Տիգրան Ե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տիգրան Ե (ծն.թ. անհայտ - 36), Հայոց թագավոր 6–ին։ Հրեաստանի թագավոր Հերովդես I–ի որդի Ալեքսանդրի և Կապադովկիայի Արքելառոս թագավորի դուստր Գլափյուրայի զավակը։ Տիգրան Ե–ին Հայոց արքա է հռչակել Օգոստոս Օկտավիանոս կայսրը՝ ապստամբության ժամանակ սպանված հռոմեական դրածո Արտավազդ Դ–ի փոխարեն։ Սակայն հայ ժողովուրդն ապստասմբել է և կրկին գահ է բարձրացրել Էրատոյին։ Գահազրկված Տիգրան Ե-ն փախել է Հռոմ, որտեղ 36–ին գլխատվել է Տիբերիոս կայսեր հրամանով։ Տիգրան Ե–ի անունով պահպանվել են պղնձյա դրամներ, որոնց մի երեսին նա պատկերված է հայկական ավանդական թագով, իսկ հակառակ երեսին՝ մարտակառքով, ձեռքին դափնեճյուղ։

Օգտագործված աղբյուրներ

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան

Ծանոթագրություններ և նշումներ