Թորոս Բ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թորոս Բ Կիլիկիայի հայկական թագավորության իշխան (1145-1169): Երբ 1137թ.-ն հայոց Լևոն Ա իշխանը իր ընտանիքով գերվեց Բյուզանդիայի կողմից, հայոց իշխանությունը գլխատվեց: Սակայն նրա որդի՝ ապագա Թորոս Բ իշխանը կարողանում է փախչել գերությունից: Վերադառնալով Կիլիկիա, գլխավորում է ազատագրական շարժումը` վրեժ լուծելով Բյուզանդիայից: Թորոս Բ-ին հաջողվեց հաղթական ավարտին հասցնել հայ-բյուզանդական հակամարտությունը` դնելով ամուր իշխանության հիմքերը: