Կոստանդին Ա

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոստանդին Ա Ռուբինյան (ծն.թ.անհայտ–1100), Կիլիկիայի Հայոց իշխան 1095–ից։ Ռուբեն Ա–ի որդին և հաջորդը։ Սելջուկյան թուրքերից ու բյուզանդացիներից ազատագրեց Կիլիկիայի մի շարք գավառներ, 1098–ին՝ Լեռնային Կիլիկիայում ռազմական կարևորություն ունեցող Վահկա բերդը և դարձրեց իշխանանիստ։ Օգնեց խաչակիր ասպետներին Անտիոքի, Եդեսիայի և Երուսաղեմի գրավման ժամանակ, որի համար ստացավ դքսի և մարկիզի տիտղոսներ։ Դստերը կնության տվեց Եդեսիայի դուքս Ժոսլինին և փոխօգնության դաշինք հաստատեց նրա հետ։ Կոստանդինի շիրիմն ամփոփվել է Կաստալոն վանքում։


Աղբյուրներ, նշումներ և հղումներ
  1. Հայկական Սովետական Հանրագիտարան

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով