Անարզաբա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

37° հս. լ. 35° ավ. ե. / 37.256° հս. լ. 35.9° աե. ե.

Անարզաբայի ավերակները

Անարզաբա , (Անազարբա, Անավարզա, լատ.՝ Anazarbus), ամրոց և քաղաք Կիլիկիայի Հայկական Թագավորությունում, ներկայումս Թուրքիայի տարածքում Անավարզա գյուղն է:

Աշխարհագրական դիրք [խմբագրել]

Անարզաբան գտնվել է Դաշտային Կիլիկիայում, Սիս քաղաքից մոտ. 25 կմ հարավ-արևելք, Սաուրան և Սիս գետերի միջև ընկած հարթավայրում: Ամրոցը կառուցված էր մոտ 200 մ բարձրությամբ ժայռաբլրի վրա և երեք կողմից անմատչելի էր: Ամրոցի արևմտյան ստորոտին տարածվում էր բուն քաղաքը:

Պատմություն [խմբագրել]

Անվան հետ կապված ստույգ տվյալներ չկան, ենթադրաբար ունի սեմական ծագում և արաբերեն նշանակում է դեղին աղբյուր (այն զարբա): Հիմնադրման ժամանակը նույնպես հայտնի չէ: Բարգավաճել է Հռոմեական կայսրության օրոք և Օկտավիանոս Օգոստոս կայսեր պատվին կոչվել է Կեսարիա Անազարբյան կամ Դիոկեսարիա:

3-րդ դարում եղել է Կիլիկիայի գլխավոր քաղաքը: Մի քանի անգամ ավերվել է երկրաշարժերից ու վերաշինվել: Հուստինիանոս Ա կայսեր օրոք կատարված վերաշինությունից հետո կոչվել է Հուստինիանուպոլիս և Բյուզանդական Հայաստանի հետ մտել է Բյուզանդական կայսրության մեջ:

Նշանավոր դեպքերից է Անարզաբայի պաշտպանությունը, 1137 թ., երբ քաղաքում կենտրոնացած հայկական ուժերը 35 օր ինքնապաշտպանական մարտեր են մղել Բյուզանդական մեծաքանակ զորքի դեմ:

1909 թ. Ադանայի կոտորածի ժամանակ սպանվում են նաև Անարզաբայի բնակչությունը:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը հիմնված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png