Ռուբեն Բ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռուբեն Բ (ծն.թ.անհայտ–1169), Կիլիկիայի Հայոց իշխան 1169–ին։ Ռուբինյանների ազգատոհմից։ Հաջորդել է հորը՝ Թորոս Բ–ին։ Ռուբենի անչափասահության պատճառով երկիրը ղեկավարում էր Թովմաս պայլը։ Սակայն նույն թվականին գահը բռնագրավել է Թորոս Բ–ի եղբայր Մլեհը։ Թովմաս պայլը Ռուբենին փախցրել է Հռոմկլա, որտեղ շուտով մահացել է։