Մծբին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Mar Jacob Church, Nisibis.jpg
Map of Historical Armenia Britannica.gif

Մծբին (աքադերեն՝ Naṣibina; լատիներեն՝ Nisibis; ասորերեն՝ ܢܨܝܒܝܢ, Niṣībīn; քրդերեն՝ Nisêbîn), քաղաք Թուրքիայի հարավ-արևելքում: Հնում՝ Վերին Միջագետքի կամ Արվաստանի մայրաքաղաքը, հետագայում ընդգրկվել է Հայկական Միջագետքի կազմում: Գտնվում է Տիգրիս գետից 100 կմ դեպի արևմուտք: Հանդիսանում է արևելյան քրիստոնեության կենտրոններից մեկը, Եփրեմ Ասորու ծննդավայրն է: Պարթևաստանի, այնուհետև՝ Սասանյան Իրանի և Հռոմի հարաբերությունների միջև հսկայական դեր խաղացած ռազմավարական կետ: 364թ. անցել էր Սասանյան Իրանին և պարսկա-հռոմեական բոլոր հետագա պատերազմներում պարսիկների համար իբրև հենակետ էր ծառայում:

2009թ. մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչության թիվը 83,832 մարդ է: