Հռիփսիմե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հռիփսիմե

Սուրբ Հռիփսիմեն
Ծնունդ Հռոմեական կայսրություն Հռոմեական կայսրություն Հռոմ
Վախճան 301, Մեծ Հայք Մեծ Հայք Վաղարշապատ
Եկեղեցի(ներ) Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի, Կաթոլիկ, Եթովպիայի Ուղղափառ եկեղեցիներ
Հիշատակության օր Սեպտեմբերի 29 (Կաթոլիկ եկեղեցի)
Սեպտեմբերի 30 (Ուղղափառ եկեղեցի)
Հունիսի 4 (Հայ Առաքելական Եկեղեցի)
Հոկտեմբերի 9 (Եթովպական Ուղղափառ եկեղեցի)

Հռիփսիմե, (ծ.թ. անհտ.- 301), քրիստոնյա նահատակ կույս, սուրբ: Ըստ ավանդ. պատմության՝ 37 քրիստոնյա ազնվազարմ կանայք Հռիփսիմեի գլխավորությամբ, խուսափելով Հռոմի Դիոկղետիանոս կայսեր (284-305) հալածանքներից, փախել են Մեծ Հայք և զբաղվել քրիստոնեական քարոզչությամբ: Վաղարշապատում սրատվել են Հայոց թագավոր Տրդատ Գ Մեծի հրամանով: Դեպքից 9 օր անց բանտից ազատված Գրիգոր Ա Լուսավորիչը թաղելով նահատակներին, Վաղարշապատի հյուսիս-արևելյան կողմում կառուցել է Հռիփսիմյանց Վկայարանը կամ Հանգստարանը (տես Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի), որի շինաքարերը «մեղքերը քավող» Տրդատը բերել է Մասիս սարից: Գրիգոր Լուսավորիչը Հռիփսիմեին և մյուս նահատակներին դասել է սրբերի կարգը, իսկ նրանց հիշատակի օրը մտցրել եկեղեցու տոնացույցում: Ստեփանոս Օրբելյանը գրում է, որ մինչև 13-րդ դար կաթողիկոսարանում պահվում էին Հռիփսիմեի մասունքները, որոնք Հռոմկլայի գրավման ժամանակ (1292) մամլուքները տարել են Եգիպտոս՝ որպես ավար: Հռիփսիմեի գերեզմանը գտնվում է համանուն տաճարում:

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png