզի համալսարան, Փարիզ 1 Պանթեոն-Սորբոն համալսարան (2002) և Բարձրագույն նորմալ դպրոց (1966)[2]
Գիտական աստիճանagrégation de mathématiques?[2] (1965)
Ազդել էմաթեմատիկոս,
պատմաբան,
հայագետ
ԵրկերՀանրահաշվական հավասարումներ և Գալուայի տեսություն, Atlas historique de l'Arménie?, La Cilicie au carrefour des empires? և La Saga des Arméniens de l'Ararat aux Carpates?
Մասնագիտությունպատմաբան, հայագետ, մաթեմատիկոս և համալսարանի դասախոս
ԱշխատավայրUniversité Sorbonne Paris Nord?, Փարիզի հարավային համալսարան, Փրինսթոնի համալսարան և Հավանայի համալսարան
Ծնողներհայր՝ Զարեհ Մութաֆյան
Պարգևներ և
մրցանակներ
ԵՊՀ պատվավոր դոկտոր (1995)
ԱնդամությունՀՀ ԳԱԱ[3]
 Claude Mutafian Վիքիպահեստում

Կլոդ Մութաֆյան (հուլիսի 27, 1942(1942-07-27)[1], Կլամար), ֆրանսահայ մաթեմատիկոս, պատմաբան, հայագետ, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ[4], Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտոր, Սորբոնի համալսարանի պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլոդ-Արմեն Մութաֆյանը ծնվել է 1942 թվականին՝ 1915 թվականի ցեղասպանությունից մազապուրծ ծնողների ընտանիքում։ Հայրը ֆրանսահայ նկարիչ Զարեհ Մութաֆյանն է։

Ավարտել է Փարիզի հարավային համալսարանը՝ մաթեմատիկա մասնագիտությամբ (1965), սովորել Փարիզի մանկավարժական ինստիտուտում (1962–1966), ստացել բյուզանդագիտության խորացված ուսուցման դիպլոմ Սորբոնի համալսարանում (1993)[5]։ 2002 թ. Փարիզ 1 Պանթէոն-Սորբոն համալսարանում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Հայկական դիվանագիտությունը խաչակրաց արշավանքների ժամանակաշրջանում» թեմայով[6]։

Կիլիկիայի Հայոց թագավորության պատմության և մշակույթի վերաբերյալ բազմաթիվ ֆրանսերէն աշխատությունների հեղինակ է։ 1988 թվականին լույս է տեսել «Կիլիկյան կայսրությունների խաչմերուկներում» երկհատոր աշխատությունը, թարգմանվել նաև հայերեն[7], իսկ 2002 թվականին՝ «Կիլիկիայի հայկական թագավորությունը, 12րդ-14րդ դդ.» ("Le Royaume Arménien de Cilicie, XIIe-XIVe siècle") աշխատութիւնը։ 2010 թվականին լույս է տեսել «Հայաստանի 12 մայրաքաղաքները» («Les douze capitales d’Arménie») ֆրանսերեն գիրքը (խմբագիրներ՝ Կլոդ-Արմեն Մութաֆյան, Պատրիկ Տոնապետյան)[8], իսկ 2012 թվականին՝ Կլոդ-Արմեն Մութաֆյանի «Լևանտյան Հայաստան» աշխատությունը[9][10]։

Կլոդ-Արմեն Մութաֆյանը երեք մեծ ցուցահանդես է կազմակերպել

  • «Կիլիկիայի հայոց թագավորությունը»՝ Սորբոնի մատուռ (1993)
  • «Հռոմ-Հայաստան»՝ Վատիկան, Սիքստինյան սրահ (1998)
  • «Գրի մոգականությունը»՝ Մարսել (2007)

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Babelio (ֆր.) — 2007.
  2. 2,0 2,1 http://www.acam-france.org/
  3. https://www.sci.am/membersview.php?id=200&d=&l=&langid=2
  4. «Արմեն-Կլոդ Մութաֆյան. «Հայ լինելը ճակատագիր է»».
  5. Գիտությունների ազգային ակադեմիա
  6. «Հայերը և Երուսաղեմը» զեկուցումն անդրադառնում է մասնավորապես Երուսաղեմում հայոց ներկայության պատմական արմատներին
  7. «Պետք է այնպես անենք, որ Հայոց պատմությունը միջազգային պատմության մեջ տեղ գտնի». Կլոդ- Արմեն Մութաֆյան
  8. 12-ից ավելի մայրաքաղաքներ՝ «Հայաստանի 12 մայրաքաղաքները» գրքում
  9. Լույս է տեսել Արմեն Կլոդ Մութաֆյանի «Լևանտյան Հայաստան» աշխատությունը
  10. «Լույս է տեսել Արմեն Կլոդ Մութաֆյանի «Լևանտյան Հայաստան»/L'Arménie du Levant (XIe-XIVe siècle) գրքի շնորհանդեսը». Վերցված է 2014 թ․ հուլիսի 22-ին.
  11. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլոդ Մութաֆյան» հոդվածին։