Հակոբ Մծբնացի
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Հակոբ Մծբնացի | |
Հակոբ Մծբնացու գերեզմանը Մծբին քաղաքի իր անունը կրող Սուրբ Հակոբ եկեղեցում |
|
| Ծնունդ | 4-րդ դար |
|---|---|
| Վախճան | 350 |
| Եկեղեցի(ներ) | Ասորական Ուղղափառ Եկեղեցի |
| Հիշատակության օր | Դեկտեմբերի 15 |
Հակոբ Մծբնացի (Մծբինի սուրբ Հակոբ հայրապետ), 4-րդ դարի եկեղեցական գործիչ (մահացել է 350), ծագումով ասորի, համարվում է Մեծ Հայքում քրիստոնեությունը քարոզողներից մեկը։ Պատմությանը հայտնի առաջին անձնավորությունն է, որը փորձել է բարձրանալ Արարատ լեռը։ 338-ին կազմակերպել է հայրենի Մծբին քաղաքի 70-օրյա պաշտպանությունն ընդդեմ պարսկական զորքի։ Հայ Առաքելական Եկեղեցու կողմից դասվել է սրբերի շարքը, Մծբինի սուրբ Հակոբ հայրապետի հիշատակը տոնվում է Դ Հիսնակաց կիրակիին նախորդող շաբաթ օրը։ Նրա վարքը, որ գրել է Մար Ավգինը գրաբար են թարգմանել և 1814 թ. հրատարակել Վենետիկի Մխիթարյանները (Լիակատար վարք և վկայաբանութիւն սրբոց, հատ 10, Վենետիկ, 1814)։
Հայաստանի տարածքում ստեղծվել են, գործել և գործում են Սուրբ Հակոբ անունով մի շարք եկեղեցիներ:
[խմբագրել] Արտաքին հղումներ
| Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանի ց, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |