Արտաքսերքսես II

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտաքսերքսես II
Դիմանկար
Ծնվել էմ. թ. ա. 436
Մահացել էմ. թ. ա. 358
Մահվան վայրՊերսեպոլիս, Kenareh Rural District, Կենտրոնական բախշ, Մարրվդադտի, Ֆարս, Իրան
ԳերեզմանՊերսեպոլիս
ԿրոնԶրադաշտականություն
Մասնագիտությունթագավոր
ԱմուսինՍտատեիրա
Ծնողներհայր՝ Դարեհ II[1][2], մայր՝ Պարիսատիս[1][2]
Զբաղեցրած պաշտոններՓարավոն
ԵրեխաներԱրտաքսերքսես III[1], Հռոդոգունե, Atossa?, Արսամես, Apama? և Amestris?
 Artaxerxes II Վիքիպահեստում

Արտաքսերքսես II, Աքեմեյան հարստության թագավոր Իրանում։ Իշխել է մ.թ.ա. 404-358 թթ.-ին, հաջորդել հորը՝ Դարեհ II -ին։ Գահակալական կռիվներում 401 թ.-ին հաղթել է եղբորը՝ Փոքր Ասիայի կուսակալ Կյուրոսին, որին օգնության եկած 10000 հույն վարձականները հարկադրաբար նահանջել են Հայաստանի վրայով։ 394 թ.-ին Կնիդոս կղզու մոտ ջախջախել է սպարտական նավատորմիղը, այնուհետև Սպարտայի հետ պատերազմել Աթենքի դեմ, Անտալկիդասի պայմանագրով (387-386) վերստին տիրել է Փոքր Ասիայի հունական քաղաքներին, քանդել հունական քաղաքական միությունները։ Այնուհանդերձ նա չի վերականգնել Աքեմենյան պետության հզորությունը։ Կառավարման վերջին շրջանում հսկայական ջանքեր է վատնել նվաճված ցեղերին ու սատրապություններին հնազանդ պահելու համար։ Հայաստանի սատրապ Երվանդ Բ ամուսնացած է եղել նրա դուստր Հռոդոգունեի հետ, որի համար հետագա Երվանդունիները իրենց համարել են Աքեմենյանների շառավիղ։ Սպանվել է դավադրությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտաքսերքսես II» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 147