Խոսրով Դ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոսրով Դ
Մեծ Հայքի Արքա
Իշխանություն 385–388, 414–415 թթ.
Հաջորդող Վռամշապուհ, Շապուհ Պարսիկ
Տոհմ Արշակունիներ


Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Խոսրով (այլ կիրառումներ)

Խոսրով Դ (ծն. թ. անհտ. - մոտ 415), Մեծ Հայքի Արշակունի թագավոր 385 - 388 թթ.-ին և 414 թ.-ից։ Արշակ Գ թագավորի խնամակալ Մանվել Մամիկոնյանի մահից հետո, հայ նախարարների պահանջով, Պարսից Շապուհ III արքան Հայոց գահին դրեց պատանի Խոսրովին՝ նրան կնության տալով իր քույր Զրվանդուխտին և խնամակալ կարգելով պարսիկ իշխան Զիկին։

Արշակ Գ դիմեց կայսր Թեոդոսիոս I Մեծի օգնությանը՝ իր գահակալական իրավունքը վերականգնելու համար։ Սակայն Թեոդոսիոսը և Շապուհը Հայաստանը բաժանեցին (387) միմյանց միջև. պարսկական մասում (ըստ Պրոկոպիոս Կեսարացու՝ մոտ 80%-ը) իշխեց Խոսրովը, , հռոմեականում (մոտ 20%-ը)՝ Արշակ Գ։ Շապուհ III-ի մահից (388) հետո Պարսից արքունիքը Խոսրովին կանչեց Տիզբոն և Հայոց պետական միասնությունը վերականգնելու ամբաստանությամբ բանտարկեց Անհուշ բերդում։ Խոսրովը բանտից ազատվեց և երկրորդ անգամ գահ բարձրացավ Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևի միջնորդությամբ՝ իր եղբայր Վռամշապուհ թագավորի մահից հետո։