Սիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նախկին մայրաքաղաք
Սիս
Siscapital.jpg
Սսի ամրոց
37°27′02.52″ հս. լ. 35°48′44.45″ ավ. ե. / 37.4507° հս. լ. 35.812347° աե. ե.
Երկիր Կիլիկիայի Հայկական Թագավորություն
Հիմնադրված է մ.թ.ա. 3000 թ.
Տվյալ կարգավիճակում 1173 թ.-ից
Պաշտոնական լեզու Հայերեն
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն Սսեցի
##Սիս (Երկիր)
Red pog.png

Սիս, քաղաք Դաշտային Կիլիկիայում։

Բովանդակություն

[խմբագրել] Մինչև մայրաքաղաք

Կիլիկիայի Թորոս Ա իշխանապետը գահակալման սկզբին տեղի հայերի աջակցությամբ բյուզանդական տիրապետությունից ազատագրել է Սիսը և Մոտակայքում հիմնել Դրազարկի վանքը, որն այնուհետև դարձել է նաև Ռուբինյանների դամբարան։ 1114–ի նոյեմբերի 13–ի երկրաշարժից խիստ տուժել է նաև Սիսը, զոհվել են բազմաթիվ բնակիչներ։

[խմբագրել] Սիսը մայրաքաղաք

Մլեհ իշխանապետը վերակառուցել է Սիսը և 1173–ին այն հռչակել է Կիլիկյան Հայաստանի մայրաքաղաք։ Սիսը հիմնովին վերակառուցել, պարսպատել, արքունի ապարանքով, աշխարհիկ ու կրոնական շենքերով, պարտեզ–զբոսարաններով ու ծաղկանոցներով ճոխացրել է Լևոն Բ Մեծագործը։

[խմբագրել] Շինությունները

Շինարարական աշխատանքները Սիսում շարունակվել է նաև Հեթում Ա թագավորի և նրա հաջորդների ժամանակ։ Հայ պատմիչներն առաձնապես գովեստով են խոսում քաղաքի հյուսիսային թաղամասում Հեթում Ա–ի հիմնադրած նոր ապարանքի ու դրա ճոխ քանդակների մասին։ Բոլորաձև հորինվածքով Դարպաս–ապարանքը կերտվել է սրբատաշ խոշոր քարերով, մարմարյա սև սյունաշարով։ Հզոր աշտարակներով եռապարիսպ, եռադարպաս բերդը բաժանած է երեք մասի, որոնք միմյանց կապվում են քարակերտ ուղիներով։ Բերդի հարավային կողմում ներքնաբերդն է կամ բուն դղյանը, ուր վտանգի ժամանակ պատսպարվել է արքունիքը։ Սիսը ունեցել է մի քանի տասնյակ եկեղեցիներ ու վանքեր։ Հին եպիսկոպոսարանը և նրա եռախորան Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին գտնվում էին քաղաքի հարավային ծայրամասում։ Հռոմկլայի գրավումից հետո այն դարձել է Հայոց ընդհանրական կաթողիկոսության, այնուհետև՝ Կիլիկիայի Հայոց կաթողիկոսության աթոռանիստ կենտրոնը։ Սսի բարեգործական հիմնարկներից հայտնի էր Զապել թագուհու հիվանդանոցը, որի հիմնադրման մասին մարմարե քարի վրա պահպանվել է թագուհու արձանագրությունը։ Սիսը եղել է համահայկական մշակույթի խոշորագույն կենտրոն, որտեղ արքունիքի ընտրությամբ և պետական ռոճիկով գործող առաջնակարգ մտավորականները հավաքել, ուսումնասիրել, բազմացրել և կորստից փրկել են բազմահազար հին ձեռագրեր գիտական ու գրական արժեքավոր երկեր։ Սիսի ընտիր ձեռագրերը հիմնականում պահվել են արքունի մատենադարանում։ Սիսը հռչակվել է մասնագիտացված բարձրագույն դպրոցներով, որոնցից մեծահամբավը եղել է Ներսես Լամբրոնացու հիմնադրած աշխարհիկ համալսարանը։

[խմբագրել] Սսի անկումը

1266-ի օգոստոսին Եգիպտոսի Բիբարս սուլթանը խոշոր ուժերով ներխուժել է Կիլիկիա, պաշարել Սիսը, բայց չկարողանալով գրավել բերդը, ավերել և հրկիզել է քաղաքը, կողոպտել հարստությունները։ 1270–ական թթ. քաղաքը վերաշինվել է, ամրացրել են պարիսպները։ 1275–ին Եգիպտոսի սուլթանության զորքերը կրկին փորձել են գրավել Սիսը, սակայն քաղաքի պարիսպների մոտ հայկական զորաբանակը՝ Սմբատ Սպարապետի առաջնորդությամբ, ջախջախել և ետ է շպրտել նրանց։ Այնուհետև շուրջ մեկ դար Սիսը ապրել է համեմատաբար խաղաղ կյանքով։ Եգիպտոսի սուլթանության 60 հազարանոց զորաբանակը վերստին պաշարել է Սիսը 1369–ին։ Հրդեհի ճարակ դարձնելով և կողոպտելով քաղաքը՝ թշնամին այնուամենայնիվ, հարկադրված է եղել թողնել բերդի գրավումը ր նահանջել։ Օգտվելով Կիլիկյան Հայաստանում պետական իշխանության թուլացումից ու ներքին երկպառակտությունից՝ Եգիպտոսի սուլթան Մելիք Աշրաֆը 1375–ին պաշարել և գրավել է բերդը, ձերբակալել է թագավորին ու մի շարք իշխաններին։ Սիսի անկումը հայ պատմիչները գնահատել են որպես հայկական պետականության կորուստ։ Սաստկացող բռնությունների պայմաններում շատ սսեցիներ գաղթել են օտար երկրներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով