Պարթևստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պարթևաստանից)
ParthianHorseman.jpg

Պարթևստան (Պարթևական թագավորություն կամ Պարթևական տերություն, պարսկերեն` پارتھا, կարդ.` Փառթհա), Կասպից ծովի հարավային և հարավ-արևելյան շրջաններում մ.թ.ա. 250թ. առաջացած պետություն, որի բնիկ ժողովուրդը` պարթևները մ.թ.ա. 3-2դդ. ընթացքում կարողացան իրենց տիրապետությանը ենթարկել Հնդկաստանից մինչև Միջագետք ընկած ընդարձակ տարածքները: Թուլանալով Հռոմեական տերության հետ վարվող անընդմեջ պատերազմների ընթացքում՝ դադարել է գոյություն ունենալուց մ.թ. 220-ական թթ.` ընկնելով իրենց հպատակ պարսիկների ապստամբության արդյունքում: Պարթևստանն իր գոյության ընթացքում կառավարվում էր Արշակունի հարստության կողմից, որի մի ճյուղավորումը մ.թ. I դարում հաստատվում է նաև Հայոց գահի վրա:

Parthia 001ad.jpg

Տես նաև [խմբագրել]