Կյուրոս Կրտսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կյուրոս Կրտսեր (ծն. թ. անհտ. - մ. թ. ա. 401), պարսից արքա Դարեհ II-ի կրտսեր որդին է։ 408-ից՝ փոքրասիական սատրապությունների (Լիդիա, Մեծ Փռյուգիա, Կապադովկիա) փոխարքան էր։ Հոր մահից (404) հետո ապստամբել է թագավոր հռչակված եղբոր՝ Արտաքսերքսես II-ի դեմ գահին տիրելու նպատակով։ 401-ին Սարդես քաղաքից, բազմահազարանոց զորքով (այդ թվում՝ 10 հզ. հույն վարձկաններ) արշավել է եղբոր դեմ, սակայն Բաբելոնի մոտ, Կունաքսա վայրում, պարտություն է կրել և սպանվել։

Կյուրոսին օժանդակած 10 հզ. հույները Հայաստանի վրայով դուրս են եկել Սև ծով և մեկնել հայրենիք։ Այս դեպքերը մանրամասն շարադրված են Քսենոփոնի «Անաբասիս» երկում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png