Արգիշտի Բ
Արգիշտի Բ (ծ. թ. անհայտ - մ.թ.ա. մոտ 680) — Ուրարտու պետության թագավոր մ.թ.ա. 714-ից։ Ռուսա Ա-ի որդին և հաջորդը։
Ամրապնդել է կենտրոնական իշխանությունը, վերացրել Ասորեստանի Սարգոն II թագավորի ավերիչ արշավանքի (մ.թ.ա. 714) հետևանքները, հզորացրել բանակը։ Արգիշտի Բ-ի օրոք տերության արևելյան սահմանները հասել են մինչև Կասպից ծով, որի վկայությունն է Արտավետ (Արտաբիլ) քաղաքի մոտ, Սավալան լեռան լանջին պահպանված նրա արձանագրությունը։ Վասպուրականի Արճեշ քաղաքի մոտ թողած արձանագրությունում Արգիշտի Բ-ն հիշատակում է քաղաքի, արհեստական լճի և ջրանցքի կառուցման մասին։ մ.թ.ա. 681-ին նրա մոտ ապաստանել են Ասորեստանի Սինախերիբ (Սենեքերիմ) թագավորի հայրասպան որդիներ Ադրամելիքն ու Շարաշարան (Սանասար)։
Արգիշտի Բ-ն կազմակերպել է մարզական խաղեր, անձամբ մասնակցել մրցումներին։[1]
[խմբագրել] Գրականություն
- Б. Б. Пиотровский, Ванское царство (Урарту), М., 1959.
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ (2005) Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, էջ 155-156.
[խմբագրել] Տես նաև
| Նախորդող Ռուսա Ա |
Ուրարտական արքա Արգիշտի Բ մ.թ.ա. 714-685 |
Հաջորդող Ռուսա Բ |
